-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Չինական մեծ պարսպի աշտարակներից մեկը վերածվել է շքեղ հյուրանոցի, որի լուսանկարները սփռված են համացանցում: Այստեղ ռոմանտիկ գիշեր կազմակերպելու մասին հայտարարությունը օրեր առաջ արել էր բնակարանների որոնման օնլայն ծառայությունը՝ Airbnb-ին: Ծառայությունը հյուրանոցի հյուրերին առաջարկում էր գիշերել հին Չինաստանի ճարտարապետական հուշարձան հանդիսացող կառույցում մասնակցելով համապատասխան մրցույթին:
Հայտարարությունը տեղադրված է Airbnb-ի ինստագրամյան էջում:
Հյուրերին ծառայությունը ներկայացրել է ննջարան, լողասենյակ, կահույքի նվազագույն հավաքածու, հյուրերին առաջարկել նաև նախաճաշ և առաջին անհրաժեշտության իրեր։ Հյուրատանը սակայն, չկա ինտերնետ կապի հասանելիություն, հեռուստացույց և օդորակիչ: Փոխարենը ռոմանտիկ զույգերը հյուրատանը կարող են գիշերել առանց տանիքի, վայելելով աստղազարդ գիշերը:
Կարդացեք նաև՝ Դեպի Չինաստան` վայելելու սակուրայի հմայքը. հեքիաթային տեսանյութ
Հայտարարության տարածումից օրեր անց, սակայն ծառայությունը չեղարկել է առաջարկը և ներողություն խնդրել, նշելով, որ այս մրցույթով իրենք ցանկացել են խթանել չինական մեծ պարսպի ճանաչմանը զբոսաշրջիկների շրջանում, սակայն հայտարարությունը թյուրըմբռնում է առաջացրել բազմաթիվ օգտատերերի շրջանում:
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո