Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Աշխարհը խոսում է Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի և Լինդա Եվանգելիստայի մասին՝ մոռանալով ֆանտաստիկ գեղեցկության տեր Ջիա Մարի Քարանջիին:
Ջիան ծնվել էր 1960 թ. Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, ԱՄՆ: 70-80-ականներին Ջիան ցնցում է նորաձևության ոլորտն իր յուրօրինակությամբ և տեսախցիկի հետ աշխատելու հմտությամբ: Բնությունից տրված արտաքինի և խարիզմայի շնորհիվ Քարանջին կարողանում է գերել հազարավոր լուսանկարիչների ուշադրությունը և բազմիցս հայտնվել Vogue և Cosmopolitan ամսագրերի շապիկներին, ինչպես նաև մասնակցել Armani, Christian Dior, Versace և Yves Saint Laurent հեղինակավոր բրենդերի գովազդային հոլովակներում:
Ջիայի կյանքում ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ հերոինից կախվածությունը, որը լուրջ հարված հասցրեց ոչ միայն աղջկա մոդելային կարիերային, այլև՝ առողջությանը:
1986 թ.՝ 26 տարեկանում Ջիան մահանում է ՁԻԱՀ-ից: Նա հայտնիներից առաջիններից էր որը մահացավ այդ հիվանդությունից:
1998 թ. HBO-ն հանրության դատին հանձնեց Մայքլ Քրիստոֆերի “Gia” ֆիլմը, որտեղ Ջիային մարմնավորում է անկրկնելի Անջելինա Ջոլին: Դերասանուհին արժանացավ «Ոսկե Գլոբուսի»:
Ահա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ջիա Մարի Քարանջիի՝ 70-80-ականներին արված լուսանկարները:
Աղբյուր՝ vintag.es
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո