| Մշակույթ » Շարքեր » Մենք կարդում ենք » Ալբերտ Էյնշտեյնն ասում է… 
- Կյանքը հեծանիվ քշելու պես մի բան է: Հավասարակշռությունդ պահելու համար, պետք է շարունակես առաջ շարժվել:
- Խելացի լինելու նշան է ոչ թե գիտելիքը, այլ երևակայությունը:
- Գիտելիքն այն է, ինչ մնում է դպրոցում սովորածդ մոռանալուց հետո:
- Հիմարության ու հանճարեղ լինելու տարբերությունն այն է, որ հանճարեղ լինելը սահմաններ ունի:
- Գիտելիքի միակ աղբյուրը փորձն է:
- Սովորիր երեկվանից, ապրիր այսօր, հուսա վաղվա համար:

- Միայն երկու բան սահման չունի՝ տիեզերքն ու մարդկային հիմարությունը: Առաջինի անսահմանության վրա կասկածում եմ:
- Նա, ով երբեք սխալներ չի գործել, ոչ մի նոր բան չի փորձել:
- Եթե չես կարողանում ինչ-որ բան հեշտ բացատրել, ուրեմն այդքան էլ լավ չես գլուխ հանում դրանից:
- Մի հարց կա, որ երբեմն խենթության է հասցնում ինձ՝ ե՞ս եմ խելագար, թե՞ մյուսները:
- Ապրելու երկու տարբերակ կա. ապրել այնպես, ասես ոչինչ հրաշք չէ, և այնպես, ասես ամեն ինչ հրաշք է:
- Տեղեկությունը գիտելիք չէ:
- Բոլոր կրոնները, արվեստի ձևերն ու գիտությունները նույն ծառի ճյուղերն են:
