-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրազիլիայում գտնվող Ամազոնի անձրևային անտառը, որն ապահովում է Երկիր մոլորակի թթվածնի 20%-ը, ինչի շնորհիվ այն համարվում է «մոլորակի թոքերը», և որը կարևոր դեր ունի գլոբալ տաքացումը կանխելու գործում, արդեն 2 շաբաթից ավելի է, ինչ այրվում է. այս մասին հայտնում է CNN-ը: Հրդեհը, որը երևում է նույնիսկ տիեզերքից, հավանաբար սկսել է Բրազիլիայի շոգ եղանակի պատճառով, սակայն այս պահին մեղադրվում է տեղի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, քանի որ մարդկանց խոսքով նա մերժել է բոլոր առաջարկները, որոնք կարող էին անտառն ապահով պահել շոգից: Նշենք, որ Ամազոնի անտառը տունն է ավելի քան 3մլն բուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես նաև 1մլն տեղացի մարդկանց:
Հայտնի մարդիկ, անդրադարձել են այս դեպքին, նշելով, որ մեդիայի բացարձակ անտարբերությունը դեպքի հանդեպ ուղղակի անընդունելի է: Այդ աստղերի թվին են դասվում Լեոնարդո դի Կապրիոն, Արիանա Գրանդեն, Քենդալ Ջեները և ուրիշներ:
Ռեփոստ՝ Սարսափելի է անգամ մտածել, որ Երկիր մոլորակի 20 տոկոս թթվածին ապահովող անձրևային անտառն արդեն 16 օր է, ինչ այրվում է, սակայն այս մասին գրեթե ոչ մի լուսաբանում չկա մեդիայում: Ինչո՞ւ:
Եթե Բրազիլիայից չես ու գաղափար չունես, թե ինչ է կատարվում հիմա այնտեղ, ապա իմացիր՝ աշխարհի ամենամեծ անձրևային անտառն արդեն 16 օր է, ինչ այրվում է: Եվ լրատվամիջոցները թքած ունեն դրա վրա:
Ցավալի է ու սարսափելի: Սա ստիպում է ինձ բարկությունից լաց լինել: Ի՞նչ ենք անում մենք: Մենք կործանում ենք մեր հրաշք տունը: Ցավում եմ Երկիր մոլորակի համար:
https://www.instagram.com/p/B1cPyzMHu7T/
Ամազոնի անձրևային անտառն այրվում է: Սա ուղղակի սարսափելի է: Այն աշխարհի ամենամեծ կետերից է, որը կլանում է ածխաթթու գազը մթնոլորտից: Տարածեք նորությունը:
Ամազոնն արդեն 3 շաբաթ է, ինչ այրվում է, և ես միայն հիմա եմ իմանում այդ մասին, քանի որ լրատվամիջոցները չեն լուսաբանում դեպքը: Սա աշխարհի ամենակարևոր էկոհամակարգերից մեկն է: Տարածեք նորությունը:
Մեր թոքերն այրվում են:
Երբ Նոտեր Դամն այրվում էր, ողջ աշխարհի լրատվամիջոցները գրում էին այդ մասին, մինչդեռ միլիարդատերերը շտապում էին վերականգնել այն: Այս պահին այրվում է Ամազոնի անտառը՝ Երկիր մոլորակի թոքերը, այն այրվում է արդեն 3 շաբաթ շարունակ, սակայն չկան ոչ մի լրատվամիջոցներ ու միլիարդատերեր:
https://www.instagram.com/p/B1cQ3icn7_I/
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո