Ամենահիշվող խոսքեը «La casa de papel»-ից - VNews

Ամենահիշվող խոսքեը «La casa de papel»-ից

berliiin - Ամենահիշվող խոսքեը «La casa de papel»-ից



Եթե «La casa de papel» անվանումը կարդալուն պես սկսում եք մտքում «Bella Ciao» երգել, ապա այս հոդվածը ձեզ համար է։ Այժմ կարելի է վստահաբար հայտարարել՝ «La casa de papel»-ը օկուպացրել է հայ լսարանի սրտերը, մենք էլ առանձնացրել ենք մի քանի սիրուն, հիշվող արտահայտություններ սերիալից։

Ի՞նչ են ասում «թղթե տան կողոպտիչները»

Ցանկացած խելամիտ մարդ կհրաժարվեր այս ծրագրից. մի կողմ դնենք խելամտությունը։

Պրոֆեսոր

***

Սիրելու համար ավել մեծ խիզախություն է պետք, քան պատերազմելու։

Հելսինկի

***

Ես չեմ ասում՝ սիրելը վատ բան է, սխալ մի հասկացեք, բայց գիտե՞ք ինչ. սիրողները շատ են տառապում։

– Այս ողջ պատմության միակ թշվառ մարդը դու ես` սիրո մասին քո ճառով ու «բում, բում, չաո»-ով, որովհետեւ դու չափազանց վախկոտ ես ճշմարտությունն ընդունելու համար։
-Միակ ճշմարտությունն իրականությունն է: Տե՛ս, դու սիրում ես չաղլիկին, չաղլիկը սիրում է ինձ, իսկ ես չեմ սիրում ոչ ոքի, հենց դրա համար էլ դու ատում ես ինձ։
– Դու չե՞ս սիրում ոչ ոքի: Իհարկե, չես սիրում: Սիրելու համար խիզախություն է պետք: Ես ունեմ խիզախություն, տես. Հելսի, ես քեզ սիրում եմ, շատ եմ սիրում․․․ Տես, սա է քաջությունը: Ես զգում եմ ու ասում եմ, իսկ դու չգիտես, թե ինչպես դա անել: Որքա՞ն ժամանակ է, տասը տարի՞… դու սիրում ես Բեռլինին արդեն տասը տարի՞: Ու երբեք չես համարձակվել ասել դա նրան: Իհարկե, դու երկրպագում էիր նրան՝ հավատարիմ շան պես հետեւում: Հիմա ի՞նչ, այլևս ոչինչ հնարավոր չէ՞, նա մահացել է, իսկ դու դատարկ ես, միակ բանը որ կարող ես անել` գրողի տարած ճառի հետեւում թաքնվելն է… «բում, բում, չաո», որովհետեւ դու գիտես, որ ընդմիշտ անօգնական ես մնացել։
Պալերմո և Նայրոբի 
***

Չխաղաս ինձ հետ, Բեռլին, սա քեզ համար Տարանտինոյի ֆիլմերից չէ։

Նայրոբի

***

Հանգստություն պահպանեք։ Բարձրացրեք ձեռքեր՝ այ այսպես, ինչպես գողության ժամանակ։ Շատ լավ։ Տիկնայք և պարոնայք, իմ անունը Պալերմո է, ես երկու նորություն ունեմ ձեզ համար՝ վատ ու լավ։ Վատ այն է, որ Իսպանիայի բանկը հարձակման է ենթարկվել։ Լավն այն է, որ հարձակվողները մենք ենք։

Պալերմո

***

Հոմոսեքսուալ սեքսն ամենալավ բանն է, ինչ կա աշխարհում։ Դա ակնհայտ է. չէ՞ որ այստեղ կանայք չկան։

Պալերմո 

***

Հավատա ինձ, ես հինգ ամուսնալուծություն եմ ունեցել։ Գիտե՞ս՝ ինչ է նշանակում հինգ ամուսնալուծություն. ես հավատեցել եմ սիրուն հինգ անգամ։

Բեռլին

***

Երբեմն փորձելով օգնել ուրիշներին, մենք խորտակում ենք ինքներս մեզ։

***

Դու չես կարող սիրահարվել ընդամենը 60 ժամում։

-60 ժամում ես կրակեցի քեզ վրա ու հանեցի մարմնիցդ փամփուշտը։ Հետո մենք քնեցինք իրար հետ։ Տուր ինձ ևս 24 ժամ և, հնարավոր է, որ ես քեզ կառաջարկեմ ամուսնանալ ինձ հետ։

-Լավ, ես կմնամ… Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալու ցանկությանը. դու պիտի ինձ մի քիչ ժամանակ տաս, լա՞վ։ Չգիտեմ, գուցե, 16 րոպե կամ մի քիչ ավել։

Դենվեր և Մոնիկա (Ստոքհոլմ)

***

Սիրելը բավարար չէ, պետք է սիրել ճիշտ ժամանակին։

***

– Արտուրիտո, Արտուրիտո, իսկ դու սիրում ե՞ս ֆիլմեր։

– Այո, պարոն, սարսափի սիրահար եմ։

– Գիտե՞ս՝ ինչպես են սկսվում սարսափ ֆիլմերը. սկզբում հայտնվում է մի սիրունիկ տղա, որը վերջում միշտ, գրողը տանի, սպանելու է ինքն իրեն։ Արտուրիտո, տես, գլխիդ փորձանք չբերես։

Բեռլին