Ալբերտ Մկրտչյանի 5 լավագույն ֆիլմերը - VNews

Ալբերտ Մկրտչյանի 5 լավագույն ֆիլմերը

Ալբերտ Մկրտչյան - Ալբերտ Մկրտչյանի 5 լավագույն ֆիլմերը

Այսօր՝ փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալբերտ Մկրտչյանը: Եկեք հիշենք սիրելի ռեժիսորի 5 լավագույն ֆիլմերը:

1. Խոշոր Շահում, 1980

Դերերում՝ Մհեր Մկրտչյան, Լյուդմիլա Հովհաննիսյան, Հենրիկ Ալավերդյան, Ներսես Հովհաննիսյան ևն

Ժորա Հարությունյանի կողմից գրված սցենարի հիման վրա էկրանավորված ֆիլմ, որը պատմում է հասարակ աշխատավոր Գառնիկի մասին: Օրերից մի օր հերոսը մեքենա է շահում. ընդհամենը 30 կոպեկ ծախսելով վիճակախաղի վրա՝ Գառնիկը շահում է մեքենա, որը «խոսք էր տվել» երջանկացնել նրան, սակայն տեղի է ունենում հակառակը: Հարևանները սկսում են օգտվել Գառնիկի բարությունից և մեքենան սեփական կարիքների համար են օգտագործում:

2. Հին օրերի երգը, 1982

Դերերում՝ Մհեր Մկրտչյան, Գուժ Մանուկյան, Ազատ Գասպարյան, Շահում Ղազարյան ևն

Ի սկզբանե ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը մտադրվել էր ֆիլմը «Լավ բարի մարդիկ» անվանել, սակայն վերջում կանգ է առել «Հին օրերի երգը» անունի վրա:
Ֆիլմը պատմում է գյուղաքաղաքում ապրող մի խումբ երաժիշտների մասին, որոնք փորձում են ուշքի գալ պատերազմի բերած տառապանքից, ցավից և կուրստից: Համընդհանուր ցավն ու տառապանքը միավորում են ամբողջ հայությանը:

 

Ընձի ձեռք չտա՛ս, Աստծուն կըսեմ…

3.Մեր մանկության տանգոն, 1984

Դերերում՝ Մհեր Մկրտչյան, Գալյա Նովենց, Ազատ Գասպարյան, Սամվել Սարգսյան, Էլինա Ադամյան ևն

Մասամբ ինքնակենսագրական այս ֆիլմը պատմում է մի հայ ընտանիքի մասին: Գլխավոր հերոսուհին Սիրանույշ անունով մի կին է, որին հաջողվում է հետպատերազմյան ծանր տարիներին մեծացնել իր որդիներին և փորձել վերադարձնել իր ամուսնուն, որը ցանկանում է տեղափոխվել սիրուհու մոտ ապրելու:
Հետաքրքիր փաստն այն է, որ բոլոր այն թևավոր խոսքերը, որ արտասանում է Գալյա Նովենցը պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին:

Սիրանույշ, կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծու՜ռ…

4.Ուրախ ավտոբուս, 2000

 Դերերում՝ Անահիտ Քոչարյան, Սուսաննա Բաղդասարյան, Սոս Սարգսյան, Միքայել Պողոսյան ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Սպիտակի սահմռկեցուցիրչ երկրաշարժից հետո: Մինչ օրս էլ մարդիկ հիշում և ողբում են այդ օրը. օր, որը փոխեց գյումրեցիների և ողջ հայության ճակատագիրը:

5. Տխուր փողոցի լուսաբացը, 2008

Դերերում՝ Անահիտ Քոչարյան, Գուժ Մանուկյան, Արմեն Սարգսյան ևն

90-ականներ, Արցախյան պատերազմը միավորել է հայությանը. ցավ, որ բոլորինս է, ցավ, որ անտարբեր չի թողնի ոչ ոքի: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Գյումրիում: Գումրեցիները ուժեղ են, ոչինչ չի կարող կոտրել նրանց մարտական ոգին: Մարդիկ փորձում են ապրել՝  դիմակայելով ցավին և չկորցնելով իրենց հույսը: Անշո՛ւշտ, դեռ կգան պայծառ օրեր:

Մի կին այնքան հուզված է եղել իմ ֆիլմից, որ ռադիոյով մի երգ է պատվիրել և այն ինձ է նվիրել: 
Ալբերտ Մկրտչյան

 

 


Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Մհեր Մկրտչյանի մասին [Ալբերտ Մկրտչյանն է պատմում]

Ի՞նչ գիտես-չգիտես Մհեր Մկրտչյանի մասին. Quiz

Պատմում է Մհեր Մկրտչյանը [տեսանյութ]

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

3 հայ դերասանուհի, որոնք մեր սրտերում են [Գալյա Նովենց, Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան]

Փաստեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

Սոս Սարգսյանը պատմում է…

Սոս Սարգսյան – Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր]

10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Ֆենոմենը. Գալյա Նովենց

Վախթանգ Կիկաբիձեն՝ «Յար, արի՛ Գյումրի» ֆիլմում

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ