Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի. սեր, սեր, սե՜ր - VNews

Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի. սեր, սեր, սե՜ր

Claudia Mori e Adriano Celentano - Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի. սեր, սեր, սե՜ր

Նախորդ դարի ամենագեղեցիկ և ոգեշնչող միություններից մեկը Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի սիրո պատմությունն է:

Կլաուդիա, օ՜ Կլաուդիա

Չելենտանոյի կյանքի ամենակարևոր կինը՝ Կլաուդիա Մորին, ծնվել է 1944 թ. փետրվարի 12-ին Իտալիայի սրտում՝ Հռոմում: Դեռ մանկուց Կլաուդիան երաժշտության հանդեպ մեծ սեր էր տածում:
Ժամանակի ընթացքում աղջնակի ծնողները տեսնում են նրա ներսում օրեցօր մեծացող սերը նաև թատրոնի նկատմամբ և ջանք են գործադրում, որ Կլաուդիան ներկայացումներում խաղա:

Кто не работает тот не занимается любовью - Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի. սեր, սեր, սե՜ր
Երիտասարդ և գեղեցիկ աղջկան աշխարհը առաջին հերթին գիտի որպես մյուզիքլային դերասանուհի, սակայն նրա կինոկարիերան ևս հարուստ պատմություն ունի. 1959 թ. Կլաուդիան գլխավոր դեր է ստանում Ռաֆաելո Մատարացոյի «Չերազելլա/Cerasella» ֆիլմում: Այստեղ նա մարմնավորում էր մի երիտասարդ կնոջ, որն արդեն պատրաստվում էր ամուսնանալ, երբ վերջին պահին մտափոխվում է և հեռանում: Չերազելլան հայտնվում է Բրունո անունով մի հարուստ և գեղեցիկ երիտասարդի նավի վրա. այս հանդիպումը ճակատագրական էր:

Հաջորդ ֆիլմը Լուկինո Վիսկոնտիի «Ռոկոն և եղբայրները/Rocco e i suoi fratelli»  ֆիլմն էր, որտեղ Մորիի խաղընկերն էր Ալեն Դելոնը: Դերասանուհին մի քանի այլ ֆիլմերում էլ է նկարահանվում, սակայն նրա գլխավոր ֆիլմը դեռ առջևում էր…

 

Ով կարող էր պատկերացնել, որ…

1963 թ. Կլաուդիան հրավեր է ստանում Լուչիո Ֆուլչչիից. ռեժիսորը հեռանկարային դերասանուհուն հրավիրում է նկարահանվելու «Ինչ-որ տարօրինակ արարած/Uno strano tipo» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն՝ նրա կյանքի ամենակարևոր տղամարդը:
Ֆիլմը հայտնի երգիչ Ադրիանոյի մասին է, որը տեղափոխվում է իտալիական մի գյուղաքաղաք, որ հանգստանա քաղաքային առօրյայից, սակայն նա պետք է տեղի բնակիչների համար մի փոքր համերգ պատրաստի:
Ծանոթության ժամանակ Չելենտանոն արդեն հայտնի դերասան էր, իսկ Կլաուդիան հայտնի էր իր հռոմեական համերգներով, և ոչ կինոյում ունեցած իր դերերով…

Կյանքը ամենագեղեցիկ երգն է: 
Ադրիանո Չելենտանո

cc - Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի. սեր, սեր, սե՜ր

Ադրիանոն կախարդված էր Մորիի գեղեցկությամբ, սակայն Կլաուդիան նրան իր ուշադրությանը չէր արժանացնում, քանի որ տեղյակ էր վերջինիս կնամոլության մասին: Բայց Չելենտանոն չէր հանձնվում, և…

Միակ բանը, որին պետք է ձգտենք այս կյանքում՝ սերն է:
Ադրիանո Չելենտանո

 

… Սիրո աստվածներն օգնեցին Ադրիանոյին… վթար կազմակերպեով:
Մորին նկարահանման հրապարակում պատահականորեն կպնում է հոսանքի լարերին, լամպերը պայթում են՝ վնասելով Չելենտանոյի դեմքը: Աղջիկն անմիջապես օգնության է հասնում, Ադրիանոյի հետ գնում հիվանդանոց և այդ ընթացքում անհույս սիրահարվում սրտակեր տաղանդավորին:

Ամուսնություն

Մի որոշ ժամանակ Չելենտանոն և Մորին չէին հանդիպում, բայց գեղեցկուհին դուրս չէր գալիս կնամոլ դերասանի մտքից: Չելենտանոն նորից քայլ է անում. նա Կլաուդիային հրավիրում է իր համերգին և հենց համերգի ժամանակ էլ առաջարկություն անում: Կլաուդիան ասում է. «Այո՛, համաձայն եմ»:

adriano celentano claudia mori - Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի. սեր, սեր, սե՜ր

1964 թ. հուլիսի 14-ին նրանք ամուսնանում են:
Կլաուդիան մի կողմ է դնում իր կարիերան և իրեն ամբողջովին նվիրում է ամունուն: Եվ գուցե Չելենտանոն չհասներ այսքան մեծ հաջողությունների, եթե չլիներ Կլաուդիայի անձնվեր սերը…
1970 թ. Չելենտանոն հաղթում է “Chi non lavora non fa l’amore” իտալական երգի մրցույթում. նա կատարում էր «Ով չի աշխատում՝ սիրով չի զբաղվում/Chi Non Lavora Non Fa L’amore» երգը, իսկ սիրելի Կլաուդիան ձայնակցում էր նրան:

Adriano Celentano and Claudia Mori 72 - Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի. սեր, սեր, սե՜ր

Իսկ հետո…

1 2

Տերյանի երեք կանայք…

5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր

Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր լսել «սեր» բառը

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

10 պարզ ճշմարտություն սիրո մասին

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]