9 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

9 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Այս տարի լույս տեսած գրքերին անդրադարձել ենք մի շարք հոդվածներում, գրքային տարին ամփոփող հոդվածներ կունենանք ողջ դեկտեմբերի ընթացքում: Իսկ այս հոդվածն Անտարես հրատարակչության անակնկալ գրքառատության մասին է. 9 անուն գիրք միանգամից: Ահա դրանք.

տես՝ 2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ [մաս 2]

1. Կուրթ Վոնեգութ. Սպանդանոց համար հինգ

Անգլերենից թարգմանեց Լեոնիդ Զիլֆուղարյանը

Խմբագիր՝ Լեռնիկ Դալլաքյան

«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է պատերազմների հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս՝ Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութը ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:

2. Գրիգոր Հակոբյան, Հոդվածներ

Կազմեցին՝ Գուրգեն Գասպարյան, Արքմենիկ Նիկողոսյան

Խմբագիր՝ Շողեր Խաչատրյան

Ժողովածուն ներառում է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գրիգոր Հակոբյանի (1958-2005)՝ հետանկախության շրջանի հայաստանյան և սփյուռքի գրականությանն ու գրողներին նվիրված գրախոսությունները, հոդվածներն ու ուսումնասիրությունները:

Գիրքը հրատարակվում է Գրիգոր Հակոբյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

 3. Ուիլյամ Սարոյան. Մայրիկ, ես սիրում եմ քեզ

Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը

Ուիլյամ Սարոյանի լավագույն գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:

տես նաև՝ 2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ

4. Անթընի Բըրջես. Լարովի նարինջ

Անգլերենից թարգմ. և ծանոթ. Զավեն Բոյաջյանը

«Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան XX դարի աﬔնահռչակավոր գրական գործերից է: Անթընի Բըրջեսի պատկերած մղձավանջային ապագայում պատանի հերոսը՝ հանցախմբի պարագլուխ Ալեքսը, գրողի հորինած ժարգոնով իր արկածների և իրեն «շտկելու» իշխանությունների փորձի պատմությունն է անում: Սա ահազդու առականման պատում է բարու և չարի, բռնության, մարդու ազատության իմաստի մասին: Ավելի քան 50 տարի առաջգրված գիրքը պահպանել է ընթերցողին խռովքի մատնելու իր ուժը: Հայերեն թարգմանությունը հենվել է հեղինակային բնագրի վերականգնված տեքստի վրա:

1 2

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

10 փաստ Էնթոնի Բյորջեսի մասին, որ գուցե չգիտես

Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Հայտնի գրողների փայլուն ժառանգները…

արգելված գրքեր հայերենով [5 գիրք]

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

«Հիսուսի կատվից» մինչև «…Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զրուցեցինք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով