fbpx

ամենահայտնի beauty բլոգերներից դեմքի մաշկը խնամելու #10 կանոն

Աշխարհում այսօր շատ բյութի բլոգերներ կան. նրանց կարող եք հետևել և յութուբյան ալիքներով, և ինստագրամյան էջերով: Նրանք բոլորն էլ կիսվում են իրենց սեփական փորձով. ինչպե՞ս ավելի գեղեցիկ դառնալ ինչպե՞ս ճիշտ խնամել մաշկը, մազերը, ինչպե՞ս ճիշտ հագուստ ընտրել…  մի խոսքով պատմում են այն, ինչ սիրում են լսել բոլոր աղջիկները: Մենք ևս հետևում ենք շատ բյութի բլոգերների և ընդհանրացնելով նրանցից շատերի խորհուրդները՝ առանձնացրել ենք մի քանի բյութի խորհուրդ մաշկի խնամքի համար:

1. Հաճախ լվացեք վրձիններն ու սպունգները, որոնցով մեյքափ եք անում:

2. Օրվա ընթացքում դիմափոշի պետք չէ հաճախ քսել դեմքին: Այդպիսով դուք ծանրացնում եք մաշկը և փակում մաշկի ծակոտիները: Եթե ձեզ խանգարում է դեմքի փայլը, որն էլ փորձում եք փակել դիմափոշիով, ապա դուք այն կարող եք վերացնել նախ անձեռոցիկի օգնությամբ: Անձեռոցիկը պետք չէ ակտիվ շարժումներով քսել մաշկին, այլ կարող եք թեթև հպել այն հատվածներին, որոնք փայլում են: Դրանից հետո միայն շատ թեթև քսեք դիմափոշին ու աշխատեք չդիպչել մաշկին ձեռքերով:

3. Մի մոռացեք նաև վզի խնամքի մասին, քանի որ այն նույնքան նուրբ է ու խնամքի կարիք ունի նույնքան, որքան դեմքի մաշկը: Բոլոր այն կրեմները, որ քսում եք դեմքին, քսեք նաև վզին:

4. Ամենակարևոր խորհուրդներից մեկը. մի մոռացեք սովորական, տարրական հիգիենայի կանոնների մասին: Հաճախ լվացեք ձեռքերը, աշխատեք չդպչել դեմքին ձեռքերով, հաճախ փոխեք բարձի երեսները, դեմքի սրբիչները:

5. Մի լվացվեք տաք ջրով: Ինչպես և մազերը, դեմքը նույնպես չի սիրում տաք ջուր, քանի որ հենց տաք ջուրն է ակտիվացնում մաշկի յուղարտադրությունը: Ամեն օր տաք ջրով լվացվելու դեպքում ձեր մաշկը կկորցնի փայլը և թարմությունը:

6. Կրեմները դեմքին քսեք ճիշտ շարժումներով: Երբեք կրեմը մի տարածեք ձգելով մաշկը, ալ մատերի ծայրերի օգնությամբ մերսող շարժումներով՝ դեմքին ասես կետիկներ անելով:

7. Դեմքը լվանալուց հետո սրբիչով նույնպես չի կարելի «քերել» մաշկը: Նուրբ ու կետ-կետ շարժումներով մաքրեք դեմքի ավելորդ հեղուկը:

8. Չի կարելի հաճախակի օգտագործել սկրաբներ: Մաքրությունը լավ բան է, սակայն սկրաբների կոշտ պարունակությունը կարող է վնասել մաշկը, ուստի այն օգտագործեք շաբաթը մեկ:

9. Շատ ջուր խմեք, քանի որ ինչքան էլ խնամեք մաշկը դրսից, եթե ներսից այն չսնուցվի անհրաժեշտ քանակությամբ հեղուկով, երբեք էլ առողջ ու սիրուն մաշկ չեք ունենա:

10. Ամենակարևոր խորհուրդներից մեկը՝ ճիշտ ձեր մաշկին համապատասխան ընտրեք կոսմետիկան: Կրեմները, դիմափոշին, մատիտները, ստվերաներկերը պետք է համապատասխանեն ձեր մաշկի տեսակին, որակին: Երբեք մի խնայեք լավ խոսմետիկա գնելիս: Օրինակ, եթե ձեր մաշկը չոր է, փրփուրային մաքրող միջոցներ մի օգտագործեք: