fbpx

Աղասի Այվազյանն ասել է . . .

  • Կա երկու վերաբերմունք՝ կարդում եմ, որ ինձ դուր գա և կարդում եմ, որ սովորեմ ապրել: Դուր գալու, զվարճանալու գրականությունը չի սովորեցնում ապրելու կերպը:

 

  • Գրականությունը մեղավոր սրբերի տեղն է:

 

  • Մենք պիտի հասկանանք, թե որտեղից ենք գալիս և ի՞նչ էինք, ամենակարևորը՝ ինչ հնարավորություն ունենք մեր որակը ապագայում տեսնելու: Պետք է հավատաս ինքդ քեզ, ուրիշ ոչինչ պետք չէ: Եթե դու քեզ հավատաս, կհավատաս ազգին: 

 

  • Գրողը գեղարվեստական խառնվածք է։

 

  • Մարդը երբեք չի հնանում: Էսօրվա մարդը նույն ձևով սիրում է, նույն ձևով սպանում, նույն ձևով խանդում է, ինչպես, ասենք, հազար տարի առաջ: Ոչինչ չի փոխվել: Հագուստն է փոխվել,  տեխնիկան է փոխվել, միջոցներն են փոխվել, մնացած ոչինչ չի փոխվել: 

 

  • Այո։ Տաղանդը աշխատանք չէ։ Տաղանդը քո ներսում դրած ծրագիրն է, որ դուրս ես հանում։ Ծանր բեռ է։ Ծանր բեռ, մեկը էսօր փախչում է Ամերիկա, մյուսը գալիս է Ամերիկայից… այ էս խառը վիճակը պետք է կարգավորվի, և կկարգավորվի: Միայն թե պատերազմ չլինի:

 

  • Գնահատում եմ անդավաճան մարդկանց: Ամենակարևորը՝ նախանձ չլինեն, որովհետև ես զուրկ եմ դրանից, և դա ինձ շատ է օգնել կյանքում: 

 

  • Մեր բնավորության մեջ էսպիսի բան կա՝ նայում ենք, բայց դեռ վատն ենք տեսնում: Մեկը, օրինակ, մեծ քիթ ունի, ասում ենք « Օ,՜ նայեք նա մեծ քիթ ունի»: Էդպես չի, եղբա՛յր, քթից ավել մեծ խելք ունի, դու նախ խելքը տես, հետո՝ քիթը: 

 

  • Գրողն ամենադժբախտ երևույթն է։ Գրո՛ղը։ Կարող եմ ասել, որ քաղաքակրթությունը գրողների արգասիքն է։

 

  • Հայը կարող է քեզ սիրել և միաժամանակ կոպտել: Այ էս արտաքին և ներքին ներդաշնակությունը մեզ պակասում է:

 

  • Ես իմ կյանում շատ բան եմ տեսել, բայց իմ բոլոր վերքերի մեջ ներքին սպիներն են շատ, որովհետև  հայերի կողմից են: Վրաստանում երկար եմ ապրել, բայց ոչ մի վրացի ինձ մատով չի կպել: Բայց եթե այլ տեսանկյունով նայեի, երևի բոլորից դժգոհը ես պետք է լինեի, որովհետև իմ տունը քանդել են, ճանապարհս փակել, այնպիսի ճակատագրական հարվածներ են տվել: Այնուամենայնիվ, ամեն ինչ իր բացատրությունն ունի, ամեն ինչին ճիշտ նայել է պետք:

 

  • Հային ասում ես դու հայի նման չես, ուրախանում է: Փորձիր վրացուն ասել, որ նա վրացու նման չէ. գլուխդ կկտրի… հասկանու՞մ եք: Ո՞նց թե ես հայի նման չեմ, ես հա՛յ եմ, ո՞վ ասաց, որ վատն ենք: Ամենակարևոր բանը ինքդ քեզ սիրելն է: 

 

  • Իմ ընկերները պիտի ազնիվ լինեն, խելոք լինեն, որովհետև երբ դիմացինդ խելոք է, դու էլ ես խելոքանում, ես ինձ վրա եմ զգացել: Հիմար մարդը պատի պես դիմացդ կանգնում է, մտքերդ դիպչում են պատին ու ոչնչանում: 

 

  • Պետությունը մշակույթ է՝ պետական մշակույթ: Ես դրանում համոզված եմ ավելի, որովհետև պետությունը ունի կոմպոզիցիա, գեղագիտություն:

 

  •  Հիմա Հայաստանում ունենք լավ սերունդ, երկար ապրելով՝ ես հետևել եմ, թե ինչպես են գալիս նորերը: Էդ զարգացումը շատ նկատելի է, երկրի հետ մարդիկ փոխվում են կամ իրենք են փոխվում ու երկիրն իրենց հետ փոխում:

 

  • Նոր սերնդի մեջ կլինի Նժդեհ, Խաչատրյան, Կոմիտաս… էս հանճարները նորից կծնվեն:

 

Կարդացեք նաև՝

Աղասի Այվազյան. Հիշողություն Բոմբեյի մասին

Չարլզ Բուկովսկին ասել է…

Նելսոն Մանդելան ասել է…

Միխայել Հանեկեն ասում է…

Գյոթեն ասել է…

Ռոբինզոն Կրուզոն ասում է…

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Սոկրատեսն ասել է…

Ուիլյամ Ֆոլքներն ասել է…

Լաո Ցզին ասել է…

Արթուր Շոպենհաուերն ասել է . . .

Սոֆի Լորենն ասել է . . .

Վիկտոր Համբարձումյանն ասել է…

Ֆրեյդն ասել է [2]

5 կոլաժի նկարիչ առաջարկում է քեզ Instagram-ը

Ջիմ Մորիսոնն ասել է. . .

Դալին ու լուսանկարչության արքան՝ Ֆիլիպ Հալսմանը

14. ահա այսքան կին գրող է ստացել Նոբելյան մրցանակ

Վանգան ասել է…

Ֆրեդի Մերկուրին ասել է…

Զորավար Անդրանիկն ասել է…

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [25]

Ագաթա Բադալյան. 3Dzuk-ից Morning Bzbz-ներ [զրույց. bzbzաշարք]