Ալբեր Կամյու և Մարիա Կազարես - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ալբեր Կամյու և Մարիա Կազարես

 Խաղ՝ կանոներից դուրս

Ալբեր Կամյուն և իսպանացի դերասանուհի Մարիա Կազարեսն առաջին անգամ հանդիպում են Փարիզի Մաթուրեն թատրոնի ռեժիսոր Մարսել Էրանի բնակարանում: Կամյուն ամուսնացած էր, բայց չկարողացավ հավատարիմ մնալ կնոջը: Ավելին՝ պատերազմական տարիներ էին, իսկ կինը օկուպացված էր Ալժիրում: Այնպես որ Կամյուն սիրո և հոգատարության կարիք ուներ: Իսկ Մարիա Կազարեսը թեթև հարաբերությունների կողմնակից էր և վայելում էր երկրպագուների և տղամարդկանց սերն ու ուշադրությունը: Այդ գիշեր` հենց այդ բնակարանում Կամյուն ընթերցում էր իր նոր պիեսը, որը Էրանը պատրաստվում էր բեմադրել:

Ալբեր Կամյուն և Մարիա Կազարեսը Մարսել Էրանի բնակարանում

Նա հուզված կարդում էր տեքստը և աշխատում էր հուզմունքը թաքցնել ամբարտավան կերպարի ետևում, իսկ Մարիան անկեղծորեն ցույց էր  տալիս իր հետաքրքրությունը և հայացքը Կամյուի դեմքից չէր կտրում:

Կամյուի համար Մարիան անսպասելիորեն ոչնչացրեց կանանց հետ իր նախորդ խաղերի բոլոր կանոնները, որոնցում նա առաջատար ու նախաձեռնող էր․ պիեսի ընթերցումից հետո հենց Մարիան առաջարկեց ուղեկցել Կամյուին:

Այս հանդիպումից հետո երկուսն էլ կարծես կորցրել էին բանականությունը՝  իրենց նետելով բուռն կրքի անդունդը: Կամյուն նրան անվանում էր միակ Կազարես: Սարսափելի խանդում էր ընկերներին, գործընկերներին, ցանկացած անծանոթ մարդկանց, որոնք համարձակվում են հայտնվել մոտակայքում, խանդում էր նույնիսկ աշխատանքին: Նրան օրը երկու անգամ նամակ էր գրում: Իսկ Մարիան էլ հանգստացնում էր սիրելի Կամյուին՝ ընդունելով նրան այնպիսին, ինչպիսին որ կար՝ բուռն, ըմբոստ, բայց այդքա՜ն պաշտելի:

Կամյուն անհնարինն արեց Կազարեսի համար այդ սուղ ժամանակներում: Սև շուկայից կառք էր գնում, Փարիզի արվարձաններով տանկով զբոսանք էր կազմակերպում:

Չնայած որ Մարիա Կազարեսը փոքր էր Կամյուից 9 տարով, նա ավելի հայտնի էր Փարիզում, նրան ճանաչում էին սրճարաններում, կինոթատրոններում, ուղղակի փողոցում զբոսնելիս, իսկ Կամյուն հայտնի էր դեռ նեղ գրական շրջանակներում:

Բայց․․․

Գրողը սկսեց մեղավոր զգալ իրեն կնոջը դավաճանելու համար: Համեմատում էր կնոջը՝ Ֆրասինին իսպանուհի կրքոտ սիրուհու հետ: Նրանք ոչինչով նման չէին: Ի վերջո Կամյուն զանգահարում է կնոջն ու խնդրում վերադառնալ: Ֆրանցինը վերադառնում է, և շուտով  ծնվում են երկվորյակները:

Կամյուն կնոջ՝ Ֆրանսին Ֆողի և երկվորյակ աղջիկների հետ

Այս լուրը  իմանալուց հետո Մարիան խզում է հարաբերությունները գրողի հետ: Նրանք չեն հանդիպում գրեթե 3 տարի: Բայց 1948 թվականին, փողոցում պատահաբար տեսնելով Կազարեսին, Քամյուն նորից կորցնում է իրեն: Զգում է, որ այլևս ունակ չէ ապրել առանց այս գեղեցկուհու, ինչքան էլ խիղճը տանջում է կնոջ և երեխաների համար:

Նա  փորձում է լավ հայր ու ամուսին լինել աղջիկների և կնոջ համար: Իսկ Մարիան չէր ցանկանում կիսել Կամյուին ընտանիքի հետ: Այս թեմաների ու անհաշտությունների պատճառով սիրեկանները բազմաթիվ անգամ վիճում են, բաժանվում, նորից միանում:

Որոշ ժամանակ անց, թոքախտի սրացումի վախից, Կամյուն հեռանում է Փարիզից, բայց լսելով, որ իր սիրելի Կազարեսը պատրաստվում է ամունանալ, վերադառնում է և փորձում է խանգարել նրան: Բազմիցս խոստովանում է ընկերներին, որ չի կարողանում ապրել առանց այս իսպանուհու, առանց կրքերի այս փոթորիկի: Չի կարողանում ոչ գրել, ոչ ապրել…

1960 թվականին՝ 47 տարեկանում Ալբեր Կամյուն մահանում է ավտովթարի հետևանքով: Նրա գործընկերոջ մեքենան բախվում է ծառին:

Ասում են, որ մահվանից օրեր առաջ Կազարեսն առաջարկել էր Կամյուին տեղափոխվել Մեքսիկա… Վերջինս  համաձայնել էր և պատրաստվում էր բաժանվել կնոջից․․․

Կարդացեք նաև՝


Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…