Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն ասում է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն ասում է…

  • Վախը սահմանափակում է կյանքը, այն թույլ չի տալիս, որ հաճույք ստանաս դրանից:

 

  • Կյանքը և մահը խաբկանք են: Մենք մշտապես փոխակերպվում ենք: 

 

  • Ես կարգին համալսարանական կրթություն չեմ ստացել, ես թատերական կրթություն էլ չունեմ. այն ինչ սովորել եմ, կյանքից եմ սովորել:

 

  • Ես կարծում եմ, որ աշխարհի երեսին գոյություն ունեցող յուրաքանչյուր գեղեցիկ հեքիաթի ներսում ճշմարտություն է թաքնված, որը ժամանակի ընթացքում քիչ-քիչ ջրի երես է դուրս գալիս:

 

  • Ես միշտ կարծել եմ, որ քաղաքական գործիչները, և անգամ իմ ատամնաբույժը դերասաններից շատ ինքնասիրություն ունեն:

 

  • Ես գովազդային հոլովակներ էլ եմ նկարահանել Volkswagen-ի կամ Coca Cola-ի պես ընկերությունների համար, բայց ես միշտ ինքս եմ գրել դրանց սցենարները և կարծում եմ, որ դա ինձ համար շատ լավ փորձ էր, քանի որ ես սովորել եմ կարճ պատմություններ պատմել: 

 

  • Գրեթե բոլոր ֆիլմերս էկրաններ են բարձրացել աշնանը և գուցե դա բացատրվում է նրանով, որ վերջիններս շատ թախծոտ են:

 

  • Բոլոր մարդիկ էլ գիտեն, որ վաղ թե ուշ մահանալու են, սակայն նրանք չեն հավատում դրան: 

 

  • Ես հաճույք եմ ստանում այն մտքից, որ կյանքն ավարտ է ունենալու. դրա իմացությունը ստիպում է, որ խնջույքների գնամ: 

  • Ես հաճույքով եմ ֆիլմեր նկարահանում, սակայն ես դա անում եմ միայն այն պատճառով, որ վատ երաժիշտ եմ: 

 

  • Համալսարանում ես բացահայտեցի եվրոպական ֆիլմերը և դրանք մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա: Ես զգում էի, որ այդ ֆիլմերը շատ ասելիք ունեն, սակայն դրանց մասին չեն խոսվել այն ֆիլմերում, որոնք ես դիտել եմ:

 

  • Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես երաժշտություն եմ լսել: Ես կարծում եմ, որ երաժշտությունը երբեմն ավելի շատ պատմություններ կարող է պատմել քան ֆիլմը, որ, անկեղծ ասած, ավելի մեծ հնարավորություններ ունի: Ամեն անգամ, երբ երաժշտություն ես լսում, այն տարբեր պատկերներ է ստեղծում աչքերիդ առաջ և տարբեր տրամադրություններ է փոխանցում քեզ, և կախված նրանից, թե ժամանակի այս կամ այն պահին կյանքիդ որ փուլում ես գտնվում, այդ երաժշտությունը տարբեր նշանակություններ կունենա քեզ համար և տարբեր էմոցիաներ կփոխանցի քեզ:

 

  • Ես ատում եմ դաժանությունը կինոյում. այն մակերեսային և հիմար բան է, և լսարանի վրա վատ ազդեցություն է ունենում: 

 

  • Ես պարզապես ցանկանում եմ ցույց տալ, որ գաղթականները ևս թերություններով և թուլություններով, վատ կամ լավ բնավորությունների տեր մարդիկ են, և ցանկանում եմ ցույց տալ, որ նրանք էլ են ծնող և ընտանիքի մարդ: Ես ցանկանում եմ ամեն տեսանկյունից դիտարկել նրանց:

 

  • Ես ընդունում եմ, որ կառավարությունն արվեստի համար գուցե բավարար գումար չունի, բայց ես կարծում եմ, որ վերջինս պետք է ստիպի մասնավոր ընկերություններին աջակցել ռեժիսորներին: Խոշոր ընկերությունները ուժ ունեն և գուցե պետք է հասկացնել նրանց ավելի մեծ գումարներ ներդնել մեքսիկական ֆիլմարտադրության մեջ: 

 

  • Ես կարծում եմ, որ արվեստը պետք է մեծ, շատ մեծ աջակցություն ստանա, բայց իմ երկիրը կինոյից ավելի կարևոր կարիքներ ունի հոգալու, օրինակ բժշկության, կրթության, սննդի ոլորտները լուրջ խնդիրներ ունեն..Աղքատությունը ճնշում է, պարզապես կան ավելի կարևոր խնդիրներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:

 

  • Այսօրվա Մեխիկոն տարբերվում է իմ մանկության Մեխիկոյից, բայց ես ամբողջ ժամանակս փողոցներում եմ անցկացրել, և թեպետ ծնվել եմ կարիքավորների թաղամասում, այնտեղ շատ խմբավորումներ և նմանատիպ միավորումներ չկային, և ես միշտ անվտանգ եմ եղել: 

 

  • Ես տեսա, թե ինչի եմ ունակ Մեխիկոյում, բայց ինձ մոտ հազվադեպ էր ստացվում ստանալ ավելի լավ բան, քան հայտնի ամերիկյան ֆիլմերն են:

թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Ջորջ Քարլինն ասել է…

Գրեյս Քելլին ասել է…

Մարինա Ցվետաևան ասել է…

Դեն Բրաունն ասում է…

Գուստավ Ֆլոբերն ասել է…

Գի դը Մոպասանն ասել է…

Ամադեո Մոդիլիանին ասել է…

Թրումեն Կապոտեն ասել է…

Վլադիմիր Նաբոկովն ասել է…

Անտոն Չեխովն ասել է…

Իվ Սեն Լորենն ասել է…

Սթենլի Կուբրիկն ասել է…

Հռոմի Պապն ասում է…

Ջեք Քերուակն ասել է…

Հովհաննես Այվազովսկին ասել է…

Լուիս Քերոլն ասել է…

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…իրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

 


Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

«Աննա Կարենինան» ասում է․․․

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․

Կանտեմիր Բալագովն ասում է…

«Թյուդորներն» ասում է…

Ռենատա Լիտվինովան ասում է…

Ջորջիո Արմանին ասում է…

Նիկոլ Քիդմանն ասում է…