fbpx

Ամենասպասվածներից. Բիլբոարդ Մրցանակաբաշխություն 2017

Կայացավ երաժշտական ամենագլխավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «Բիլբոարդ 2017» -ը, որը կարելի է ասել նվիրված էր Դրեյքին ու BTS կորեական խմբին: Աստղային գիշերվա ընթացքում բազմաթիվ տպավորիչ ելույթներ, շնորհակալական խոսքեր, ետնաբեմյան արկածներ գրանցվեցին, որոնք դեռ երկար են լինելու երաժշտասերների ամենաթեժ քննարկման թեմաների ցանկում: ՎիվառոՆյուզն առանձնացրել է երեկոյի ամենահիշարժան պահերը:

BTS կորեական խումբն արժանանացավ «Top Social Media Artist» (Սոցցանցերի լավագույն աստղ) մրցանակին՝ դառնալով Բիլբոարդի պատմության մեջ առաջին կորեացի արտիստները, որոնք երբևէ այստեղ մրցանակ են ստացել:

bts-bbmas

Նրանց երկրպագուները սահմանել էին «բիլբոարդյան» ևս մեկ ռեկորդ՝ խմբին դարձնելով առաջին արտիստները, որոնք լինելով Բիլբոարդի անվանակարգերից մեկում ստացել էին 100.000-ից ավելի հանդիսատեսի ձայն: Կարծես սա էլ բավական չէ, ողջ մրցանակաբաշխության ընթացքում և՛ աստղերը և թվիթերյան երաժշտասերները քննարկում էին խմբի անդամներին: Հայտնի երգչուհի Հոլզին իր ինստագրամյան էջում հրապարակել է մի հոլովակ, որտեղ հանդիպելով BTS-ի տղաներին՝ ասում է. «Շատ եմ սիրում ձեզ, տղանե՛ր: Ձեր տեսահոլովակներն ուղղակի թույն են»:  Իսկ The Chainsmokers-ի տղաները, որոնք հանդիպել էին BTS-ի անդամներին մրցանակաբաշխությունից ժամեր առաջ, նրանց հետ արված մի քանի կարճ հոլովակներ են տեղադրել և՛ ինստագրամում, և՛ թվիթերում՝ երկրպագուներին ապագա համագործակցության հույս ներշնչելով:


Սելին Դիոնը “My Heart Will Go On” երգի թողարկման 20 ամյակի կապակցությամբ Բիլբոարդի բեմում կատարեց սիրտն արագ բաբախել ստիպող այդ երգը, որի ընթացքում մեծ էկրանին կարող էիք տեսնել «Տիտանիկ» (‘Titanic’) ֆիլմի ամենահիշվող կադրերը: Դիոնի հմայիչ ու հրեշտակային կերպարը անասելի կերպով համպատասխանում էր երգի իր տպավորիչ կատարմանն ու նոստալգիային, որը տիրում էր ողջ դահլիճում: Ոտնկայս ծափահարություններն իհարկե չէին կարող չեզրափակել դիվայի հիասքանչ կատարումը:

1 2

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

Տարին դորամաներով. 2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Հայտնի է 20-րդ դարի ամենապոպուլյար սինգլը

Հայտարարավել են Grammy 2019-ին առաջադրված աստղերը

Երաժշտական ամփոփում. Նոյեմբերի լավագույն նորույթները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Արիանա Գրանդեն հաղթել է “Women in Music ” նախագծում

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Այն, ինչ գուցե չգիտեք Դեյվիդ Գետտայի մասին

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

BTS-ի «Spring Day»-ը հայերեն թարգմանությամբ

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 11)

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները

Կորեերեն հեշտ բառեր, որ կարող եք օգտագործել առօրյայում

2018թ.-ի ամռան հիթերն ըստ Billboard-ի