Ալյասկա. ռուսկան տարածքից ամերիկյան նահանգ... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ալյասկա. ռուսկան տարածքից ամերիկյան նահանգ…

1867 թվականին Ռուսական կայսրությունը վաճառեց Ալյասկան Ամերիկայի Միացիալ Նահանգներին: Հետագայում շատերը կափսոսեն այս գործարքի համար, քանի որ այն վաճառվեց մեր ժամանակների ֆինանսական  շուկայի չափորոշիչներով  չնչին գումարով՝ 7.200.000 դոլարին համարժեք ոսկի, որից 200 հազարը հոգաց ԱՄն-ի սենատի մի քանի անդամների համար նախատեսված կաշառի ծախսերը, իսկ մնացած  7 միլիոնը Պետերբուրգ ուղարկվեց բանկի միջոցով՝  (Նյու Յորքից-Լոնդոն, Լոնդոնից-Պետերբուրգ) փոխանցման ժամանակ կորցնելով ևս կես միլիոն, իսկ թե ինչ եղավ մնացած գումարի հետ, հանելուկ է մնում մինչ այսօր: Որոշ աղբյուրներ կարծում են, որ այդ միջոցները օգտագործվել են երկաթգծի կառուցման համար, իսկ մյուս աղբյուրներն էլ  հաստատում են, որ ոսկու սալիկները փոխադրող նավի հետ խորտակվել են Բարենցի ծովում…

Ալյասկայի վաճառքի անդորրագիրը

Եվ ո՞րն է, ուրեմն պատճառը, որ ռուսական իշխանությունները դիմեցին այդ քայլին: Ի՞նչը նրանց ստիպեց վաճառել արդեն բնակեցված, որոշակի ինֆրոստրուկտուրայով համալրված Ալյասկան՝ այն ժամանակների համար դեռ ախոյան համարվող ԱՄՆ-ին…

«Անպետք մի բան»…

Նախ սկսենք Ռուսական Կայսրության համար Ալյասկայի նշանակությունից:

Երբ 1732 թվականին այս թերակղզին հայտնաբերվեց ռուս ծովագնաց-հետազոտողների կողմից, ուներ միայն մեկ կարևոր նշանակություն՝ բնություն, որից միակ շահույթը հետագա կայսրության համար դարձավ  կուղբի մորթին: Իսկ նավթն այն ժամանակների համար այնքան էլ կարևոր արժեք չուներ. այն հետագայում կկիրառվի միայն վազելին ստանալու նպատակներով: Իսկ արդեն «Ոսկու տենդի» տարիներին Ալյասկայի ոսկու նշանակությունը կհաղթանակի բոլոր հնարավոր շահույթների սահմանները՝ 100 հազար տոննա ոսկի, բայց արդեն ԱՄՆ-ի տարածքում…

Ռուսական կայսրությունը Ղրիմյան պատերազմից հետո (1853-1856թթ.) հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ, և Ալեքսանդր 2-րդ կայսրը  հայտնի միլիոնատեր Ռոդշիլդներից պարտքով գումար էր վերցրել տարեկան 7% վճարով՝ երկրի ծախսերը հոգալու համար: 19-րդ դարում արդեն հանվել էր ճորտատիրական համակարգը, և բնակչությունը հարկ չէր վճարում Կայսրությանը: Դժվար ժամանակներ էին Կայսրության համար. Այլասկան արդեն ծախսատար էր համարվում՝ չբերելով ինքնին ոչ մի եկամուտ: Եվ այդ ժամանակ Ալեքսանդր 2-րդի եղբայր Կոնստանտին Նիկոլաևիչը խորհուրդ է տալիս եղբորը վաճառել «անպետք մի բան»՝ ծանր իրավիճակից դուրս գալու համար, և այդ անպետք բանը Ալյասկան է լինում:

Կոնստանտին Նիկոլաևիչը՝ Ալյասկան վաճառքի «հեղինակը»

Ի հավելումն այս ամենի՝ մի պատճառ էլ կար, որը ստիպում էր Ալյասկայից շուտ ազատվել: Անգլո-ռուսական պատերազմից հետո՝ ռուսական կողմի  պարտությամբ՝  մտավախություներ կային, որ Ալյասկան էլ Կանադայի նման կդառնա Բրիտանիայի գաղութ, իսկ կասրության համար ավելի շահավետ էր այն արագ վաճառել ամերիկացիներին, քան անվճար զիջել բրիտանացիներին: Եվ ռուսական կողմը սկսում է բանակցություններ վարել գործարքի իրականացման  համար, որը տեղի ունեցավ հույժ գաղտնի ու նեղ շրջանակում:

Վաճառք

1867 թվականի մարտի 29-ին ամերիկյան կողմի բանակցողներից Էդուարդ Ստեկլերը հանդիպում է Սենատի անդամների հետ՝ քննարկելով վաճառքի պայմանները, քարտեզագրման չափումներն ու գնային քաղաքաքականությունը: Իսկ արդեն մարտի 30-ին ստորագրվում է Ալյասկայի վաճառքի պայմանագիրը ԱՄՆ-ի և Ռուսական Կայսրության կողմից, որն, ի դեպ, 2 ամիս հետո սեփական երկրում կհայտարարի վաճառքի մասին, իսկ պաշտոնական հանձնման արարողությունը տեղի կունենա 1867 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:30-ին…

Ալյասկայի գնման բանակցություններ

Այս հապճեպ կազմակերպված պայամանգրում շատ բացթողումներ եղան, որոնցից հիշարժանը թերևս պայմանագրի մեջ «վաճառել» բայի փոխարեն «զիջել»-ն էր:

Կես միլիոն քառակուսի մետր՝ պատմության մեջ երբեք չի գնվել ու չի վաճառվել այսպիսի հսկայական տարածքներ՝ հետագայում արդարացնելով չնչին գումարով ներդրված հսկայական շահույթը՝ նավթ, ոսկի, անտառ, սաղմոն…

Ինչևէ, Ալյասկան արդեն ռուսական տարածք չէ, այլ՝ ամերիկյան նահանգ, որը գտնվում է Ռուսաստանի և Ամերիկայի միջև՝ կիսելով մեկ ընդհանուր պատմություն ու տարբեր ժամային գոտիներ…


Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Մի լուսանկարի պատմություն…

Ամենացածր դիտումների մասին…

Մի լուսանկարի պատմություն

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…

Մերիլին Մոնրո

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

Չարլզ Բուկովսկի

Սպիտակ տուն

Մարտին Լյութեր Քինգ…

Netflix-ի հետքերով…

Օսկարի հավակնորդները հայտարարված են

10 փաստ Լոս Անջելեսի հայերի մասին

10 փաստ ԱՄՆ նախագահների մասին

10 բան, որ գուցե չգիտես Լոս Անջելեսի մասին

Ռոման Պոլանսկին հեռացվել է Ամերիկյան կինոակադեմիայից