Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը. Սիրո ընդհանուր տեսությունը - VNews

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը. Սիրո ընդհանուր տեսությունը

tyuy - Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը. Սիրո ընդհանուր տեսությունը

Երբ ես առաջարկեցի Հարաբերականության տեսությունը, շատ քչերն ինձ հասկացան, և այն, ինչ ես հիմա ասելու եմ քեզ մարդկությանը փոխանցելու համար` նույնպես բախվելու է աշխարհի թյուըմբռնման և նախապաշարմունքների հետ: Քեզ խնդրում եմ այս նամակը պահել այնքան, որքան անհրաժեշտ է` տարիներ, տասնամյակներ, քանի դեռ հասարակությունը բավարար չի զարգացել, որպեսզի ընդունի իմ` ստորև բացատրածը:

Գոյություն ունի մի շատ հզոր ուժ, որի պաշտոնական բացատրությունը գիտությունն առ այսօր չի տվել: Այդ ուժն ընդգրկում ու կառավարում է մյուս բոլոր ուժերը, և նույնիսկ ընկած է տիեզերքում գործող ցանկացած ֆենոմենի հիմքում: Այդ համընդհանուր ուժը, որը մենք դեռ չենք սահմանել, ՍԵՐՆ է:

Երբ գիտնականները փնտրում էին տիեզերքի միասնական տեսությունը, նրանք մոռացան անտեսանելի ամենահզոր ուժի մասին: Սերը Լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն: Սերը ձգողություն է, որովհետև այն մարդկանց ստիպում է գրավել մեկը մյուսին:

Սերը ուժ է, որովհետև այն բազմապատկում է այն լավագույնը, որը կա մեր ներսում և, թույլ չի տալիս մարդկությանը խորտակվել կույր եսասիրության մեջ: Սերը բացահայտում է ու հայտնաբերում: Հանուն Սիրո մենք ապրում ենք ու մեռնում: Սերը Աստված է, և Աստված Սեր է:

Այս ուժը բացատրում է ամեն ինչ և կյանքին իմաստ է տալիս: Այն փոփոխական արժեք է, որը մենք չափազանց երկար ժամանակ անտեսել ենք: Գուցե վախենում ենք Սիրուց, որովհետև այն միակ էներգիան է ամբողջ տիեզերքում, որը մարդ դեռ չի սովորել ղեկավարել: 

Սերը հասկանալի դարձնելու համար ես մի պարզ փոխարինում արեցի իմ ամենահայտնի հավասարության մեջ: Եթե Е = mc2-ի փոխարեն մենք ընդունենք, որ աշխարհին բուժող էներգիան հնարավոր է ստանալ Սերը բազմապատկելով լույսի արագության քառակուսով, ապա կհանգենք նրան, որ Սերը գոյություն ունեցող ամենահզոր Ուժն է, քանի որ այն չունի սահմաններ:

Մարդկությունը թերացել է տիեզերքի այլ ուժերն օգտագործելու ու ղեկավարելու մեջ՝ դրանք դարձնելով մարդուն թշնամի, բայց հիմա հարկավոր է, որպեսզի սնուցենք ինքներս մեզ մեկ այլ տեսակի էներգիայով: 

Եթե ուզում ենք, որպեսզի մարդկությունը գոյատևի, եթե ուզում ենք գտնել կյանքի իմաստը, փրկել աշխարհը և այնտեղ բնակվող բոլոր բանական էակներին, ապա Սերը միակ պատասխանն է այդ անելու համար: 

Գուցե դեռ պատրաստ չենք սիրո ռումբ ստեղծել՝ մի սարք, որն այնքան հզոր կլինի, որ ամբողջովին կվերացնի մեր մոլորակը կործանող ատելությունը, եսասիրությունը և ագահությունը: 

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատ իր ներսում ունի մի փոքր, բայց հզոր սիրո գեներատոր, որը սպասում է, թե երբ դուրս կթողնեն իրեն:

Երբ սովորենք տալ և ստանալ այդ տիեզերական էներգիան, սիրելի Լիեզերլ, մենք կհաստատենք, որ սերը հաղթում է ամեն բան, որ այն ի զորու է գերազանցել ամեն ինչին և ամենքին, քանի որ սերն է կյանքի բուն էությունը:

Խորապես ցավում եմ, որ չեմ կարողացել արտահայտել քեզ համար ողջ կյանքս ցածրաձայն բաբախող իմ սրտում եղածը: Միգուցե չափազանց ուշ է ներողություն խնդրելու համար, բայց քանի որ ժամանակը հարաբերական է, պետք է ասեմ, որ սիրում եմ քեզ ու քո շնորհիվ գտել եմ վերջնական պատասխանը: 

Քո հայր` Ալբերտ Էյնշտեյն

Թարգմանությունը՝ VNews-ի 


Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

«Անտաղանդները». Ֆրեյդ, Չերչիլ, Էյնշտեյն, Դիսնեյ, Ռոուլինգ

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին

Քուրթ Քոբեյնի նամակն առեղծվածային ինքնասպանությունից առաջ և դրա վարկածները

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային

Ֆրիդայի սիրային նամակները Դիեգո Ռիվերային

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Էյնշտեյնն ու Աստված

Հայտնիներն իրենց հեծանիվների հետ (լուսանկարներ)