9 բյութի-խորհուրդ «10 բյութի-խորհուրդ»-ի հեղինակից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

9 բյութի-խորհուրդ «10 բյութի-խորհուրդ»-ի հեղինակից

«10 բյութի-խորհուրդ» շարքը վարելու ընթացքում հասկացա, թե իրականում որքան ջանք է պահանջվում մեզնից սիրուն լինելու համար, և այդ փաստն ամենևին չի հակասում մեր՝ բնական գեղեցկություն ունենալու իրողությանը: Փորձեցի հավաքագրել այն ամենն, ինչն օգնում է ինձ սիրուն զգալ և լինել:

1. Տնային սպա

Կիրակին բոլոր շանսերն ունի ձեր` սեփական մարմնի մասին հոգ տանելու ծիսակատարության վերածվելու համար: Համացանցն ու տատիկի խորհուրդերն այսօր բազմաթիվ բաղադրատոմսեր են առաջարկում, որոնց կիրառությամբ կարելի է տնական, կենսատու ու գեղեցկատու դիմակներ ստանալ: Պիլինգ` սուրճով ու խոնավեցնող քսուքով, դեմքի սնուցում` ուղղակի ավոկադոյի կեղևով, իսկ մաշկին տոնուս կհաղորդի կիտրոնը:

2.Կիտրոնի մասին ավելի մանրամասն

Կիտրոնի հյութն ու հասարակ ջուրը լցրեք սառույցի համար նախատեսված տարաների մեջ, սովորություն դարձրեք ամեն առավոտ լվացվելուց հետո դեմքին քսել ստացված կիտրոնասառույցե կտորը. արդյունքում` տոնուսավորված մաշկ, թեթև փայլ ու քիչ շպարվելու հնարավորություն:

3. Սիրուն լինելը զգացողություն է

Եվ իմ հստակ համոզմամբ հարկավոր չէ այդ զգացողությունը արհեստականորեն բարձրացնել հայելու դիմաց ինքնագովեստով զբաղվելով: Գտեք այն հագուստն ու ոճը, որում ձեզ մաքսիմալ լավն եք զգում, մի տրվեք կարծրատիպերին. եթե գեղեցկության զգացողության համար ձեզ հարկավոր է շատ շպարվել` շպարվեք: Կարևորը ձեր ցանկացած ընտրությամբ խթանեք այն միտք-համոզմունքը, որ այսօր, այստեղ դուք սիրուն եք:

4. Կարմիր շրթներկի համար միշտ տեղ կգտնվի

Պայուսակում միշտ կարմիր շրթներկ ունեցեք, այս պարագայում դուք պատրաստ կլինեք ցանկացած անակնկալ ժամադրության, կամ հանկարծակի ստացած հրավերի. կարմիր շրթներկը մի քիչ տոնական ու անհամեմատ վառ է դարձնում ցանկացած լուք. այն գրավիչ է, համարձակ ու աննկատ չմնալու սովորություն ունի:

5. Զուգագուլպաներ

Երբեք, երբեք մի խնայեք զուգագուլպաների վրա, դրանք պիտի միշտ իդեալակն տեսք ունենան, իսկ եթե հանկարծ պատռվեն`միայն ձեր թաքուն մտադրությամբ ու հատուկ դեպքերի համար: Էքսպերեմենտներ արեք այդ հարցում. պուտիկավորներից՝ գունավոր, զուգագուլպաներով միշտ կարելի է ոճ ստեղծել:

6.Փոփոխություններ

Եթե այնուամենայնիվ չի ստացվում սիրուն լինելու զգացողություն ունենալ, անխնա դիմեք փոփոխությունների` մազերի կտրվածքից մինչև գույն: Հայտնի ճշմարտությում է. նոր սանրվածքը ամեն տեսակ հոգեբանից արագ ու արդյունավետ է աշխատում (այս պարագայում): Դե իսկ փոշմանել միշտ էլ կհասցնեք, անգամ այդ դեպքում կարելի է մխիթարվել այն մտքով, որ մազերը երկարելու վատ սովորություն ունեն:

7.Գրողի ծոցը դիետաները

Նիհարելն ու համեղ սնվելը անհամատեղելի են թվում, առավել ևս եթե մարզասրահ գնալու ցանկություն չկա: Այս դեպքում կարելի է կալորիաներ ծախսել ավելի հաճելի բաների վրա` մի լավ պարել ամեն ուրբաթ, կամ սիրելիի հետ գնալ զբոսանքի ամեն երեկո: Բացի այդ կարելի է սովորություն դարձնել երեկոյան կանաչ թեյ, իսկ առավոտյան թարմ կիտրոնով հյութ խմելը. կիտրոնն ու կանաչ թեյը ավելորդ կիլոգրամների կատաղի թշնամիներ են:

8. Մարզեք դիմամկանները

Առավոտյան 7 րոպե հատկացրեք դիմամկանները մարզելուն. համացանցն առաջարկում է բազմաթիվ մարզանքներ, որոնք նպաստում են դեմքի ձգմանը և երիտասարդության պահպանմանը: Դրանք կօգնենք հնարավորինս հետաձգել կնճիռների ակտիվ մուտքը ձեր կյանք: Հիշե՛ք, գեղեցկությունը առաջին հերթին այն է, ինչը չես կարող մաքրել թաց անձեռոցիկով, ուստի ձեր ժամանակն ու ջանքերն ուղղեք ավելի մնայուն պրոցեդուրաներին:

9.Սիրահարվեք

Անպայման ու անհապաղ. ոչինչ այդքան փայլ ու ժպիտ չի հաղորդի ձեզ, ոչ մի տեսակ պրոցեդուրա այդքան չի մշակի ձեր մաշկը որքան այդ պարզ մարդկային զգացմունքը: Հիշեք, երջանկությունը գեղեցկացնում է, երիտասարդացնում, մի բան էլ` իսկական հայլայթեր է ձեր այտոսկրերի համար:


Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

Բյութի-խորհուրդներ կորեուհիներից

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…