Լրացուցիչ

Ընտրել լեզուն

10 լավ ֆիլմ 90-ականներից

Knockin on Heavens Door  - 10 լավ ֆիլմ 90-ականներից

Ձեզ ենք ներկայացնում 90-ականներից 10 ֆիլմերից բաղկացած այս ցանկը:  Ընտրե՛ք, դիտե՛ք և գնահատե՛ք:

1. Հիմնական բնազդ/Основной инстинкт/Basic Instinct, 1992

Ռեժ.՝ Պաուլ Վերհուվեն
Դերերում՝ Մայքլ Դուգլաս, Շերոն Սթոուն ևն

Սեքսուալ հողի վրա դաժան սպանություն: Ո՞վ է մեղավոր:
Դետեկտիվ Նիկ Կարենը հետաքննում է գործը: Գլխավոր կասկածյալը գեղեցիկ և սեքսուալ գրող Քեթրինն է, որը զոհի սիրուհին է: Մարդասպանի «ձեռագիրը» շատ նման է Քեթրինի գրքում նկարագրված հանցագործի «ձեռագրին»: Նա՞ է մեղավոր, թե՞…

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2.Արջամկան օրը/День сурка/Groundhog Day, 1993

 Ռեժ.՝ Հարոլդ Ռեմիս
Դերերում՝ Բիլ Մյուրեյ, Էնդի ՄաքԴաուել ևն

Ֆիլ Կոնորսը մեծամիտ է և ինքնահավան: Ամեն տարի Ֆիլը մեկնում է Փենսիլվանիա՝ մեկնաբանելու արջամուկի օրվան նվիրված միջոցառումը: Անսպասելի բան է տեղի ունենում սակայն. այժմ Ֆիլի ամեն հաջորդ օրը նման է նախորդին: Նրա կյանքը վերածվել է իսկական մղձավանջի, բայց մյուս կողմից Ֆիլը կարող է ուղղել իր բոլոր սխալները և ավելի բարի դառնալ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

3.Լեոն/Леон/Léon, 1994

 Ռեժ.՝ Լյուկ Բեսոն
Դերերում՝ Ժան Ռենո, Նաթալի Փորթման ևն

Լեոնը մասնագիտությամբ մարդասպան է: Նա ծանոթանում է Մատիլդայի հետ՝ փոքրիկ աղջնակի, որը կորցրել է իր ընտանիքի անդամներին: Ժամանակի ընթացքում այս երկուսը շատ են մտերմանում և Լեոնն օգնում է աղջկան վրեժխնդիր լինել մարդասպանից:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

4. Անլիացի հաճախորդ/Английский пациент/The English Patient, 1996

 Ռեժ.՝  Էնթոնի Մինգելա
Դերերում՝ Ռեյֆ Ֆայնս, Քրիստեն Սքոթ Թոմաս, Ժուլյետ Բինոշ ևն


Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներ: Երիտասարդ և գեղեցիկ բուժքույրը հոգ է տանում ծանր վիրավոր մի անգլիացու մասին: Օրեցօր նրա վիճակն էլ ավելի է ծանրանում, սակայն երիտասարդ կինը նրան ուժ է տալիս և տղամարդը նրան պատմում է իր անցած-գնացած օրերի մասին և կիսվում գաղտնիքներով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

5.Գաթակա/Гаттака/Gattaca, 1997

 Ռեժ.՝ Էնդրյու Նիքոլ
Դերերում՝ Ումա Թուրման, Իթան Հոուկ, Ջուդ Լոու ևն

Գաթակա, ապագայի աշխարհ: Այն կատարյալ է ամեն ինչում, բայց մի մեծ թերություն ունի. մարդիկ այստեղ ծրագրավորված են, զուրկ են ամեն տեսակի զգացմունքից, իսկ բոլոր նրանք, ովքեր կարող են զգալ և սիրել՝ դատապարտված են դժբախտության: Նման ճակատագրի է արժանացել նաև Վինսենթ Ֆրիմանը: Բայց նա ամեն ինչի կգնա, որ փախչի երկրի իշխանություններից:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

5 դերասան, որոնք դիմահարդարման արդյունքում անճանաչելիորեն փոխվել են

6 ֆիլմ,որ դուր կգա պոկեր սիրողներին

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Մեգան Ֆոքսն ասում է…

8 հաջողակ մարդ, որ չեն ավարտել համալսարանը և դիպլոմ չունեն

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ)

Անջելինա Ջոլին ինքնաթիռ է վարում

Միլոշ Ֆորմանի լավագույն ֆիլմերը

5 ֆիլմ պատերազմի մասին. մաս 2

Ջիմ Քերրին նոր դետեկտիվ ֆիլմի գլխավոր դերում

Մեր ժամանակների լավագույն սև ու սպիտակ ֆիլմերը

Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

Բրեդ Փիթը հետաքրքրված է ճարտարապետ Ների Օքսմենով

Ուես Անդերսոնի լավագույն ֆիլմերը

Քիրա Նայթլիի լավագույն ֆիլմերը

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում