Ադելի Hello-ն հայերեն թարգմանությամբ - VNews

Ադելի Hello-ն հայերեն թարգմանությամբ

Ադել«Hello»/«Բարև»

ՏՈՒՆ 1

Բարև, ես եմ:

Ուզում էի իմանալ՝ այսքան տարի անց գուցե ցանկանաս հանդիպել,

Ամեն ինչի մասին խոսել:

Ասում են՝ ժամանակը բուժում է,

Բայց այն այդքան էլ չի բուժել:

Ալո՞, լսո՞ւմ ես:

Ես Կալիֆորնիայում երազում եմ մեր անցյալի մասին,

Երբ մենք երիտասարդ էինք ու ազատ:

Մոռացել եմ՝ ինչպես էր ամեն բան,

Նախքան աշխարհը փլվեց մեր ոտքերի տակ:

ԱՆՑՈՒՄ

Այնքան մեծ տարբերություն կա մեր միջև

Ու միլիոնավոր մղոններ:

ԿՐԿՆԵՐԳ

Բարև աշխարհի մյուս ծայրից,

Երևի զանգել եմ մի հազար անգամ՝

Ասելու, որ ցավում եմ արածս ամեն բանի համար:

Բայց երբ զանգում եմ, կարծես դու երբեք տանը չես:

Բարև հեռվից,

Ամեն դեպքում փորձել եմ ասել՝

Ցավում եմ սիրտդ կոտրելու համար,

Բայց կարևոր չէ, ակնհայտորեն՝ այն այլևս չի տանջում քեզ:

ՏՈՒՆ 2

Ալո, ինչպե՞ս ես:

Այնքան բնորոշ է ինձ միայն իմ մասին խոսելը, կներես:

Հույս ունեմ՝ լավ ես:

Կարողացա՞ր դուրս գալ այն քաղաքից,

Որտեղ երբեք ոչինչ չէր պատահում:

ԱՆՑՈՒՄ

Գաղտնիք չէ, որ երկուսիս ժամանակն էլ

Շուտով սպառվելու է:

ԿՐԿՆԵՐԳ

Ուրեմն բարև աշխարհի մյուս ծայրից,

Երևի զանգել եմ մի հազար անգամ՝

Ասելու, որ ցավում եմ արածս ամեն բանի համար:

Բայց երբ զանգում եմ, կարծես դու երբեք տանը չես:

Բարև հեռվից,

Ամեն դեպքում փորձել եմ ասել՝

Ցավում եմ սիրտդ կոտրելու համար,

Բայց կարևոր չէ, ակնհայտորեն՝ դա այլևս չի տանջում քեզ:


Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

Պարզվում է՝ Ադելը «Spice Girls»-ի ամենաիսկական երկրպագու է

Բըրդիի «People Help the People»-ը հայերեն թարգմանությամբ

Ադելը ռեփ է կարդացել երեկույթի ժամանակ

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

Ջեսսի Ջիի «Flashlight»-ը հայերեն թարգմանությամբ

Գոթյե՝ «Somebody That I Used To Know»-ն հայերեն թարգմանությամբ

Ադելն ամուսնալուծվել է ու պատրաստ է կրկին սկսել հանդիպել

Ֆարել Ուիլյամս-ի «Happy»-ն հայերեն թարգմանությամբ