Աբրահամ Լինքոլն. նամակ որդուս ուսուցչին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Աբրահամ Լինքոլն. նամակ որդուս ուսուցչին

Ես հասկանում եմ՝ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են ազնիվ, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր տականքի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր մորթապաշտ քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:

Սովորեցրեք նրան այն, որ եթե կա ախոյան, կգտնվի նաև բարեկամ: Ես գիտեմ՝ դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելին արժե, քան գտած հինգը: Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները:

Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելու գաղտնիքը: Օգնեք նրան շուտ հասկանալ, որ մեծամիտներին ու ինքնահավաններին հաղթելը ամենահեշտ գործն է:

Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի հետ խաղացող մեղուների և սարերի կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:

Երբ նա կգա դպրոց սովորեցրեք նրան, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր է, քան խարդախության դիմելը: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը մոլորվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:

Փորձեք ուժ տալ տղայիս, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը գնում են հաղթողի ետևից: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց նաև սովորեցրեք, որ իր լսածը դիտարկի ճշմարտության տեսանկյունից և վերցնի միայն լավը:

Եթե կարող եք, սովորեցրեք նրան ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Սովորեցրեք  նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին հաճոյանալուց:

Սովորեցրեք նրան իր ուղեղի և մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին:

Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հետ մեղմ եղեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն իսկական կրակն է պողպատին բարձր որակ հաղորդում:

Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի՝  խիզախ դառնալու համար:

Սովորեցրեք նրան միշտ հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ բարձր հավատ կունենա մարդկության հանդեպ:

Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Նա այնքան լավն է, իմ տղան:

տես նաև՝

 Աբրահամ Լինքոլնն ասում է

 


Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական նամակը Թալեաթ փաշայի անունից

Ես գրում եմ ձեզ Իտալիայից, ասել է թե՝ գրում եմ ձեզ ապագայից։

Նամակ ապագային…

Մնամ համբույրներով [Իսահակյանի նամակը Թումանյանին]

Գրիգոր Զոհրապի վերջին նամակը կնոջը

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը]

Մարկ Տվենի նամակը կնոջը՝ Լիվիին

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ավետիք Իսահակյանի ամենամեծ ու չստացված սերը [Շուշանիկ, ա՜խ, Շուշանիկ]

Թումանյանի նամակը ծնողներին [կարդա]

Դոստոևսկու նամակները կնոջը [կամ խաղամոլի օրագիր]

Լեւ Տոլստոյի վերջին նամակը կնոջը

Ռուբեն Սևակ [նամակ կնոջը]