Ահա նորից գիշեր... [PROJECT LA-ն Սևակ է երգում] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ահա նորից գիշեր… [PROJECT LA-ն Սևակ է երգում]

Երաժիշտ Լևոն Արևշատյանի ստեղծած Project LA-ն շարունակում է նոր կյանք տալ դասական դարձած պոեզիային՝ դրանց սիրուն երգեր դարձնելով:
PROJECT LA-ն առաջին անգամ ներկայանում է սևակյան շնչով:
Ահա նորից գիշեր, ահա նորից մշուշ, 
Նորից տապից այրված փողոցն է երջանիկ, 
Նորից մանրահատիկ անձրևն է մեղմ խշշում, 
Եվ լուռ անրջում է ամեն կիզված տանիք… 
Ես մեղմ էի այնպես, խոնա՜րհ և ընտանի՛, 
Այդ երեկ էր կարծես, դու հիշո՞ւմ ես արդյոք 
Մեզ սպասում էր դեռ չեղած,
Չեղած մի ընտանիք, 
Մի համրախոս խրճիթ՝ ծածկված հող ու հարդով։ 
Կար բախտ քո աչքերում, բախտ կար ամե՜ն ինչում, 
Միայն սե՛ր կար կյանքում, ցավ ու ձանձրույթ չկար, 
Ամեն խոսք ու հայացք խոստումով էր շնչում, 
Երազով էր հարուստ օրն ու գիշերն երկար։ 
Բայց բախտը մեր այդ ո՞ր, ո՞ր գիշերում մռայլ, 
Ո՞ր անձրևի ներքո և ո՞ւմ ձեռքը թաղեց, 
Ո՞ր ջրհորդանն արդյոք քրքջաց մեզ վրա, 
Այդ ո՞ր առուն խնդաց, լամպը քմծիծաղեց։ 
Այդ ո՞վ իմ գալիքը՝ քո աչքերի խորքում 
Եվ քո սերը մորթեց իմ ձեռքերի վրա։ 
Այդ ո՞վ և ինչո՞ւ էր բաց դուռն իմ դեմ փակում 
Ու զղջման աղ ցանում իմ վերքերի վրա։ 
Ո՞վ էր…
Չե՛մ հասկանում, ես չգիտե՜մ, մշո՜ւշ, 
Գիշե՛ր, հանկարծ քեզ պես ողջը մուժով պատվեց… 
Միայն գիտեմ՝ փլվեց մի որբ տանիք դրսում 
Եվ մայթերին, իմ տեղ, անձրևն ուշաթափվեց…

Տես նաև՝ 

Փնտրում ես դու… [PROJECT LA-ն Սահյան է երգում դարձյալ] ու կա ինչ-որ քաղցրություն

Տերյանական քնքշություն ու Project LA-ի մեղեդայնություն [աննման համադրություն]

լուրջ պոեզիա+լավ երաժշտություն. 5 լավ գործ Project LA-ից [լսելիք]

Project LA-ը թողարկել է նոր երգ Ռոբին Ֆեյթի հետ

Մահվան տեսիլ. Նոր երգ Project LA երաժշտական նախագծից

PROJECT LA-ն, Գոռ Սուջյանն ու Չարենցը. նոր երգ ու հոլովակ


Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Օրվա մեղեդի

Գոռ Սուջյան. Does God Listen…

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Սևակ-96. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Պարույր Սևակ [սիրային պոեզիա]

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում