Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում - VNews

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

Ծնողներն անմիջապես երեխային դրեցին դագաղի մեջ և դուրս բերեցին:

Այդ տարի սև ծաղիկ հիվանդությունից այնքան զոհեր կային Շուշիում, որ քահանաները չէին հասցնում ամեն հանգուցյալի համար թաղման կարգ կատարել: Նրանք անցնում էին փողոցներով, վերցնում նախապես տան շեմին դրված դագաղները և արագ տանում էին գերեզմանատուն՝ ընթացքում աղոթք կարդալով: Հիմա էլ եկել էին երեքամյա տղային թաղելու: Բայց հազիվ էին բաձրացրել դագաղը, երբ սև ծաղիկից այլակերպված փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց: Մուրացանն էր․․․

Մուրացանը՝ այն ժամանակ դեռ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, շարունակեց ապրել:

Նա հասցրեց արթնանալ մինչև փոսի մեջ հայտնվելը․․․
Ամեն ինչ սկսվեց մահանման կյանքից և ավարտվեց մահանման կյանքով: Երկու հիվանդություն՝ սկզբում սև ծաղիկը, ապա հոգեկան խանգարումը, փորձեցին Մուրացանից խլել կյանքը: Առաջինին չհաջողվեց, երկրորդի մոտ ստացվեց․․․

Մուրացանի ցեղում կային հոգեկան խանգարում ունեցողներ:

Հորեղբայրը, հորաքրոջ աղջիկը տառապում էին այս հիվանդությամբ, հայրը նոպաներ էր ունենում և ուշաթափվում…

Ոսկեհատ Թավրիզյան

Ուսյալ, կիրթ, հասարակական կյանքում բավական ակտիվ շուշեցի Ոսկեհատ Թավրիզյանը դարձավ Մուրացանի ճակատագիրը: Նա մտավ Մուրացանի կյանք կարծես թե դժկամորեն, իսկ հեռանալով՝ փշրեց մի կյանք, որ ամբողջությամբ նվիրված էր իրեն․․․

Մուրացանը սիրահարվել էր վաղուց՝ դեռ պատանի եղած ժամանակ, հետո տեղափոխվել էր Թիֆլիս․․․ Նամակ նամակի ետևից, խոստովանություն խոստովանության ետևից․․․ Հենց Մուրացանի առաջարկով, ուսման պատրվակով, Ոսկին գալիս է Թիֆլիս, ընդունվում մանկավարժական կուրսեր և հաջողությամբ ավարտում դրանք: Այդ ընթացքում Մուրացանը սկսում է դարպասել նրան եւ աղջկա մեջ իր նկատմամբ համակրանք առաջացնել․․․
Մուրացանը շատ հետաքրքիր զգացողություն ուներ, կանխազգալու ունակություն: Ի սկզբանե նա ինչ-որ բան էր զգում իր և Ոսկեհատի հետ կապված, ինչ-որ տագնապ կար նրա մեջ․․․

1885 թ. նրանք ամուսնացան: Մուրացանի համար սկսվեց կյանքի մի նոր փուլ, երբ Ոսկեհատ Թավրիզյանն արդեն իր կողքին էր, ում կարող էր անվերջ տեսնել, գուրգուրել, ծառայել, հերոսացնել․․․

 

Նա միաժամանակ մի քանի տեղ էր աշխատում որպես հաշվապահ․․․

Ավելանում էր աշխատավարձը, բայց նվազում էր գրականությանը հատկացվելիք ժամանակը։ Լարված աշխատանքը նրա համար անցնում էր բերկրանքով, քանի որ գործից հետո ուներ ոսկուց էլ թանկ կնոջը՝ Ոսկի անունով, և իրար ետևից լույս աշխարհ եկած զավակները՝ Գուրգենը, Ռուզանը եւ Սուրենը․․․ Նրանք միշտ միասին էին, բացառությամբ ամռան ամիսների, երբ ընտանիքը մեկնում էր Շուշի հանգստանալու, իսկ ինքը մնում էր Թիֆլիսում՝ փող վաստակելու:

Մուրացանը և զավակները՝ Գուրգենը, Ռուզանը եւ Սուրենը

Բայց ինչպես և մինչ ամուսնանալը, այնպես էլ հիմա, նամակագրությունը գրեթե միակողմանի էր:

Դա ընկճում էր Մուրացանին: Այս ամենին գումարվում էին նրա երազները, որոնք տագնապի ազդանշան էին տալիս: Տագնապ՝ դավաճանության թեմաներով…
Մուրացանի զգացողությունն աննկարագրելի սուր էր, և այն երբեք նրան չէր խաբում․․․ Ոսկի անունով կինը ամենևին էլ ոսկի սիրտ չուներ, այլ մի քիչ գոռոզ, մի քիչ շփացած կնոջ սովորական սիրտ: Եվ Մուրացանը հանուն այդ սրտի վճարեց ամենաթանկ գինը․․․ Նա իրեն թույլ չէր տալիս կասկածել կնոջը, նաև ընկերոջը, ում տանը հաճախակի էր հյուրընկալվում և հաց կիսում նրա հետ:

Նաև՝ սրտային գաղտնիքները․․․  Սպանդար Սպանդարյան: Ոսկիի սիրեկան։

Նա աշխատակցել էր «Մշակին», հրատարակել «Մեղու Հայաստանի», ապա «Նոր դար» թերթերը: Այս մարդը ավելի շատ հայտնի է որպես բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի հայր եւ Ոսկիի սիրեկան: Երբ Սպանդարը ծանր հիվանդանում է եւ բժիշկները նրան առաջարկում են շտապ մեկնել Գերմանիա՝ բուժման, ամբողջ ծախսն առանց տատանվելու հոգում է Մուրացանը․․․ Ոսկիի համար միակ անհարմարությունն այն էր, որ այս մարդն իր ամուսնու մտերիմ ընկերն էր, իսկ նրա կինը դարձել էր նաև ի՛ր ընկերուհին․․․ Բայց այդ ամենը չխանգարեց, որ Ոսկին կայացնի իր որոշումը հօգուտ Սպանդարյանի․․․ Կյանք է․․․ Թիֆլիում արդեն խոսում էին Մուրացան-Ոսկի-Սպանդար եռանկյան մասին: Առաջին և միակ քայլը, որին դիմեց Մուրացանը՝ հարաբերությունների խզումն էր…

Ոչ թե Ոսկիի, այլ Սպանդարի հետ։

Նա այլևս որևէ գործ չառաջարկեց «Նոր դարին»: Մուրացանի ստեղծագործությունները սկսեցին տպագրել «Արձագանքում»՝ գցելով Սպանդարյանի հրատարակած թերթի վարկանիշը: Սա՛ էր Մուրացանի վրեժխնդրության տեսակը: Իսկ կնոջ նկատմամբ չձեռնարկեց ոչ մի ակնհայտ քայլ: Ընտանիքի շուրջ ծավալված հետաքրքրությունը անտանելի էր Ոսկիի համար, և նա պարտադրում է ամուսնուն՝ իրեն երեխաների հետ Գերմանիա ուղարկել: 1898-ին նա երկու երեխաների հետ մեկնում է Բեռլին: Գուրգենը՝ ավագ որդին, մնում է հոր հետ․․․ Նա շատ ժամանակ չուներ Գուրգենի դաստիարակությամբ զբաղվելու և վարձում է մի վարժուհի՝ Սոֆյա Մալիտսկայա անունով․․․ Ազնիվ, բարի, հոգատար, խելացի Սոֆյան Մուրացանի համար ստեղծեց ընտանեկան տաքուկ, հաճելի մթնոլորտ: Բայց երեխան կարոտում էր մորը, քրոջն ու եղբորը: Հայրը նրան նույնպես ուղարկեց Բեռլին․․․

Միայն Սոֆյան էր, որ համառորեն փորձում էր կյանք ներարկել Մուրացանին և ուժ տալ ապրելու համար:

Մոտ տասը տարի նրանք միասին էին: Գուրգենին Բեռլին ուղարկելուց հետո քաղաքին բամբասանքի սնունդ չտալու համար Սոֆյան ստիպված եղավ տեղափոխվել առանձին բնակարան։ Այնուհետեւ ամուսնացավ, և հիմա էլ ամուսիններով շարունակեցին հոգ տանել Մուրացանի մասին:

Բայց գրողի առողջությունը վատանում էր, հաճախակի դարձած գլխացավը, ուշաթափությունները վկայում էին, որ գենետիկ հիվանդությունը սրվում էր․․․ Անձնական ողբերգություններին 1906-ին գումարվեց թուրքերի կողմից Շուշիի հայության կոտորածը, իրենց տան ավերումն իր աչքի առջև, տուն, որտեղ թանկ հուշերից զատ այրվեց նաև «Գևորգ Մարզպետունի» վեպի ձեռագիրը:

Մուրացանը մեռավ Թիֆլիսի հոգեբուժարանում՝ բացարձակ միայնության մեջ:

Դա 1908-ի օգոստոսի 30-ն էր․․․ Խե՜ղճ Մուրացան։ Ինչ մնաց Մուրացանի և Ոսկիի սիրավեպից․․․ Նրա վերջին նամակի վերջին տողերն են. «Ե՛կ, իմ կյանք, իմ ուրախությու՛ն, իմ երջանկությու՛ն, իմ երկի՛նք և արքայությու՛ն, ե՛կ, որ ապրեմ, ե՛կ, որ կյանքը քաղցրությամբ ճաշակեմ»:

(Ն. Թուխիկյան «Խոստովանություն»)


«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Մուրացանի նամակը կնոջը [Սիրտս խաղաղ և լուռ է, ինչպես մի ցուրտ գերեզման]

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից