fbpx

Ամենատարածված ֆոբիաների մասին

Հաճախ վախը շփոթում ենք ֆոբիայի հետ: Եթե առաջինը մեզ զգուշացնում է վտանգի մասին, ապա երկրորդը ոչ մի բանական մեկնաբանություն և բնութագրում չունի, քանի որ վտանգի հետ կապ չունեցող մի երևույթ է, որը մարդու մոտ զարգացած է ենթագիտակցական մակարդակում: Իրականում ֆոբիաներն այքնան մեծ ազդեցություն կարող են ունենալ մարդու կյանքում, որ ի զորու են նաև վնաս հասցնել մեզ:

Ֆոբիաները լինում են շատ տարբեր և յուրաքանչյուրի մոտ առաջ են գալիս առանձնակի դրևորումներով: Ֆոբիաներն ուղեկցվում են սրտի արագ բաբախով, շնչահեղձությամբ և քրտնարտադրությամբ, իսկ ամենացավալին այն է, որ դրանց պատճառներն իրոք անբացատրելի են:

Ֆոբիա բառն առաջացել է հունաերեն φόβος – «վախ» բառից:

Այսօր Vnews-ն անդրադարձել է ֆոբիաներին և առանձնացրել է դրանցից ամենատարածվածները:

Զոոֆոբիա- վախ կենդանիներից

Ֆոբիայի այս տեսակը հիմնականում նկատվում է երեխաների մոտ և ի հայտ է գալիս շատ վաղ տարիքում: Բայց մասնագետները պնդում են, որ այն ժամանակի ընթացքում զիջում է իր դիրքերը, իսկ ավելի հասուն տարիքում այլևս չի դրսևորվում: Բայց կա մարդկանց որոշակի խումբ, որին ամբողջ կյանքում հետապնդում է կենդանիների հանդեպ վախն, իսկ որոշների մոտ նաև զզվանքը, ու այդ ամենից ձերբազատվելը դառնում է իրական փորձություն:

Ագորոֆոբիա

Այս ֆոբիան ենթադրում է վախը բաց տարածություններից: Այս ֆոբիայով տառապող մարդիկ ամենաապահով տարածքը համարում են իրենց բնակարանը կամ սենյակը, որտեղ անցկացնում են երկար ժամանակ: Նրանք վախենում են դուրս գալ և հայտվել հասարակական վայրերում՝ ինչպիսիք են օրինակ առևտրի կենտրոնները:

Ակվաֆոբիա

Վախը ջրի նկատմամբ առաջանում է կամ սեփական վատ փորձից ելնելով կամ ուղղակի ի ծնե: Ֆոբիայի այս տեսակը հիմնականում կապված է ջրի տատանումների ընթացքում վերահսկողությունն ու ինքնատիրապետումը կորցնելու հետ:

Արախնաֆոբիա

Ճիշտ է վախի այս տեսակը կարելի է համալրել զոոֆոբիայի մեջ, քանի որ արախնաֆոբիան վախն է սարդերից: Բայց այն առանձին անուն է ստացել և ամենատարածված ֆոբիաներից մեկն է համարվում:

Սոցիալական ֆոբիա

Ի տարբերություն հատուկ ֆոբիաների՝ սոցիալական ֆոբիաները իրենց մեջ ընդգրկում են վախ հանրային վիճակներից, ուշադրության կենտրոնում գտնվելուց: Սա հանգեցնում է շփոթության: Այս ֆոբիայով տառապող մարդիկ վախենում են հանրության կողմից քննադատված լինելուց:

Ավիաֆոբիա

Ֆոբիայի այս տեսակը ենթադրում է վախ թռիչքներից: Սա ամենատարծված ֆոբիաներից մեկն է, որով տառապում են շատերը:

Կլաուստրաֆոբիա

Վախ փակ տարածություններից՝ ինչպիսիք են փոքր սենյակները, վերելակները և նույնիսկ նեղ հագուստը, որոնք կարող են առաջացնել տագնապային խանգարումներ:

Կանսերաֆոբիա

Սա թերևս ժամանակի հիվանդությունը կարելի է համարել: Այն ենթադրում է վախ քաղցկեղով հիվանդանալուց և առաջանում է կրկին հարազատի հիվանդության և մահվան պատճառով:

Հեմատոֆոբիա

Կան մարդիկ, որոնք արյան մի փոքր կաթիլից անգամ տագնապի ու անբացատրելի շփոթմունքի մեջ են ընկնում: Այս մարդիկ կարող են նույնիսկ գիտակցությունը կորցնել արյան տեսքից:

Միզոֆոբիա

Եթե դուք մաքրությունը հետևում եք՝  հիվանդագին վերաբերմունք ցուցաբերելով, ուրեմն տառապում եք միզոֆոբիայով: Միկրոբներ, բակտերիաներ, կեղտ՝ ահա սրանք են այս ֆոբիայի գլխավոր հերոսները: Իսկ նրանք, ովքեր ունեն այս ֆոբիան, անընդհատ լվանում են ձեռքերը, ձեռքի տակ  ունեն ախտահանող միջոցների լայն ընտրություն:

Կինֆոբիա

Կինո բառի հետ բացարձակ կապ չունեցող այս ֆոբիան նշանակում է վախ շներից: Ի դեպ, այս խանգարմամբ տառապում են հիմնականում կանայք:

Ակրոֆոբիա

Բարձրությունից վախեցող մարդիկ կարող են մեծ դժվարությամբ աստիճաններ բարձրանալ, պատկերացրեք եթե նրանք տառապում են նաև կլաուստրաֆոբիայով և վերելակից էլ չեն կարող օգտվել: Ահա նրանց կյանքը շատ բարդ է դասավորվել:

Եվ վերջում՝ իգնորաֆոբիա

Սա կարելի ա համարել վերջին ժամանակների ամենատարծված հիվանդությունը: Ի՞նչ է այն նշանակում: Ընդամենը այն, որ ընդհանուր «չատում» ցույց է տալիս, որ նամակը հասել է հասցեատիրոջն, ավելին՝ նա տեսել է նամակը, բայց օ՜ ոչ, աստվածներ, չի պատասխանել…

Առանձնացրեցի՞ք ձեր ֆոբիաները: Եթե ոչ՝ նշեք, թող աշխարհն իմանա:

Կարդացեք նաև և հետևեք մեզ Insagram-ում

 


Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ

Ժամանակի մեքենա, կամ Photoshop

10 բան, որ սպանում է կանացի էներգիան

Գիտնականները պարզել են, որ…

Մեկ ամիս կյանքը փոխելու համար

Չարլզ Բուկովսկի

Ի՞նչ է շոպոհոլիզմն ու ինչպես հաղթահարել այն

Հոր և դստեր հարաբերությունների հոգեբանություն

5 գյուտ, որ աշխարհին են տվել հայերը

5 սերիալ հոգեբանի փոխարեն

հայերեն 6 արտահայտություն, որ չարժե թարգմանել [մաս 2]

Նոստրադամուս. 6 գուշակություն, որ իրականացավ

Նամակ ապագային…

Արա Հարությունյանի Մայր Հայաստանը…

Աշոտ Երկաթ․ դավաճանությո՞ւն, թե՞ սեր

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան