Ալֆրեդ Հիչքոքն ասում է... - VNews

Ալֆրեդ Հիչքոքն ասում է…

hit - Ալֆրեդ Հիչքոքն ասում է...
  • Աղմուկի մեջ ոչ մի սարսափելի բան չկա. սարսափը սպասման մեջ է:

 

  • Կատարյալ ամուսինը կհասկանա կնոջ կողմից չասված յուրաքանչյուր բառ:

 

  • Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ հոգուդ խորքում դու ունես այնպիսի մեկին, ում մասին ոչ ոք չգիտի:

 

  • Ես համոզված եմ, որ սարսափը հեշտությամբ կարելի է փոխանցել ոչ թե էկրաններին՝ այլ «տեղադրել» ունկնդիրների ենթագիտակցության մեջ:

 

  • Ֆիլմի տևողությունը պետք է համապատասխանի մարդու միզապարկի տոկունությանը:

fv - Ալֆրեդ Հիչքոքն ասում է...

  • Մեր առաջնային խնդիրը զգացմունքներ ստեղծելը, իսկ երկրորդայինն այդ զգացմունքները պահպանելը պետք է լինի:

 

  • Քերի Գրանտը միակ դերասանն է, ում ես երբևիցե սիրել եմ:

 

  • Բոլոր սիրային տեսարանները սկսվում են նկարահանման հրապարակում և ավարտվում են հանդերձարանում:

 

  • Գրագողությունը ոճ է, եթե անգամ ինքդ քեզնից ես գողանում:

 

  • Ֆիլմերում սպանության տեսարաններն այնքան մաքուր են պատկերված: Իմ ֆիլմերով էլ ես ցույց եմ տալիս, թե ինչպիսի բարդ բան է սպանությունը և թե մարդ սպանելու համար ինչքան ջանք պետք է գործադրել:

hi - Ալֆրեդ Հիչքոքն ասում է...

  • Ես չեմ ասում, որ բոլոր դերասանները կենդանիներ են, ես ասում եմ, որ բոլոր դերասաններին պետք է կենդանիների պես վերաբերվել:

 

  • Կարծում եմ, որ Դիսնեյի դերասանական կազմը լավագույնն է: Դիսնեյի անձնակազմը ձերբազատվում է բոլոր այն դերասաններից, որոնք նրանց դուրը չեն գալիս:

 

  • Համր ֆիլմը կինոյի ամենամաքուր տեսակն է:

 

  • Վախերիցս ազատվելու միակ ճանապարհը դրանց մասին ֆիլմեր ստեղծելն է:

 

  • Գեղարվեստական ֆիլմերում ռեժիսորն Աստված է, իսկ դոկումենտալներում՝ Աստված է ռեժիսորը:

na - Ալֆրեդ Հիչքոքն ասում է...

  • Հզոր ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ են երեք բան՝ սցենար, սցենար և նորից սցենար:

 

  • Կինը պետք է սարսափ ժանրի հետաքրքիր ֆիլմի նման լինի՝ ինչքան շատ ստիպի երևակայությանդ աշխատել՝ այնքան լավ: 

 

  • Ես գտել եմ կոկորդի հիվանդությունը բուժելու մեթոդը՝ պարզապես կտրեք և թափեք կոկորդը:

 

  • Բոլոր այն կանայք, որոնք իրենց ամբողջ օրը վատնում են լվացքի, արդուկ անելու և խոհարարությամբ զբաղվելու վրա չեն ցանկանում ամբողջ օրը լվացքով, արդուկով և խոհարարությամբ զբաղվող կանանց մասին ֆիլմեր նայել:

 

  • Երկխոսությունը պետք է այլ ձայներից տարբերվի. այն պետք է դուրս գա աչքերով պատմություններ պատմող մարդկանց բերանից:

alf - Ալֆրեդ Հիչքոքն ասում է...

  • Ինձ շատ հեշտ է վախեցնել. փոքրիկ երեխաները, ոստիկանությունը, բարձրադիր վայրերը և այն ներշնչանքը, որ իբրև իմ հաջորդ ֆիլմը նախորդի պես լավը չի լինի՝ այս ամենն ինձ ադրենալին են «մատակարարում»:

 

  • Միշտ ստիպիր, որ ունկնդիրդ ինչքան հնարավոր է շատ տառապի:

 

  • Ֆիլմ ստեղծելը պատմություն պատմելու պես մի բան է: Հիշում եք, որ փոքր ժամանակ մենք բոլորս էլ վախենում էինք գայլին, որ դուրս է գալիս Կարմիր գլխարկի ճանապարհին: Ավելին ասեմ՝ մինչ օրս էլ ոչինչ չի փոխվել: Այսօր մենք վախենում ենք նրանից, ինչից վախեցել ենք երեկ, ուղղակի այս անգամ մենք գործ ունենք այլ «գայլի» հետ: Վախի բարդույթն արմատացած է մեզանից յուրաքանչյուրում:

 

  • Ֆիլմերով պետք է պատմություն պատմել: Հոգ չէ, եթե այդ պատմությունը մտացածին է, կարևորն այն է, որ վերջինս հասարակ չլինի, այո՛ կարևոր է, որ այն լինի դրամատիկ և մարդկային: Վերջիվերջո, ի՞նչ է դրաման, եթե ոչ հասարակ կյանք, որից բացառել են բոլոր ձանձրալի հատվածները:

 

  • Հավատացնում եմ, որ երևակայությունը տրամաբանությունից կարևոր է:

alfr - Ալֆրեդ Հիչքոքն ասում է...

 

  • Մարդիկ հաճախ միմյանցից թաքցնում են այն ինչ նրանց ներսում է կատարվում: Գուցե և զրույցը հասարակ լինի, բայց աչքերը երբեք չեն խաբի. աչքերը միշտ ցույց են տալիս այն, ինչ մարդիկ այդ պահին զգում կամ մտածում են:

 

  • Ես «խաղում եմ» մարդկանց հետ ասես դաշնամուր նվագելիս լինեմ, և գիտեք, դա մեծ ինձ հաճույք է պատճառում:

 

  • Երբ դերասանը գալիս է ինձ մոտ իր կերպարը քննարկելու, ես նրան ուղարկում եմ ֆիլմի սցենարը կարդալու:Երբ նա ինձ հարցնում է, թե ինչը կարող է ոգեշնչել նրան, ես առանց երկմտելու պատասխանում եմ. «Աշխատավարձդ, հարգելի»:

 

  • Մարդիկ ասում էին, որ «Պսիխոն» այնքան վախենալու է, որ շատերը դա դիտելուց հետո կկորցնեն խոսելու ունակությունը: Իմ ընկերներից շատերն այդ նույն հույսով իրենց կանանց ստիպեցին դիտել իմ ֆիլմը, այն էլ մեծ էկրաններին: Անկեղծ ասած, ֆիլմը կանանց շատ ցնցեց, սակայն նրանք մինչ օրս էլ պահպանել են իրենց ձայները:

 

  • Ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է փորձարկենք ֆիլմերը:Կարծում եմ, որ փորձարկումը պետք է միայն թղթի վրա արվի: Երաժիշտը, կոմպոզիտորը հենց այդպես էլ վարվում է. նա մտքում եղածը հանձնում է թղթին և այդպես ծնվում է գեղեցիկ երաժշտություն: Ես կարծում եմ, որ ուսանողները պետք է սովորեն պատկերացնել և երևակայել: Նրանք պետք է հասկանան, որ թատրոնի բացը պետք է լրացնել: 

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

 

 

 


Հիչքոքի կաթոլիկ ծնողները, մտրակող ուսուցիչները, շատակերությունը, կոմպլեքսներն ու ԿԻՆՈՆ

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

Դասականների հետքերով. 5 ֆիլմ Ալֆրեդ Հիչքոքից

Պատմական լուսանկարներ, որ գուցե չեք տեսել

Կադրեր, որոնք մնացել են տեսախցիկի մյուս կողմում

Փաստեր Գրեգորի Պեկի մասին

Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 2

Մարտին Սկորսեզեն ասում է…

Գրեյս Քելլի և արքայազն Ռենյե 3-րդ. սիրո պատմություն

Հայտնի մարդիկ և նրանց ընտանի կենդանիները. ֆոտոշարք

Ինգրիդ Բերգման. 102