-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
talyshistantimes.com-ը գրում է.
Այսօր յուրաքանչյուր ադրբեջանցի մայր, լսելով սահմանագծի կատաստրոֆիկ կորուստների մասին, սգալով մահացածների համար և աղոթելով ողջ մնացածների համար, ինքն իրեն հարցնում է. ինչի՞ համար ենք մենք պատերազմում: Հանուն ինչի՞, ու՞մ շահերի համար են ամեն օր մահանում մեր երիտասարդ տղաները: Այս հարցի պատասխանը բարդ չէ գտնլ: Այն ակնհայտ է: Ադրբեջանի կառավարությունը՝ հիմնովիվ ծախվելով մի կիսախելագարի, որն իրեն սուլթանի տեղ է դրել, փորձում է բավարարել երկուսի ամբիցիաները՝ ուրիշների որդիների կյանքի գնով:
Գուցե այս հարցն այսչափ կարևոր չլիներ, եթե մենք ականատեսը չլինեինք հայաստանյան իրադրությանը: Շարքային ադրբեջանցիները, չնայած այն բանի, որ երկրում անջատել են համացանցային կապը, լավ տեղեկացված են ոչ միայն ադրբեջանական բանակի ծայրաստիճան անհաջողությունների մասին, այլ նաև Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակի մասին: Հազարավոր երիտասարդներ կամավորագրվում են, որպեսզի պաշտպանեն իրենց Հայրենիքը, նույն նպատակով Հայստան են վերադառնում հայեր՝ ամբողջ աշխարհից: Սակայն, գիտե՞ք, թե ինչն է իսկապես ապշեցնում ադրբեջանցիներին. այն, որ այս պատերազմին մասնակցում են մարդիկ, որոնք հեշտությամբ կարող էին մի կողմ քաշվել և նայել հայկական բանակի հաղթական երթին:
Առաջնագծում երաժիշտներ են, գիտնականներ, բանաստեղծներ, նկարիչներ, մարզիկներ… Այս ամենը ոչ ոքի չի զարմացնում Հայաստանում, այլ հպարտության զգացողություն է առաջացնում: Հայրենիքի համար մահանալը պատվի հարց է, որը ոչ աղմուկ է պահանջում, ոչ պաթոս.
Արցախցիների համար հպարտության մեկ այլ առիթ է նրանց նախագահը. առանց ավելորդ բառերի, ոգեկոչող ժպիտով՝ նա մեկնեց առաջնագիծ, որպեսզի կանգնի իր զինվորների կաղքին: Անգամ համացանցում տարածված նկարներից երևում է զինվորականների բարձր տրամադրությունը, միասնականությունը՝ հանուն մեկ նպատակի: Հնարավո՞ր է պատկերացնել նման իրադրություն մեր նախագահի պարագայում, որն ավելի շուտ իր ժամանակը կսպանի խաղասեղանի շուրջ, մինչդեռ իր պատճառով զոհվում են երիտասարդ տղաներ…
Հայկական հարթակներում տեղեկատվություն հայտնվեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որ օրեր առաջ էր զորացրվել պարտադիր զին. ծառայությունից, կամավորագրվել է և մեկնում է պաշտպանելու Արցախը: Մեր հայրենակիցների աչքերում այս երևույթը դուրս է հավանականի սահմաններից: Հենց այս ֆոնին է էլ ավելի արդիական դառնում այն հարցը, թե որտեղ է գտնվում այս օրերի Ալիևի և Մեհրիբան-խաթումի որդին: Մենք գոնե մեկ անգամ տեսե՞լ ենք նրան այս օրերին: Որտե՞ղ է մեր «ոսկե տղան»… Գու՞ցե զվարճանում է մի որև եվրոպական երկրում. չեմ կարող հստակ ասել, չգիտեմ: Սակայն գիտեմ մեկ բան. հավանաբար նա սահմանին չէ: Իր հոր հրահրած պատերազմը նրա պատերազմը չէ: Այդ պատերազմը նրա համար շատ հեռվում է: Նա չի լսել ռումբերի պայթյունները, չի տեսել իր զինակից ընկերների մահը:
Մեզնից շատերն այսօր տեսել են այն տեսագրությունը, որտեղ ադրբեջանցի մայրերը բախվել են տեղի ոստիկանների հետ՝ իրենց որդիների համար: Գոռոցներ, արցունքներ, իսկ ամենակարևորը՝ բարկություն, արդար զայրույթ…
Մոտ է քո ավարտը, Ալիև: Անմեղ մարդկանց արյունը քո խղճի վրա է: Այս պատերազմը ադրբեջանցիների համբերության վերջին կաթիլն է»:
Արիֆ Ալայջի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո