Ամենագեղեցիկի լեզուն. 5 ֆիլմ սիրո մասին - VNews

Ամենագեղեցիկի լեզուն. 5 ֆիլմ սիրո մասին

վդ - Ամենագեղեցիկի լեզուն. 5 ֆիլմ սիրո մասին

Դեռ մանկուց մենք սովորում են սիրել մանրուքները, ընկալել գեղեցկությունն այնպես, ինչպես այն կա՝ հասարակ, պարզ: Սակայն գեղեցիկը մեր կյանք է մտնում, երբ մեր սրտերում ծնվում է սերը:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում ամենագեղեցիկ զգացմունքի մասին խոսող 5 ֆիլմ:

1. Ուրվական/Привидение/Ghost, 1990

ռեժ.՝ Ջերի Ցուկեր
դերերում՝ Պատրիկ Սուեյզի, Դեմի Մուր, Վուպի Գոլդբերգ ևն
Ghost - Ամենագեղեցիկի լեզուն. 5 ֆիլմ սիրո մասին
Սեմն ու Մոլին երջանիկ են: Տուն վերադառնալիս ուշ երեկոյան նրանց վրա հարձակվում է մի գող, որի հետ պայքարում Սեմը մահանում է: Մոլին չի կարողանում համակերպվել սիրելիի բացակայության հետ, նրան սիրելու, դիպչելու, գրկելու անհնարինությունը ուղղակի սպանում է կնոջը: Մեյ Բրաուն անունով մի կին գերբնական կարողություններ ունի: Նա կօգնի Մոլլին ժամանակ առ ժամանակ լինել ամուսնու հետ, զգալ նրան ֆիզիկապես…
1991 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն սցենար» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Վուպի Գոլդբերգ) անվանակարգերում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Աշնան լեգենդներ/Легенды осени/Legends of the Fall, 1994

ռեժ.՝ Էդվարդ Ցվիկ
դերերում՝ Բրեդ Փիթ, Էնտոնի Հոփքինս, Էյդան Քուին, Ջուլիա Օրմոնդ ևն
MV5BMTM5MTY3OTk2MV5BMl5BanBnXkFtZTcwNjg5NTgwMw@@. V1 SY1000 CR0015211000 AL - Ամենագեղեցիկի լեզուն. 5 ֆիլմ սիրո մասին
 Լուդլոու ընտանիքի եղբայրները միշտ անբաժան են եղել: Ընտանքի հայրը մեծացրել է որդիներին և արել ամեն բան, որ նրանք ապրեն անհոգ և վայելեն իրենց մանկությունը, սակայն պատերազմները, սովը, ճգնաժամերը միշտ անպակաս են եղել հերոսների կյանքից:
Ճակատագրական կին Սյուզանը հայտնվում է և փոխում ընտանիքի տղամարդկանցից յուրաքանչյուրի կյանքը: Ավագ որդին սիրահարավում է Սյուզանին, բայց նա հետաքրքրվում էր միջնեկ որդով: Հայրը ևս անտարբեր չէր գեղեցկուհու նկատմամբ:
1995 թ. ֆիլմը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
1 2

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

5 ֆիլմ բաց տեսարաններով

10 փաստ Մադոննայի մասին

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

5 ամառային ֆիլմ

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները