fbpx

Ագաթա Բադալյան. 3Dzuk-ից Morning Bzbz-ներ [զրույց. bzbzաշարք]

Ագաթա Բադալյանը

Ագաթան նկարում է, սիրում է իր գործը, սիրում է ձկներ ու 3 Dzuk-ը, որը ստեղծվել է 10 տարի առաջ: 3 Dzuk, որովհետև երեք ընկերուհիներով են ստեղծել ու աշխատել այսքան տարիներ. հիմա արդեն չորս հոգով են. Հասմիկ Մինասարյան, Իրինա Միրյան, Լիանա Գրիգորյան ու դե Ագաթա Բադալյան: Աղջիկները արդեն 15 տարի է՝ ընկերություն են անում ու նաև աշխատում միասին:
[Իսկ հետո ասում են՝ կանացի ընկերություն չկա…]

Բոլորը միշտ սև են հագնում, միայն Լիաննան է գունավոր մազերով ու շորերով… Առհասարակ, բոլորն էլ շատ տաղանդավոր են ու լավը:

Ահա նրանք՝ գործընկերուհի-ընկերուհիներով.


Սկզբում

Սկզբում նկարում էին կոմիքնսեր, մանկական գրքեր ու ամսագրեր էին նկարազարդում: Ապա միջազգային փառատոն կազմակերպեցին, իսկ արդեն 1-2 տարի է՝ անհատական նվերներ են պատրաստում: Աղջիկները սիրում են ստեղծել կերպարներ: Նրանք ամեն դետալ ձեռքով են նկարում, գրություններն էլ են ձեռքով անում: Հեղինակային ու չկրկնվող բաներ են ստացվում այդպիսով: Ցանկանաք՝ դիմեք:

Նկարում է…

Ագաթան նկարում է այն, ինչ հետաքրքիր է թվում աչքին. ասենք, փողոցի մարդկանց, վերելակից դուրս եկող ու վերելակ մտնող ծանոթ-անծանոթներին,  սուպերմարկետում առևտուր անողներին: Հիմնականում մարդկանց, քանի որ նրանցից հետաքրքիր ոչինչ չկա. Ագաթան է ասում:

Morning Bzbz

Ագաթան շարք ունի. անվանել է «մորնինգ բզբզ»: Առավոտյան, հենց աշխատանքի է գալիս, ձեռքը բացելու համար անպայման աշխատում է մի քիչ բզբզալ, նոր անցնել լուրջ գործի: Էսպես էլ ստեղծվել է նրա Morning Bzbz շարքը: Ճիշտ է, ամեն օր էլ Ագաթան կուզեր բզբզալու հնարավորություն ունենալ, բայց դե չի ստացվում…
Ահա շարքը.

     

 


Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

John Kacere. կանացի հետույքների ու գեղեցկության նկարիչը

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Վալենտին Գեորգիևիչ Պոդպոմոգովի արտասովոր ճակատագիրը

Ժամանակակից հայ գեղանկարիչներ. Մուշեղ Գրիգորյան

17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին

5 կոլաժի նկարիչ առաջարկում է քեզ Instagram-ը

Դալին ու լուսանկարչության արքան՝ Ֆիլիպ Հալսմանը

Arevik d’Or-ն ու 3 թմբլոները [հետաքրքիր պատմություն]

Edgar Artis. Նորաձևության իլյուստրացիաներ պիցցայից, մատիտներից, օճառահեղուկից և ոչ միայն

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [25]

Լատե արտ՝ Մունկի, Վան Գոգի, Լեոնարդո դա Վինչիի և այլոց կտավներով

Զրույց նկարիչ Արշակ Սարգսյանի հետ

30 տարի անց. Ժան Միշել Բասկիայի էքսպերիմենտալ լուսանկարների շարքը

Մեր քաղաքի ամենահետաքրքիր մարդիկ. Վան Գագ

Աղասի Այվազյանն ասել է . . .