fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ Լուիս Քերոլը հնարավոր է պեդոֆիլ է եղել

Աշխարհի ամենահայտնի հեղինակներից մեկը՝ Չարլզ Լյութվիջ Դոջսոնը,  նույն ինքը՝ Լուիս Քերոլը, «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքն առաջին անգամ թողարկել է 1865թ.-ին: Այս գրքի մասին գրեթե բոլորս ենք լսել, այն շատերս ենք կարդացել, ոմանք էլ այն անգիր գիտեն, սակայն քչերը գիտեն մանրամասներ հեղինակի կյանքի մասին. սա այն պատճառով, որ նա շատ գաղտնապահ է եղել:

Ընդամենը մի քանի տարի առաջ էր, որ գտնվել ու հանրությանը հայտնի էր դարձել Լյուիս Քերոլի նկարած լուսանկարների հավաքածուն, որոնց թվում գերակշռում են Ալիսի կերպարի նախատիպը համարվող Ալիս Լիդելի ու իր քույրերի, ինչպես նաև այլ երեխաների լուսանկարները: Լուսանկարներից մի քանիսում Ալիսի մեծ քույրը՝ Լորինան, և այլ երեխաներ նույնիսկ ամբողջովին մերկ են: Այս նկարները հեղինակի մասին առաջադրել են նոր վարկած, ինչի մասին BBC հեռուստաընկերությունը 2015թ.-ին նույնիսկ դոկումենտալ ֆիլմ էր նկարահանել. Լուիս Քերոլը հնարավոր է այնքան էլ աղմեղ չէր: Լուիս Քերոլը գուցե պեդոֆիլ էր:

Ծանոթությունն իրական Ալիսի հետ

Հայտնի է, որ Լուիս Քերոլը միշտ սիրել է երեխաների: Նա տարիներ շարունակ ճանապարհորդել է գնացքներով՝ գրպանները լի կոնֆետներով ու այլ անուշեղենով: Սակայն նա գնացքում չէ, որ ծանոթացել է Ալիսի հետ:

24 ամյա Լուիս Քերոլը 4 ամյա Ալիսին ու մյուս Լիդել քույրերին տեսել էր հարևան բակում խաղալիս ու միանգամից հետաքրքրություն է առաջացել նրանց հանդեպ: Նա մտերմացել է ընտանիքի հետ՝ հաճախ խաղեր խաղացել երեխաների հետ, թեյախմությունների մասնակցել, նրանց համար գրքեր գնել ու հորինել պատմություններ:

Ալիս Լիդելը՝ Ալիս կերպարի նախատիպը

BBC-ի դոկումենտալում գրականագետ պրոֆեսոր Հոֆ Հոֆթոնը հեղինակի և երեխաների հարաբերությունների մասին ասում է, որ դրանք բավականին ինտենսիվ հարաբերություններ էին, որոնք այսօր սխալ կդիտվեին: Իսկ Ալիս Լիդելի ծոռնուհին ասում է.

«Ես այսպես եմ հասկանում. նա սիրահարված է եղել Ալիսին, բայց ինքն իրեն տանջել է այդ մտքով, քանի որ չէր համարձակվի որևէ սահմաններ խախտել»: 

Իսկ հեղինակ Ուիլ Շելֆն ասում է. «Ես կարծում եմ, որ Քերոլը միանգամայն պեդոֆիլ էր. դա անկասկած: Սա մեծ խնդիր է, այնպե՞ս չէ: Երբ ինչ-որ մեկը հիանալի գիրք է գրում, սակայն վատ մարդ է»:

Այլ հեղինակներ, փորձագետներ դոկումենտալում նույնպես իրենց կարծիքն են հայտնում հեղինակի մասին ու նշում, որ այն մարդիկ, ովքեր հավատում են, որ նա պեդոֆիլ է, լավ չեն հասկացել նրա գրքերը, կամ լավ չեն ուսումնասիրել նրա կյանքը: Նրանց խոսքով՝ հեղինակի ժամանակներում ամեն ինչ այլ էր, ու այն ժամանակ մերկ երեխաներին լուսանկարելը գուցե ընդունելի բան են եղել: Նրանց կարծիքով Լուիս Քերոլը պարզապես տարված է եղել մանկական անկեղծությամբ ու պարզությամբ, և դա է եղել նրա և Լիդել երեխաների միջև եղած ընկերության պատճառը: Ո՞վ գիտե…

«Ալիսան հրաշքների աշխարհում». Ծագումը

Մի անգամ էլ, երբ Քերոլը նավով շրջելուց է եղել Լիդել քույրերի հետ, Ալիսը խնդրել է նրան, որ մի պատմություն պատմի: Երկար համոզելուց հետո Ալիսին հաջողվել է հասնել իր նպատակին: Այսպես Լուիս Քերոլը սկսել է հորինել ու երեխաներին պատմել «Ալիսը հրաշքների աշխարհում» պատմությունը: Ալիսն այնուհետև անընդհատ ցանկացել է լսել այս պատմությունը և այդ պատճառով խնդրել է Քերոլին գրի առնել այն: Որոշ ժամանակ անց հեղինակին հաջողվել է համոզել ու հենց այսպես պատահաբար ստեղծվել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը:

Քերոլը խզում է հարաբերությունները Ալիսի ու նրա քույրերի հետ

Մինչդեռ գրքի հրատարակման գործընթացը կավարտվեր, նրանց ընկերությունն անսպասելի ընդհատվեց: Ինչո՞ւ: 1863թ.-ի հունիսին ինչ-որ բան է պատահել, ինչի արդյունքում հեղինակին Լիդելների ընտանիքում այլևս չէին հրավիրում ճաշի: Պատճառը գտնելու համար BBC-ի անձնակազմը բացել է նրա օրագիրը: Սակայն հեղինակի օրագրում բազմաթիվ էջեր են պակասում՝ 1858-ի ապրիլից մինչև 1862թ.-ի մայիսը. հենց այն ժամանակաշրջանը, երբ նրանց ընկերությունն ամրապնդվում էր:

Հարաբերությունները խզելուց հետո օրագրում ոչ մի բառ չի ասվում Լիդելների մասին, և միայն դեկտեմբերի 5-ին է Քերոլը նշում նրանց: Հեղինակը թատրոն էր գնացել այդ օրը, որտեղ էլ հանդիպել էր Լիդելների ընտանիքի անդամներին: Նա գրում է.

«Տիկին Լիդելն ու երեխաները նույնպես այնտեղ էին, բայց ես հեռու մնացի նրանցից, ինչպես անում էի այս ամբողջ ժամանակ»:

Ի՞նչ էր կատարվում իրականում:

Լիդել քույրերը

Ալիսի ծոռնուհին պատմում է, որ իրենց ընտանիքում մի պատմություն կա, ըստ որի Ալիսի մայրը, որը փառասեր կին էր, նկատել է, որ Լուիս Քերոլի սերն Ալիսի հանդեպ առանձնահատուկ է: Նա այնպիսի ազնվական կին էր, որն ամեն բան կաներ իր երեխաներին արքայազների կամ հարուստ ազնվականների հետ ամուսնացնելու համար: Ընտանիքի անդամները հավատացած են, որ հենց նա է  Լուիս Քերոլին հեռացրել ընտանիքի շրջապատից՝ հավանաբար կա՛մ նկատելով նրա սերը, կա՛մ էլ ականատես լինելով ինչ-որ դրվագի:

Սակայն այս ամենը չի նպաստել, որ Լուիս Քերոլը դադարի շարունակել գրել Ալիսի՝ հրաշքների աշխարհում ունեցած արկածների մասին:

Հետաքրքրական է նաև, որ տարիներ անց, երբ Ալիսը ամուսնացել է մի հարուստ տղամարդու հետ, իր որդիներից մեկի անունը դրել է Քերոլ:

Գուցե երբեք չիմանանք, թե ի՞նչ տեսակ ընկերություն, հարաբերություններ են ունեցել Ալիսն ու Լուիս Քերոլը՝ նա պարզապես հիանո՞ւմ էր Ալիսով, քանի որ ցանկանո՞ւմ էր լինել անմեղ ու ազատ ինչպես այդ աղջնակը, թե՞ կա պատմության մեկ այլ կողմ, որը լավ լույս չի գցում հեղինակի վրա… Բայց մի բան հաստատ է՝ «Ալիսը հրաշքների աշխարհում գիրքը» դեռ երկար ժամանակ կշարունակի լինել երեխաների ու մեծահասակների սիրելի ստեղծագործություններից մեկը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

BBC-ի դոկումենտալը կարող եք դիտել այստեղ՝


Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Սալվադոր Դալիի «Ալիսը հրաշքների աշխարհում» բացառիկ շարքը

Հայտնի ֆիլմերն անիմացվելուց առաջ և հետո

Քիմ Քարդաշյանի դստեր ծննդյան լուսանկարները

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [մանկապատանեկան գրականություն]

«Ալիսը հրաշքների աշխարհում»-ն ասում է…

Շիկահեր Անջելինա Ջոլին նկարահանվել է նոր ֆիլմում

Լուիս Քերոլն ասել է…

Գրքային մեջբերումներ, որ կօգնեն ընթերցասերներին ցանկացած պահի

4 սիրված գիրք, որ գրվել է թմրադեղերի ազդեցության տակ

Սիրված մանկական գրքեր, որոնք արգելված են

10 գիրք, որոնց սկիզբը միանգամից գրավում է ընթերցասերներին