fbpx

Ահա թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է դիտի «Չեռնոբիլ» մինի-սերիալը…

HBO-ի նոր աղմկահարույց «Չեռնոբիլ» նախագիծը, որը պատմում է մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր միջուկային աղետի մասին գլխավորում է IMDb կայքի բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների ցանկը: Վերջինս ստվերում է թողել անգամ “Game of Thrones” և “Breaking Bad” հեռուստասերիալները:

Սա այն դիտելու պատճառներից միայն մեկն է: Իսկ որո՞նք են մյուս պատճառները:

 

-Թույլ տվեք սպանել երեք մարդու:
-Լավ, բոլոր հաղթանակների համար էլ վճարել է պետք: Դա անխուսափելի է:

Իրական դեպքերը

Ընդամենը 5 էպիզոդ և դու կորցնում ես խոսելուդ ունակությունը: Այս մինի-սերիալը մեզ է փոխանցում այն ամբողջ սարսափը և ցավը, որին բախվեցին Պրիպյատի բնակիչները չարաբաստիկ 1986 թ. ապրիլի 26-ին: Սերիալը պատմում է մարդկության ողջ պատմության սարսափազդու և անմարդկային էկոլոգիական աղետի մասին, որը մինչ օրս շարունակում է մնալ առեղծված: Մի քանի տասնամյակ անց մարդիկ մեկ է չեն կարողանում ստույգ պատասխանել այն հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել:
Ստեղծագործական թիմը շատ երկար ժամանակ է ծախսել նյութերի հետազոտությունների վրա, և եկել այն եզրակացության, որ այս  նախագծով պետք է ցույց տալ, թե աղետն ինչպես անդրադարձավ մարդկանց տարբեր շերտերի վրա: Սերիալի հերոսները իրականում գոյություն են ունեցել: Այդ մարդիկ օգնել են աղետից տուժածներին և արել են ամեն հնարին և անհնարին բան, որ  լիկվիդացնեն աղետի հետևանքները:

Բոլոր նրանք, որոնք ապրել են Խորհրդային Միության տարիներին, կարող են հաստատել, որ թեպետ սերիալում կան որոշ շեղումներ, այնուամենայնիվ մթնոլորտը ճիշտ է փոխանցվել:

 

Ստեղծագործական թիմի մանրակրկիտ աշխատանքը

Սերիալի ռեժիսոր Յոհան Ռեյքի համար սա առաջին լուրջ գործը չէ: Նա աշխատել է Breaking Bad”, “Vikings” և “The Walking Dead” հեռուստասերիալների որոշ էպիզոդների վրա: Ռեժիսորի խոսքերով «Չեռնոբիլում» նրան ամենաշատը մտահոգել է իրադարձությունների ճշմարտանման նկարագրությունը, քանի որ այն շատ նուրբ և ցավոտ թեմա է:

Նախագծի հաջողված լինելու հարցում մեծ է նաև սցենարիստի՝ Քրեյգ Մազինի ներդրումը: Նա դեռ 2014 թ. է սկսել ուսումնասիրել Չեռնոբիլի աղետը և դրա հետ կապված բոլոր վարկածները: Մազինը շատ մեծ ծավալի նյութ է ուսումնասիրել, ինչպես նաև դիտել շատ դոկումենտալ հոլովակներ, կարդացել գրքեր և զրուցել աղետի ականատեսների հետ: Ռեակտորի աշխատանքը հասկանալու համար Քրեյգը զրուցել է գիտնականների հետ, իսկ 80-ականների՝ ԽՍՀՄ-ում տիրող անցուդարձը հասկանալու հարցում նրան օգնել են խորհրդային քաղաքացիները:

“Чернобыльская молитва. Хроника будущего” գրքի շնորհիվ մեզ է հասել Վասիլի Իգնատենկոյի և Լյուդմիլայի սիրո պատմությունը:

Դերասանական կազմը

Մազինը հաջողություն գրանցեց նաև դերասանական կազմի ընտրության հարցում:

Գլխավոր կերպարներից մեկը քիմիկոս Վալերի Լեգասովն է, որին մարմնավորեց Ջարեդ Հարիսը: Վերջինս առավել հայտնի է Sherlock Holmes: A Game of Shadows” և “The Curious Case of Benjamin Button” ֆիլմերով: 

Հաջորդը ցանկում Բորիս Շերբինան է, որը ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի փոխնախագահն էր: Նրան մարմնավորում է Սթելան Սկարսգարդը, որն առավել հայտնի է Breaking the Waves”, “Good Will Hunting” և “The Girl with the Dragon Tattoo” ֆիլմերով: 

Էմիլի Ուոթսոնը, որը մարմնավորում է Ուլյանա Խամյուկին, միակ հորինված կերպարն է: Ուլյանան խոսում է բոլոր ֆիզիկոս կանանց անունից, որոնք փորձել են բացահայտել վթարի պատճառները և լուրջ օգնություն են ցուցաբերել տուժածներին:
Ի դեպ Լարս ֆոն Թրիերի “Breaking the Wave” ֆիլմում Սկարսգարդի խաղընկերուհին հենց Ուոթսոնն է:

Կենտրոնական կոմիտեի քարտուղար և ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին մարմնավորում է Դեյվիդ Դենսիկը:

Ի դեպ նա և Սկարսգարդը միասին նկարահանվել են “The Girl with the Dragon Tattoo” ֆիլմում: 

Երաժշտությունը

«Չեռնոբիլի» հաջողության գաղտնիքը նաև երաժշտության մեջ է: Կոմպոզիտոր Հիլդուր Գուդնադոտիրն ուղևորվել է Լիտվայի “Игналинская”ատոմային էլեկտրակայան, որտեղ իր թիմի հետ ձայնագրել է բոլոր ձայները: Ստուդիայում, իր ձայնագրություններից ընտրելով  լավագույն հատվածները, նա ստացել է այն երաժշտությունը, որն այսօր մեզ ստիպում է փշաքաղվել:

Ճշմարտանման տեսարանները

Այս նախագծի համար առաջնայինը ճշմարիտ պատկեր ստանալն էր: Նկարահանումները անց են կացվել Լիտվայում: Ավելի քան 10 տարի չաշխատող “Игналинская” կոչվող ատոմային էլեկտրակայանը շատ նման է Չեռնոբիլի ատոմակայանին, իսկ Վիլնյուսից ոչ այնքան հեռու գտնվող շրջանը հիշեցնում էր Պրիպյատը:

Նկարահանումների մի մասն էլ անց է կացվել Ուկրաինայում: Տեղացիները օգնում էին նկարահանող անձնակազմին, ինչը թույլ տվեց հեշտությամբ ստանալ այն տարիների Չեռնոբիլի շունչը մաքսիմալ լավ փոխանցող պատկեր: Կիևում նկարահանումների ընթացքում փողոցները փակ էին, քանի որ ժամանակակից մեքենաները չպետք է երևային կադրում:

Պրիպյատում ևս նկարահանումներ իրականացվեցին: Վերջին էպիզոդում առկա մենախոսությունը նկարահանվել է քաղաքի ֆոնին, այդ իսկ պատճառով էլ այն այդքան մռայլ է:

Դետալների կարևությունը

Թեպետ դերասանները խոսում են անգլերենով, այնուամենայնիվ, հեռուստատեսային նորությունները, հայտարարությունները, ինչպես նաև ռադիոյի հաղորդագրությունները ռուսերեն են:

Հասունացող հետաքրքրությունը

Նախագիծը բուռն քննարկումների ալիք բարձրացրեց, և տպավորեց ինչպես հանդիսատեսին, այնպես էլ քննադատներին: Յուրաքանչյուր էպիզոդ կլանված է պահում քեզ էկրանին և ստիպում փշաքաղվել, հուզվել և սարսափել ճիշտ այնպես, ինչպես պատահարի ականատեսները:

Վերջին ամսում Չեռնոբիլի վերաբերյալ հարցումներն ինտերնետում կտրուկ աճ են գրանցել: Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են կարդում Չեռնոբիլի թեմայով գրքեր, հոդվածներ, դիտում դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմեր, փորձելով փոքրիշատե բացահայտել Չեռնոբիլի վթարի առեղծվածը:

Աղբյուր՝ buro247, adme:

տես նաև՝«Չեռնոբիլն» ասում է

տես նաև՝10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին


«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

5 նոր սերիալ Netflix-ից

Կանայք սպանում են… որովհետև

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Թույն սերիալ. Animal Kingdom

Թույն սերիալ

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

HBO-ի նոր սերիալը կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին է

HBO-ն սկսում է նոր «Gossip Girl» սերիալ նկարահանել