90-ականեր. ինչպես դառնալ 90-ականների գեղեցկուհի - VNews

90-ականեր. ինչպես դառնալ 90-ականների գեղեցկուհի

Եթե ձեզնից պահանջվում է 90-ականների լուք ստանալ՝ այս անդրադարձը ձեզ համար է:

Խնջույք 90-ականների ոճով

Մինչև մեր խորհուրդներին հետևելը՝ մի լավ փորփրեք մայրիկի զգեստապահանը, եթե պահպանվել են նրա երիտասարդության ջինսերը, «լասինաները», տոպերն ու անհավանական մինի կիսաշրջազգեստները, ապա դուք կարող եք գործից գլուխ հանել առանց խանութներով գնալու: Դե իսկ եթե ոչ՝ սկսեցինք:

1.Վառ «լասինաներ»

Աչք ծակող բազմագույն «լասինաները» 90-ականների իսկական խորհրդանիշներից են, դրանց հաջորդեցին բազմագույն զուգագուլպաները: Ամենակարևորը՝ ոտքերը փայլեն ու շողան անգամ մթության մեջ:

2.Լայն բաճկոններ

90-ականների աղջիկները սիրում էին ծավալուն, մեծ ու լայն բաճկոններ, որոնք համադրում էին մինի կիսաշրջազգեստների հետ:

3.Ջինս

Այո՛, հենց 90-ականներից սկսվեց ջինսե հագուստի տրիումֆը: Ընդ որում, մոդայիկ էր այս կտորից ցանկացած բան՝ կոմբինիզոններ, շրջազգեստներ, բաճկոններ ու իհարկե տաբատներ: Հաճախ ժամանակի գեղեցկուհիներն այդ ամենը համադրում էին մի լուքի մեջ: Ջինսը գրավիչ էր նաև նրանով, որ այն ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէր, որքան մեր օրերում:

4.Կաշվե հագուստ

Կաշին հանդիպում էր բաճկոնների ու կիսաշրջազգեստների մեջ: Կաշվե բաճկոններ ընտրելիս երիտասարդներն առաջնորդվում էին՝ «որքան շատ մետաղ՝ այնքան լավ» սկզբունքով:

5. Սպորտային շիկ

Սպորտային համազգեստներ կրում էին անխտիր բոլորն ու անխտիր ամենուր: Կարո՞ղ եք պատկերացնել, որ ժամադրության, աշխատանքի կամ գործնական հանդիպման կգնաք սպորտային համազգեստով. 90-ականներին դա լիովին օրինաչափ էր:

6. Բարձր, լայն ուսեր

Սա այն թրենդներից էր, որն իր արդիականությունը պահպանեց  ամբողջ տասնամյակի ընթացքում. լայն ուսերով էին թե՛ բաճկոնները, թե՛ երեկոյան զգեստները, թե՛ ուղղակի բլուզները:

7. Լայն տաբատներ

Ծնկից լայնացող տաբատները թրենդային դարձան 90-ականների կեսերին, այն կրում էին բոլորը՝ անկախ սեռից:

8.Կարճ, շատ կարճ կիսաշրջազգեստներ

90-ականները միանշանակ կարելի է համարել մինի կիսաշրջազգեստների ժամանակաշրջան, աղջիկների ընտրությունը կտորի հարցում կանգ էր առնում թավիշի, ատլասի և տրիկոտաժի վրա: Բացի այդ, թրենդային էին նաև բազմատեսակ պրինտներով կիսաշրջազգեստները:

9.Աքսեսուարների մասին

Ընտրեք մեծ չափսերի, պլաստմասե մատանիներ և թևնոցներ: Մազերին ամրացնենք՝ ինչ կարող եք. սկսած կրկին պլաստմասե բրոշներից մինչև կտորից աքսեսուարներ: Որպես ապարանջան նախընտրությունը տվեք կա՛մ խոշոր ուլունքներին, կա՛մ հաստ, ոսկեջրած շղթաներին:

Այսպիսով, 90-ականների գեղեցկուհու տեսք ունենալու համար բավարար է հագնել բարձր, հաստ կրունկներով «բոտֆորտներ», կարճ կիսաշրջազգեստ ու լայն ուսերով բլուզ: Ինչ վերաբերում է դիմահարդարմանը. այստեղ նույնպես հարկավոր է առաջնորդվել «որքան շատ՝ այնքան լավ» տրամաբանությամբ: Վարդագույն կամ մանուշակագույն ստվերաներկ, թարթիչների սևաներկը՝ մի քանի շերտով, վարդագույն այտերն ու նեոնային կապույտ շրթներկը հենց այն է, ինչ ձեզ հակավոր է: Մազերի հարդարման համար գնահատվում է «ստեղծագործական խառնաշփոթը» և մազերի լաքի մեծածավալ կիրառությունը:

Էլ ավելի համարձակները կարող են կրել այս՝ լողազգեստ հիշեցնող հագուստը, իհարկե, գունավոր «լասինաներով»:

 

 

 

 

 

 


Ամենաթրենդներ. աշուն-ձմեռ 2020

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

10 ֆիլմ նորաձևության ու նորաձևների մասին/համար

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. «Լոլա, վազի՛ր»

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Chanel № 5. 10 լեգենդար գովազդային արշավ

Օսկարի լավագույն լուքերը

VERSACE. 10 փաստ

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Ջորջիո Արմանին ասում է…

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2021 թ. գարնան 5 իշխող գույները

2019թ.-ի Տոկիոյի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը