Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա - VNews

Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա

anna - Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա

Ալմա Շինդլեր-Մալեր-Վերֆել՝ կին, սիրուհի, մայր, մուսա, կանացիության և գեղեցկության մարմնավորում, 20-րդ դարի ամենանշանավոր կանանցից մեկը: Ճակատագրական այս կինը գերեց կոմպոզիտոր Գուստավ Մալերին, գրող Ֆրանց Վերֆելին, նկարիչ Օսկար Կոկոշկային, գեղանկարիչ Գուստավ Կլիմտին և շատ այլ տաղանդավոր տղամարդկանց:

Ալման

Ալման ծնվել է 1879 թ. Վիեննայում, Ավստրիա: Անփոխարինելի մուսայի հայրը ոչ այնքան հայտնի նկարիչ Էմիլ Յակոբ Շինդլերն էր, իսկ մայրը՝ երգչուհի Աննա Սոֆիա Բերգերը: Հոր մահից հետո աղջկա մայրն ամուսնանում է հոր ուսանողներից մեկի հետ:
Երիտասարդ աղջնակը համարվում էր Վիեննայի ամենագեղեցիկ աղջիկը, բայց նրա ամենանվիրական  առաքելությունը մուսա լինելն էր: Եթե չլիներ Ալման, գուցե չէին լինի մալերյան սիմֆոնիաները, կլիմտյան էրոտիկ նկարները, վերֆելյան շատ ստեղծագործություններ:

Կլիմտ և Ալմա

Կլիմտի և Ալմայի հանդիպումն իսկական հեքիաթի էր նման. խելագարի պես սիրահարված նկարիչն ամեն բանի կգնար, որ «հափշտակեր» Ալմայի սիրտը, բայց նկարչի վատ համբավը լուրջ խոչընդոտ էր, բայց…

Իմանալով Ալմայի և Գուստավի կապի մասին՝ աղջկա մայրը ջանք չի խնայում դստերն այդ կնամոլի ճանկերից «փրկելու» համար:

klimtt - Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա

Ալեքսանդր Ցիմլինսկի

Հորիզոնում հայտնվում է կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Ցիմլինսկին: Ալեքսանդրը որպես տղամարդ  չէր գրավում Ալմային, բայց երիտասարդ աղջիկը կախարդված էր նրա տաղանդով: Այս միությունը, սակայն, ևս դատապարտված էր անհաջողության: Շատ շուտով մուսան լքում է իր մաեստրոյին:
Խաղահրապարակում հայտնվում է Ալմայի կյանքի ամենակարևոր և զորեղ տղամարդը՝ Գուստավ Մալերը:

Գուստավ Մալեր

gustav - Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա

Հռչակավոր երաժիշտը արբած էր աղջկա գեղեցկությամբ: Հանդիպումից ընդամենը մի քանի շաբաթ անց Գուստավն Ալմային ամուսնության առաջարկություն է անում: Աղջիկը միանգամից համաձայնվում է: Ալման Գուստավի աշխատանքների երկրպագուն չէր, բայց նա երբեք կասկածի տակ չի դրել նրա տաղանդը: «Կինը պետք է ապահովի տան ջերմ մթնոլորտը, արդարացնի իրեն անկողնում, լինի հեզ և հնազանդ», – պնդում էր Մալերը: Ալման աչափ սիրում և գնահատում էր ամուսնուն և չէր ըմբոստանում: Այս միությունից ծնվում են Մարիան և Աննան: Մի քանի տարի անց Մարիան մահանում է. երեխան անբուժելի հիվանդ էր:

annamaria - Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա

1 2