fbpx

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահն է լինելու

Հաճելի լուր կինոսերներիս համար: Հանճարեղ օսկարակիր ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն նշանակվել է Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ: Առաջին անգամ կինոյի պատմության մեջ ժյուրիի նախագահը մեքսիկացի է լինելու:

«Իմ կինոկարիերայի մեկնարկի դեռ ամենասկզբում Կաննի կինոփառատոնը շատ մեծ կարևորություն է ներկայացրել ինձ համար», – ասել է Ինյարիտուն ևհավելել,-«Ինձ համար մեծ պատիվ է այս տարի ստանձնել ժյուրիի նախագահի պաշտոնը: Կինոն հոսում է մեր Երկիր մոլորակի վրայով, այն դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասնիկը, այն մեր սրտերում է, այն ամենուրեք է: Մենք, ժյուրիի անդամներս, հնարավորություն կունենանք այս տարի էլ տեսնել մեր գործընկերների հիրավի գեղեցիկ և յուրօրինակ ֆիլմերը: Սա հիասքանչ պարտականություն է, որը մենք մեծ հաճույքով և սիրով կստանձնենք», -ասել է լրատվամիջոցների հետ իր հարցազրույցում ռեժիսորը:

Հիշեցնենք, որ 2000 թ. Ալեխանդրոն Կաննի կինոփառատոնում ներկայացրեց իր դեբյուտային “Amores perros” ֆիլմը, որը ցուցադրվեց «Քննադատների շաբաթվա» շրջանակներում և արժանացավ Գրան պրի մրցանակի: Ավելի ուշ ֆիլմն առաջադրվեց նաև Օսկարի:
2006 թ. Ինյարիտուն Կաննի կինոփառատոնում հաղթեց «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում իր “Babel” ֆիլմով:
Ինյարիտուն բազմիցս է Կաննում ներկայացրել իր ֆիլմերը:

Նշենք, որ Կաննի 72-րդ կինոփառատոնն անց է կացվելու մայիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում:

տես նաև՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն ասում է…

աղբյուր՝ kinopoisk


Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Գտնվել է Ֆրիդա Կալոյի առաջին հնարավոր ձայնագրությունը