fbpx

Ավստրալիայի մայրաքաղաքում կմեկնարկի Հիթ Լեդջերի հիշատակին նվիրված ֆոտոցուցահանդեսը

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում կանցկացվի ավստրալիացի սիրված դերասան, լավագույն Ջոքեր և անմահ անուն Հիթ Լեդջերի հիշատակին նվիրված ֆոտոցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կմեկնարկի օգոստոսի 10-ին և կկրի “Heath Ledger: A Life In Pictures” («Հիթ Լեդջեր. կյանքը նկարներով») անվանումը:

Ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվեն դերասանի լուսանկարները, մարմնավորած հերոսների կոստյումները, ինչպես նաև Օսկար մրցանակը («Երկրորդ պլանի լավագույն դերասան»), որը դերասանը ստացավ հետմահու՝ Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը/The Dark Knight» ֆիլմի իր մասնակցության համար: Ցուցահանդեսը կազմակերպվում է դերասանի ընտանիքի անդամների, ինչպես նաև Արևմտյան Ավստրալիայի թանգարանի կողմից:

Ցուցահանդեսի մուտքն անվճար է և այն կտևի մինչև 2019 թ. փետրվարի 10-ը:

Հիշեցնենք, որ Լեդջերը մահացել է 2008 թ. հունվարի 22-ին Նյու Յորքում: Արդեն 10 տարի է ինչ սիրված դերասանը մեզ հետ չէ, սակայն նրա անունն անմա՛հ է, անմա՛հ:

Աղբյուր՝ Buro247.ru


Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Նոր ցուցահանդեսը թույլ է տալիս հայտնվել Վան Գոգի նկարներում

Նկարիչն իր կտավները Ֆրանսիայի փողոցներում է ցուցադրում

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

Կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերը [մաս 1]

Հիթ Լեդջերն ասում է…

Ուես Անդերսոնը համակարգեց Վիեննայի Արվեստի պատմության թանգարանի նոր ցուցահանդեսը

Հաջողակ դերեր, որ դերասանները մերժել են ու զղջացել (մաս 1)

Տարվա իրադարձություն-ցուցահանդեսը Փարիզի Օրսե թանգարանում

Ավստրալիայում բացվել է Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես

Քիթ Հարինգթոնը հավանաբար կմարմնավորի Բեթմենին

Սարյանի հայտնի կտավը առաջին անգամ կցուցադրվի Երևանում

#mustwatch list. աշխարհի լավագույն ֆիլմերի 10-յակը. IMDb

Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի 100 ամյակին նվիրված ցուցահանդես

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [25]

teamLab-ի հերթական ցնցող արտ-ինստալյացիան՝ Տոկիոյում (վիդեո)