ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել - VNews

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել

dwd - ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և մի քանի կոնգրեսականների կողմից մեկնարկած արշավի արդյունքում, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի որոշմամբ «Հայկական ջարդեր» խորագրի տակ գտնվող գրքերը և այլ նյութերն այսուհետ կդասակարգվեն «Հայոց ցեղասպանություն» խորագրի տակ։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Կոնգրեսի գրադարանի կողմից այս որոշումը հայրի համար շատ կարոևր պահի կատարվեց։

«Մենք այսօր տեսնում ենք ամերիկյան առաջնորդների  գործողությունների ցավալի, իրական արդյունքները, որոնք Հայոց ցեղասպանության մեկ դար լռության մեջ չեն պատժել Թուրքիային: Անգամ այսօր, քանի որ Անկարան և Բաքուն բացահայտ ձգտում են ավարտին հասցնել Հայաստանի կործանումը, մեր կառավարությունը շարունակում է վախենալ Էրդողանին և Ալիևին ճշմարտությունը պատմելուց: Դրան պետք է վերջ տալ»։

Կոնգրեսի գրադարանին նման փոփոխություն կատարելու կոչով նամակներ են ուղղել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Դինա Տիտուսը, Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սպեյերը և սենատոր Բոբ Մենենդեսը։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը նույնպես մեծ դերակատարում է ունեցել այս փոփոխության մեջ՝ պաշտոնական դիմում ուղարկելով Կոնգրեսի գրադարանին անցյալ ամիս։

Այս փաստը ողջունել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ այն անվանելով ծննդյան առթիվ լավագույն նվերը։

122456157 468458777450928 5150881335206941398 n - ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել


«Երիտասարդ թուրքեր» խումբը կվերանվանվի «Երիտասարդ»

«Սա բարդ տարի էր». Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը մեմ է դարձել

Ինչպե՞ս է Քանյեն՝ Քիմից բաժանվելու ֆոնին…

Համացանցը մեղադրում է Քիմին, իսկ Քիմը՝ զայրանում

Քիմ Քարդաշյանը ցույց տվեց իր ամուսնական մատանին

Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

Ադրբեջանական «բանակը» Քիմի դեմ

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական նամակը Թալեաթ փաշայի անունից

Թուրք գործիչներ, որոնք բարձրաձայնում են Մեծ Եղեռնի մասին

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից

Քարդաշյանը խնդրել է կողմ քվեարկել…

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…

Քանյե Վեսթը պատմում է..

Այն ամենն, ինչ հրապարակեց Քիմը Հայաստանից