«Ալիսը հրաշքների աշխարհում»-ն ասում է... - VNews

«Ալիսը հրաշքների աշխարհում»-ն ասում է…

373 o - «Ալիսը հրաշքների աշխարհում»-ն ասում է...
  • -Ո՞ր ճանապարհով պիտի գնամ:
    -Իսկ ո՞ւր ես ուզում գնալ:
    -Չգիտեմ…
    -Ուրեմն՝ կարևոր չէ, թե որ ճանապարհը կընտրես, այդպես չէ՞:

 

  • Միգուցե փոխվել եմ մեկ գիշերվա ընթացքում: Պետք է մտածել՝ արդյո՞ք նույնն էի այս առավոտյան, երբ արթնացա: Կարծես հիշում եմ, որ մի փոքր այլ կերպ էի զգում ինքս ինձ: Բայց եթե ես նույնը չեմ, ապա մեկ այլ հարց է ծագում՝ ո՞վ եմ ես: Օ՜հ, սա մեծ առեղծված է:

 

  • Եթե բոլորն իրենց գործերով զբաղվեին, ապա աշխարհն ավելի արագ կպպտվեր, քան հիմա:

 

  • Եթե չես մտածում, ապա չպետք է նաև խոսես:

 

  • -Մի՞թե խենթացել եմ:
    -Վախենամ՝ այո, դու միանգամայն խելագար ես: Բայց մի գաղտիք բացեմ՝ բոլոր լավ մարդիկ էլ խենթ են: 

 

  • Երբեմն հավերժությունն ուղղակի մեկ վայրկյան է տևում:

 

  • Այստեղ մենք բոլորս խենթ ենք…

 

  • Թանկագի՛նս, այստեղ մենք պետք է վազենք այնքան արագ, որ կարողանանք ուղղակի մեր տեղում մնալ: Իսկ եթե ուզում ես ուրիշ տեղ գնալ, ապա պետք է դրանից երկու անգամ արագ վազել…

 

  • Ալիսան սկսել էր հավատալ, որ իրականում շատ քիչ բաներ կան, որ իսկապես անհնարին են:

 

  • Ամեն դեպքում՝ փորձը փորձանք չէ:

 

  • -Գինի կցանկանա՞ս:
    -Այո՛:
    -Գինի չունենք, և դու էլ շատ փոքր ես այն խմելու համար:
    -Ուրեմն անքաղաքավարի էր Ձեր կողմից դա հարցնելը:
    -Անքաղաքավարի էր նաև առանց հրավերի աթոռին նստելը:

 

  • Մի՞թե ավելի լավ է, որ քեզնից վախենան, քան, որ քեզ սիրեն:

 

  • Ամեն ինչում բարոյախրատական խորհուրդ կա, ուղղակի պետք է գտնել այն:

 

  • Չգիտեմ՝ ինչպե՞ս կարող ես ինչ-որ բան ավարտել, եթե նույնիսկ չես սկսել այն:


10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից…

Մեջբերումներ Պեգովի գրքից. «С веком наравне»

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Ակսել Բակունցն ասել է․․․

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից