Ալֆրեդ Նոբել. 10 փաստ - VNews

Ալֆրեդ Նոբել. 10 փաստ

Ալֆրեդ նոբել4 - Ալֆրեդ Նոբել. 10 փաստ

1896 թվականի դեկտեմբերի 10-ին վախճանվել է շվեդ քիմիկոս, ինժեներ և գյուտարար Ալֆրեդ Նոբելը: Ձեզ ենք ներկայացնում 10 փաստ Ալֆրեդ Նոբելի մասին:

1.Ալֆրեդ Նոբելը ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում: Բայց 1842 թվականին նա իր մոր և 3 եղբայրների հետ տեղափոխվում է Սանկտ Պետրեբուրգ, որտեղ ապրում և աշխատում էր նրա հայրը: Էմանուելը՝ հայրը զբաղվում էր Ռուսաստանում հաստոցների և պայթուցիկների արտադրությամբ:

Նոբել1 - Ալֆրեդ Նոբել. 10 փաստ2.1850 թվականին Նոբելը լքում է  Ռուսաստանը՝ տեղափոխվելով Փարիզ, այնուհետև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ալֆրեդ Բոբել - Ալֆրեդ Նոբել. 10 փաստ3.Նոբելը ստեղծում է  իր անունով մրցանակը 1895 թվականին: Նրա նպատակն էր նշել առավել ուշագրավ մշակութային և գիտական նվաճումները: Քիմիայի, ֆիզիկայի, ֆիզիոլոգիայի և բժշկության, գրականության և աշխարհի առաջին մրցանակները շնորհվել են 1901 թվականին:

Նոբելյան Մրցանակ - Ալֆրեդ Նոբել. 10 փաստ4.1863 թվականի հոկտեմբերի 14-ին Նոբելը հայցադիմում է ներկայացնում նիտրոգլիցերինով ուժեղացված փոշի ձեռքբերման համար, որից հետո հայրը մեղադրում է որդուն գաղափարի գողության համար՝ շեշտելով, որ այն ի սկզբանե իր գաղափարն է եղել:

5.Ընդհանուր համոզմունք կա, որ Նոբելյան մրցանակը չի շնորհվում մաթեմատիկայի ոլորտում նվաճումների համար, քանի որ Նոբելի կնոջ սիրեկանը մաթեմատիկոս է եղել: Լքել է ամունուն և հեռացել այդ մաթեմատիկոսի մոտ: Սա միֆ է: Ալֆրեդ Նոբելը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել: Կենսագիրները նշում են, որ գյուտարարը 3 սիրուհի է ունեցել:

6.Պատանեկության տարիներին Նոբելը հետաքրքրվում էր  Աննա անունով մի ռուս աղջկանով, որը հիվանդության պատճառով մահանում է:  Այնուհետև գիտնականը սիրահարվում է դերասանուհի Սառա Բերնարին, բայց Նոբելի մայրը թույլ չի տալիս որդուն ամուսնանալ այդ կնոջ հետ: 41 տարեկանում Նոբելը հանդիպում է կոմսուհի Բերտե Կինսկուն: Նրանց հարաբերությունները բավականին ներդաշնակ էին, բայց հարսանիքը այդպես էլ տեղի չի ունենում, քանի որ Կինսկին լքում է Նոբելին և նախընտրում մեկ այլ տղամարդու, որը մասնագիտությամբ ամենևին էլ մաթեմատիկոս չէր:

Ալֆրեդ Նոբել և Սառա Բերնար - Ալֆրեդ Նոբել. 10 փաստ
Ալֆրեդ Նոբել և Սառա Բերնար

7.1888 թվականին թերթերը գրում են Ալֆրեդ Նոբելի մահվան մասին: Բայց լրագրողները սխալվել էին. մահացել էր Ալֆրեդի եղբայր Լյուդվիգ Նոբելը: Այս հետաքրքրաշարժ դեպքը պայթուցիկի գյուտարարին դրդեց կտակ կազմել: Ահա կտակի տեքստը՝

«Ես՝ Ալֆրեդ Բեռնհարդ Նոբելս, այսպիսով հայտարարում եմ իմ կամքը իմ կողմից ձեռք բերված գույքի մասին… Իմ ամբողջ եկամուտը պետք է փոխարկվի արժեթղթերի՝ ստեղծելով հիմնադրամ, որի տոկոսագումարը կտրվի բոլոր նրանց, որոնք նախորդ տարվա ընթացքում մեծագույն օգուտ են բերել մարդկությանը»:

Նոբելի կտակը - Ալֆրեդ Նոբել. 10 փաստ
Նոբելի կտակը

8.Ալֆրեդ Նոբելը գրել է գրական ստեղծագործություններ: Ճիշտ է, նրա վեպերի, բանաստեղծությունների և պիեսների մեծ մասը երբեք չի հրապարակվել: Հայտնի է Նոբելի միայն մեկ գործ` պիես, որը Բեատրիս Չենչիի մասին էր և կոչվում է « Նեմեսիս »: Այս ողբերգությունը քննադատվեց հոգևորականների կողմից, ուստի հրատարակության համարյա ամբողջ տպաքանակը՝ բացառությամբ երեք օրինակի, խոտանվեց Նոբելի մահից հետո:  2003 թվականին հրատարակվեց պիեսը, իսկ 2005 թվականին Ստոկհոլմում տեղի ունեցավ պիեսի բեմադրությունը:

Ալֆրեդ նոբել2 - Ալֆրեդ Նոբել. 10 փաստ9. Ալֆրեդ Նոբելը տիրապետում էր 5 լեզվի՝ ռուսերեն, շվեդերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն:

10.Ալֆրեդ Նոբելը մահացել է  1896 թվականին ուղեղի արյունահոսությունից: Մեծ գիտնականի անունով են կոչվում Դնեպրոպետրովսկի համալսարանն ու Ստոկհոլմի ֆիզիկայի և քիմիայի ինստիտուտը:

Նոբելի գերեզմանը - Ալֆրեդ Նոբել. 10 փաստ
Նոբելի գերեզմանը

Կարդացեք նաև՝

 

 

 

 


Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Հայտնի են Նոբելյան մրցանակակիրների անունները

Պետեր Հանդկե՝ ավստրիացի Նոբելյան մրցանակակիրը

Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]

Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից

Սեռական ոտնձգությունների դեմ պայքարող Նադիա Մուրադն ու Դենիս Մուկվեգեն Նոբելյան մրցանակի են արժանացել

Ուիլյամ Ֆոլքներն ասել է…

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն

Օդիսսեաս Էլիտիս. հունական ծովաբույր ու նոբելակիր պոեզիա

Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվել

Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում այս տարի չի լինի

Օրհան Փամուքի 4 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ

5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ