Ալֆոնս Դոդեն ասել է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ալֆոնս Դոդեն ասել է…

Ֆրանսիացի վիպասան Ալֆոնս Դոդեն, որը հայտնի էր նաև Պիկոլո գրական կեղծանվամբ, առաջին անգամ հայ ընթերցողին է ներկավացվել դեռ 1976 թվականին: Դոդեի «Նամակներ հողմաղացից» պատմվածքաշարը իր մեջ պարունակում է գրողի տպավորություններն հարազատ Պրովանսից՝ հեղինակի ծննդավայրից: Պրովանսի բնաշխարհը, բարքերը, լեգենդները ներկայացված են մեծ ներշնչանքով:

Մենք հավաքագրել ենք Դոդեի առավել հայտնի մտքերը, որոնք էլ ներկայացնում ենք ստորև.

 

«Եթե դու սիրված ես, ուրիշ դարդ ու ցավ չունես»:

«Իսկ երբ սիրտդ տխուր է, ուրիշի երջանկությունը ցավեցնում է»:

«Օրերը՝ երկա՜ր, տարիները՝ կարճ»:

«Ամենածիծաղելին այն թերություններն են, որոնք քոնն են»:

«Մարդիկ ծերանում են, բայց չեն մեծանում»:

«Վտանգն է միակ արբեցումը, որը սթափեցնում է»:

«Ատելությունը թույլ մարդկանց զայրույթն է»:

«Սիրելով ամուսնանալ՝ նշանակում է ունենալ ուրախ գիշերներ, բայց տխուր ցերեկներ»:

«Երբ չեմ խոսում, չեմ մտածում»:

«Պատմությունը գրվում է ազգերի կյանքից, իսկ վեպը՝ մարդկանց»:

«Տառապանքը բոլորին հավասարեցնում է. թե՛ երիտասարդներին, թե՛ ծերերին»:

«Երբ Աստված կամենում է տաղանդավոր պոետ արարել,  ընտրում է երկու-երեք հոգու ու նրանց անտանելի տառապանքներով է լծում»:

Կարդացեք նաև՝