9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին - VNews

9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

20191209 zoz 4 - 9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

Հայտնի է «Միսս Տիեզերք 2019»-ի անունը, նա ՀԱՀ-ի 26 ամյա ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին է: Զոզիբինին առաջին սևամորթն է, ում հաջողվել է հաղթել այս հեղինակավոր մրցույթում: Վստահ ենք, որ նրա անունը դեռ շատ առիթներով կլսենք, իսկ այսօր ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ նոր «Միսս Տիեզերք»-ի մասին:

10 փաստ Զոզիբինիի մասին

1.Ակտիվ մասնակցություն է ցուցաբերում գենդերային անհավասարության դեմ պայքարին

20191209 zoz 6 - 9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

Զոզիբինան ակտիվիստ է, նա պայքարում է սեռերի անհավասար իրավունքների դեմ: Նոյեմբերին նա հանդես եկավ մի նախաձեռնությամբ. հորդորեց հարավաֆրիկյան տղամարդկանց սիրային նամակներ գրել իրենց կանանց: Գրություններից մի քանիսը նա օգտագործել է կտորների վրա, որոնք իր ազգային զգեստի մի մասն էին:

2.Մեծացել է Սիդվադվենի գյուղում

Տունցին ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 18-ին ու մեծացել է Սիդվադվենի գյուղում: Ընտանիքում 4 քույր են, ծնողները մանկավարժներ են:

3.Բնական գեղեցկության կողմնակից է

20191209 zoz 19 - 9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

Դեռևս մինչև «Միսս Տիեզերքի»-ին մասնակցելը աղջիկը խոստովանում էր, որ գեղեցիկ ու ոճային լինելը նրան հեշտ է տրվում, քանի որ նա ստիպված չի լինում ձևացնել կամ խաղալ:

4.Զոզիբինին Marvel-ի ֆիլմերի մեծ սիրահար է և «Գահերի խաղը» սերիալի երկրպագու

Գեղեցկուհին պատմում է, որ ազատ ժամանակ սիրում է հարմար տեղավորվել բազմոցին ու լավ սերիալներ կամ ֆիլմեր նայել:

5. Տունցին սովորել է հասրակական կապերի ֆակուլտետում

20191209 zoz 20 - 9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

Գեղեցկուհին սովորել է Տեխնոլոգիական համալսարանում, ապա ասպիրանտի մասնագիտացում ստանալուց հետո աշխատել է Ogilvy South Africa մարքեթինգային ընկերությունում:

6.Դժվար է հարմարվել սոց. կայքերի հետ

Չնայած լավ կրթությանն ու գիտելիքներին, Տունցին խոստովանում է, որ բարդ է լեզու գետլ սոց. ցանցերի հետ:

7.2017 թվականից սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթների

20191209 zoz 14 - 9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

Առաջին անգամ 2017 թվականին նրա անունը տեղ գտավ 26 աղջիկներից բաղկացած ցանկում, որոնք իրավունք ստացան մասնակցել «Միսս Հարավային Աֆրիկա» մրցույթին: Մինչդեռ 2017-ին նրան չհաջողվեց հաղթել, ընդամենը 2 տարի անց նա ձեռք բերեց ցանկալի տիտղոսը:

8. Մասնակցել է Նյու Յորքի Նորաձևության շաբաթին

«Միսս Տիեզերք» դառնալուց ընդամենը 3 ամիս առաջ մասնակցել է հայտնի ցուցադրությանը:

9.Վախեր ունի

20191209 zoz 10 - 9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

Խոստովանել է, որ անտանելի վախենում է բարձրությունից և … փոսերից:

 


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]