Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

1. արքայադուստրը ես ծնվել եմ 

մի փոքր գրքախենթությամբ:

ինձ կարող էիր տեսնել 

գրքերս շոյելիս՝

միայնակ փակված

իմ աշտարակում սենյակում: 

այդ ողջ ընթացքում ես հույս ունեի, որ գրքերս

դուրս կթափեին իրենց յուրահատուկ բառերը

վառ կանաչ խալու վրա,

և ես կկարողանայի մեկ առ մեկ 

հավաքել 

ու պահել դրանք իմ բերանում`

ինչպես հատապտուղները:

-հավերժ բառեր հավաքողը 

***

2. աշխարհում

բավական ալկոհոլ չկար, 

որպեսզի մորս տաք պահեր

մեր տան նման ցուրտ 

վայրում: 

բայց նա փորձում էր: 

***

3. լռությունը միշտ

իմ ամենաբարձր ճիչն է եղել: 

***

4. կարծում էի՝ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, 

քանի որ երբեք

իմ երազանքներում չեմ տեսել ինձ

ուրիշի ծառից հասունացած նուռ քաղելիս: 

հետո ես հասկացա, որ կոտրված է հասարակությունը, 

և ոչ թե ես: 

***

5. արքայադուստրը 

կողպեց ինքն իրեն 

ամենաբարձր աշտարակում՝

հույս ունենալով, որ 

փայլուն զենք ու զրահով 

մի արքայազն կգա նրան փրկելու:

ես չէի գիտակցում, որ ես ինքս 

կարող էի լինել իմ արքայազնը: 

***

6. ես չեմ վախենում 

անկողնուս տակ թաքնված հրեշներից:

ավելի շատ վախենում եմ 

խառնված շագանակագույն մազերով,

քնկոտ աչքերով տղաներից, 

որոնց բերանը միայն գիտի՝

ինչպես արտասանել կիսա-ճշմարտություններ:

իմ հրեշները…

***

7. երբ վերջապես եկավ

նրա հեռանալու ժամանակը, 

նա հավաքեց իմ բոլոր պոեմներն 

իր ճամպրուկի մեջ

ու տարավ դրանք իր հետ:

սկզբում` իմ սիրտը, հետո՝ բառերը: 

***

8. դեմքիս լայն ժպիտ կար, 

երբ այրում էի այն բոլոր կամուրջները, 

որոնք երբեք չէի կարողանա վերականգնել:

ծուխը դեռ խեղդո՞ւմ է քեզ:

***

9. ես երկու կես եմ լինում 

քեզ սգալու 

ու քո մահն իմ փրկությունը 

համարելու միջև:

երբևէ կկարողանա՞ս ներել ինձ: 

***

10. եթե նա իմ թեյն էր, 

ապա դու իմ սուրճն ես:

թեյը երբեմն պարզապես

բավական չէ ինձ համար, 

իսկ սուրճն օգնում է 

դիմանալ ամեն բանի:

հորինե՞լ եմ քեզ: 

***

11. եթե չես ուզում հայտնվել պոեմում, 

ապա գուցե փոփոխության համար

սկսես մարդկանց ավելի լավ վերաբերվել: 

Թարգմանությունը` VNews 

«Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»/ «The Princess Saves Herself in This One» պոեմների հավաքածուն Ամանդա Լավլեյսի առաջին գիրքն է: Այն թողարկվել է 2016թ.-ին և նկարագրում է «արքայադստեր» ուղին դեպի ինքնաճանաչում: Կիսա-ինքնակենսագրական այս հավաքածուի արքայադուստրը հենց ինքը հեղինակն է, սակայն ընթերցելիս դու նույնպես կարող ես քեզ այդ դերում պատկերացնել: 2016թ.-ին «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն» պոեմների գիրքը դարձել է  Goodreads Choice Award գրական կայքի պոեզիայի լավագույն գիրքը: 

Այս գրքին հետևում են ֆեմինիստական ոգով լի ևս երկու գիրք հեղինակի կողմից՝ «Կախարդուհին այս մեկում չի այրվում»/ «The Witch Doesn’t Burn In This One» և «Ջրահարսի ձայնն այս մեկում վերադառնում է»/ «The Mermaid’s Voice Returns in This One» վերնագրերով: 

Կարդացեք նաև՝


Վահագն Դավթյան [պոեզիա բոլորիս մասին, բոլորիս համար]

17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

«Դուք նկատե՞լ եք»… Մհեր Արշակյան

Ժամանակակից պոետները՝ հայրենիքի մասին, հայրենիքի համար

Խիստ ժամանակակից. խոհեր/տողեր Սաթեն Գրիգորյանից

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Գարնան պոեզիա…

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Ավ․ Իսահակյան [սիրային պոեզիա․ անուշ, քնքուշ]

Համո Սահյան [սիրային]

«Քյուրքչյան» հրատարակչություն

Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]