Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ աշխարհի ամենակարևոր երաժշտական մրցանակաբաշխություններից մեկը՝ «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունը» («ԱԵՄ»/”AMA”): Այն մեկ հարկի տակ հավաքեց համաշխարհային սիրված արտիստների ու շոուբիզնեսի այլ ներկայացուցիչների: Երեկոյի ընթացքում տեղի ունեցան մի քանի հիշարժան պահեր, որոնց մասին չխոսել պարզապես չի լինի: Եղան հաղթողներ, պարտվողներ, նոր հյուրեր, գեղեցիկ կատարումներ ու ավելին: Այս ամենի մասին կխոսենք շատ կարճ ու հենց այս պահին:

1. Թեյլոր Սուիֆթը հերթական ռեկորդը սահմանեց: Այս տարի արժանանալով 4 AMA մրցանակի՝ «Տարվա երաժշտական շրջագայություն», «Լավագույն փոփ/ռոք ալբոմ», «Տարվա փոփ-ռոք արտիստ» և գլխավոր «Տարբա արտիստ», Սուիֆթը դարձավ պատմության մեջ ամենաշատ AMA մրցանակ ունեցող երգչուհին՝ ընդհանուր հաշվով՝ 23: Նշենք, որ օրեր առաջ էլ երգչուհին մեկ այլ ռեկորդ էր սահմանել՝ անցնելով ինքն իրեն և ավելի բարձր ցուցանիշներով կրկին դառնալով երաժշտական շրջագայության միջոցով ամենաշատ գումար վաստակած երգչուհին: Սուիֆթը, որը նաև մեկնարկեց AMA 2018 մրցանակաբաշխությունն իր “I Did Something Bad” երգով, շնորհակալական ելույթի ժամանակ ասաց, որ ոգևորված է իր կյանքի հաջորդ փուլի համար և նոր երաժշտություն խոստացավ երկրպագուներին:

2. Twenty One Pilots-ը, որը այս տարի առաջադրված չէր ոչ մի անվանակարգում դարձավ օրվա ամենաքննարկված ելույթներից ու ողջ երեկույթի հայլայթներից մեկը: Նրանք կատարաում էին իրենց նոր երգերից մեկը՝ «Jumpsuit»-ը:

3. Մրցանակաբաշխության ժամանակ այլ հիշվող ելույթներից էին Մրայա Քերիինը, Ջենիֆեր Լոպեսինը, Շոն Մենդեսինն ու Զեդինը, Cardi B-ինը և Կամիլա Կաբելոյինը:

4. AMA 2018-ի ժամանակ թողարկվեց նաև մեկ նոր տեսահոլովակ. Սելենա Գոմեսը, DJ Snake-ը, Cardi B-ն և Ozuna-ն թողարկեցին երկրպագուների կողմից սպասված, ակտիվ ռիթմերով «Taki Taki» երգի տեսահոլովակը: Վերջինս YouTube-ում այս պահին ունի 2մլն-ից ավելի դիտում:

5. Նախորդ տարվա AMA-ի գլխավոր ու շատ քննարկվող հյուրերից էր BTS հարավկորեական խումբը, որը 2017-ի մրցանակբաշխությանը ելույթ ունեցով իր հիթային “DNA” երգով: Այս տարի նրանք Արիանա Գրանդեի, Դեմի Լովատոյի, Շոն Մենդեսի և Cardi B-ի հետ միասին առաջադրված էին «Սոց. ցանցերի լավագույն աստղ» անվանակարգում, որտեղ հաղթող էին ճանաչվել հենց նրանք: BTS-ը չէր կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանն իր երաժշտական շրջագայության պատճառով, սակայն նրա փոխարեն ներկա էր մեկ այլ կորեական խումբ՝ NCT-ն:

6. Եվ վերջապես՝ մրցանակաբաշխության վերջում աստղերը նաև հարգեցին երգչուհի Արետա Ֆրանկլինի հիշատակը՝ կատարելով նրա լավագույն հիթերից մի քանիսը:

7. Մրցանակաբաշխության հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ լավագույն լուքերին հենց այստեղ՝ 

  • 12


Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

BAFTA 2020

Քանի՞ ռեկորդ է սահմանել Մրայա Քերիի ամանորյա երգը

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Ի՞նչ են լսում Բարաք և Միշել Օբամաներն այս ամռանը

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Թեյլոր Սուիֆթը, Քարա Դելեվինը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր պատերազմում են

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ