Amazon-ը փակի տակ է պահում սցենարիստներին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Amazon-ը փակի տակ է պահում սցենարիստներին

Amazon ստուդիայի տնօրեն Ջեննիֆեր Սելկը պատմել է, թե ինչպես են նրանք պայքարում «Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings)»  սերիալի վերաբերյալ՝ թանկարժեք ինֆորմացիայի արտահոսքի դեմ: Նրա խոսքերով՝ սցենարիստների թիմը կտրված է արտաքին աշխարհից և գտնվում է անվտանգության աշխատակիցների շուրջօրյա վերահսկողության ներքո:

«Մենք պատերից այն կողմ ունենք հիանալի ստեղծագործ թիմ, որն ունի հրաշալի գաղափարներ: Թիմի մասնակիցները գտնվում են Սանտա Մոնիկայում և նրանց մոտ մտնելու համար ձեզ հարկավոր է մի քանի պատնեշ անցնել: Նրանց պատուհաններն ամբողջությամբ քողարկված են, իսկ ներքևում շուրջօրյա վերահսկողություն իրականացնող աշխատակիցները ներս են թողնում միայն հազվագյուտ մարդկանց՝ մատնահետք վերցնելուց հետո», – պատմում է Amazon-ի  տնօրեն Ջեննիֆեր Սելկը:

Վերջին տարիներին մշակութային շուկայում պարբերաբար արժեքավոր ինֆորմացիայի արտահոսք է նկատվում, որի պատճառով խոշոր ընկերությունները լուրջ ֆինանսական կորուստներ են կրում: Այդ պատճառով էլ անվտանգության ապահովման համար նախատեսված այս գործողություններն ամենևին էլ տարօրինակ չեն: Օրինակ Disney-ը սցենարի համար օգտագործում է այնպիսի թղթեր, որոնք հնարավոր չէ լուսանկարահանել, իսկ «Գահերի խաղը» (“Game of Thrones”) սերիալի սցենարը գրվում է յուրահատուկ թղթերի վրա, որոնք հստակ ժամկետից հետո ամբողջովին ինքնահրկիզվում են:

«Մատանիների տիրակալը» սերիալի սցենարի վրա աշխատում են Պատրիկ Մակքեյը և Ջոն Փեյնը: Նախագծի մասին այս պահին գրեթե ինֆորմացիա չկա: Միայն հայտնի է, որ սերիալը որևէ ընդհանրություն չի ունենալու Փիթեր Ջեքսոնի աշխարհահռչակ եռագրության հետ:

Amazon-ը պլանավորում է թողարկել 5 եթերաշրջան և այս հսկայածավալ նախագծի վրա ծախսել շուրջ 1 միլիարդ դոլար: