ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին - VNews

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Հայտնի մեգաաստղ Լեդի Գագան հանրությանն է ներկայացրել նոր  տեսահոլովակ, որը նկարահանված է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով։ Տեսահոլովակը նկարահանվել է «911» երգի հիման վրա։ Այն մեծ իրարանցում ստեղծեց մասնավորապես ֆեյսբուքյան հայ օգտատերեորի շրջանակներում. մենք էլ առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստ էպոտաժային երգչուհու մասին։

Լեդի Գագա. այն ամենն, ինչ պետք է իմանալ 

Կաթոլիկ Գագան՝ օրիորդաց դպրոցում

Լեդի Գագայն ծնվել է Նյու Յորքում 1986 թվականի մարտի 28-ին, Ջոսեֆ Էնթոնի Ջո Ջերմանոթայի և Սինթիա Բիսեթի ընտանիքում: Գագան ունի իտալական և ֆրանսիական արմատներ։ Ունի փոքր քույր՝ Նատալին։ Նրա ծնողները ցածր եկամուտ ունեին, այդ պատճառով աշխատում էին «օրը՝ 24 ժամ», որպեսզի կարողանան ապահովել երեխաների որակյալ կրթությունը։ Գագան և նրա ընտանիքը կաթոլիկ են։ Տասնմեկ տարեկանից Գագան հաճախել է «Սուրբ սրտի մենաստան» կաթոլիկ օրիորդաց դպրոցը։ Նա իր դպրոցական տարիները բնութագրում է որպես «նվիրված, կարգապահ, ուսումնառատ և մի փոքր խենթ շրջան»:

«Ինձ հաճախ ծաղրում էին չափից շատ պրովոկացիոն կամ էքսցենտրիկ լինելու համար, այդ պատճառով ես ինձ ավելորդ և ֆրիկ էի զգում»:

Փոքրիկի մեծ տաղանդը

Գագան սկսել է դաշնամուր նվագել դերևս չորս տարեկան հասակում, իր առաջին բալադը գրել է ընդամենը տասներեք տարեկանում և սկսել է ելույթներ ունենալ մինչ տասնչորս տարեկան դառնալը։ Դպրոցական ներկայացնումներին գլխավոր դերեր էր խաղում։ Նյու Յորքում շոուների համար լսումները անցնում են նրա համար առանց որևէ հաջողության։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրա մայրը նրան համոզում է ընդունելության դիմում ներկայացնել Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցի երաժշտա-թատերական կոնսերվատորիայի բաժինը։ Մինչ տասնյոթ տարեկան դառնալը Գագան դառնում է մեկը քսան դիմորդներից, որ ժամանակից շուտ է ընդունվում համալսարան։ Գագան տեղափոխվում է Նյու Յորքի կենտրոն։

Հոր պայմանը, քաղաքի ամենաէժան բնակարանն ու բարային ելույթները

19 տարեկանում Գագան լքում է Նյու Յորքի համալսարանը և որոշում կենտրոնանանալ երաժշտական կարիերայի վրա։ Նրա հայրը պայման է դնում, որ կտա Գագային անհրաժեշտ գումար՝ երազանքները իրականացնելու համար, սակայն եթե մեկ տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չկարողանա հասնել, պետք է վերադառնա համալսարան ուսումը շարունակելու։ «Ես լքեցի իմ ողջ ընտանիքը և տեղափոխվեցի ամենաէժան բնակարանը, որ կարողացա գտնել»: 2005 թվականին տեղափոխվելով «Rivington Street»-ի վրա գտնվող մի փոքրիկ բնակարան՝ Գագան մի քանի ընկերների հետ ձևավորեց «Stefani Germanotta Band»-ը ։ Խումբը ելույթ էր ունենում տարբեր բարերում և երկրպագուների որոշակի բանակ էր ձեռք բերել։ Դա գրավեց երաժշտական պրոդյուսեր Ջո Վալփիսին, ում շնորհիվ խումբը ձայնագրեց «Words» և «Red and Blue» ալբոմները և սկսեց վաճառել դրանք Նյու Յորքում ելույթների ժամանակ։ Երաժշտական մրցույթներից մեկի ժամանակ Գագան գրավեց երաժշտական պրոդյուսեր Ռոբ Ֆուսարիի ուշադրությունը։ «SGBAnd»-ը կազմալուծվեց, իսկ Գագան սկսեց երգեր գրել Ֆուսարիի հետ և աշխատել դրանց վրա։

Կեղծանունը…

Դեռևս 2000-ականներին Գագան հանդես էր գալիս օիր իսկական անվամվ, մարդիկ նրան ճանաչում էին որպես Սթեֆանի Ջոան Անջելինա Գերմանոտտա: Ֆուսարին պնդում է, որ վերցրել է «Lady Gaga» բեմական անունը Queen խմբի «Radio Ga Ga» երգից։

«Ամեն օր Ստեֆը գալիս էր ստուդիա, և բարևելու փոխարեն ես սկսում էի երգել «Radio Ga Ga»-ն։ Մի օր, երբ Գագան մտածում էր բեմական անուն ընտրելու մասին, ես նրան հաղորդագրություն ուղարկեցի. «Lady Gaga»: Նա պատասխանեց․ «Դա հենց այն է, ինչ պետք է: Այսուհետ ինձ Ստեֆանի չասեք»»:

«The New York Post»-ը, այնուամենայնիվ, պնդում է, որ անունը որոշվել է մարկետինգային հանդիպման արդյունքում:

Առաջին հիթը…

Գագան իր առաջին հիթը գրել է ընդամենը 10 րոպեում: Just Dance երգը նա գրել է ալկոհոլի ազդեցության տակ՝ աշխատելով պրոդյուսեր RedOne-ի հետ: Հետագայում Գագան խնդիրներ է ունցել այդ երգը ռադիոներով հեռարձակելու հետ, քանի որ սկզբնական շրջանում շատերի համար երգը չափազանց տարօրինակ էր:

Հեղափոխական օծանելիքը

Իր առաջին օծանելիքը՝ «Fame»-ը ստեղծելու ընթացքում Գագան պահանջել է, որ օծանելքիը տարրայի մեջ լինի սև, իսկ կիրառվելուց հետո դառնա սպիտակ: 2012-ին «Vogue» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ «Coty» ընկերության գլոբալ մարքեթինիգի փոխնախագահ Յաել Թուիլը պատմել է, որ այդ պահին Գագայի պահանջը անհնարին է թվացել, սակայն ժամանակի ընթացքում գիտնականներին հաջողվել է ստանալ այնպիսի հեղուկ, որը համապատասխանի Գագայի պահանջներին: Այժմ «Coty» ընկերությունը սպասում է այդ հայտնագործությանը վերաբերող պատենտի հաստատմանը: Յաել Թուիլը Գագայի նորարարությունը անվանել է լավագույնը վերջին 20 տարիների ընթացքում:

Ասում են՝ Գագան իլյումինատ է

Ամերիկյան փոփ- մշակույթում աստղային իլյումինատների թեման միշտ արդիական է։ Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի, Բեյոնսեի ու Րիհանայի կողքին՝ ամենավառ ասղային իլյումինատների շարքում, հաճախ կարելի է տեսնել նաև Լեդի Գագայի անունը։ Նրա էպոտաժային կերպարները, տեսահոլովակներում առկա սիմվոլները առիթ են դառնում, որպեսզի շատ շատերը մեղադրեն նրան գաղտնի կազմակերպության անդամ լինելու մեջ։ Ավելին, «911» տեսահոլովակը բացառություն չդարձավ և մի շարք օգտատերեր նշեցին, որ այնտեղ ևս առկա էին բազմաթիմ սիմվոլներ…

 


Ինչի՞ մասին է երգում Լեդի Գագան իր «հայկական» տեսահոլովակում

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին