ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի հաղթող է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի հաղթող է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնը

Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացավ «ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիա» մրցանակաբաշխությունը, որի հաղթող ճանաչվեց մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը, որի սև ու սպիտակ “Roma” կինոնկարն էկրաններ բարձրանալուն պես մեծ աղմուկ բարձրացրեց և հասցրեց մի քանի հեղինակավոր մրցանակների արժանանալ և այսօր այն հավակնում է անգամ Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Հիշեցնենք, որ սև ու սպիտակ այս կինոժապավենն ինքնակենսագրական է. դրա հիմքում ռեժիսորի մանկության հուշերն են: Ֆիլմի իրադարձությունները զարգանում են հեռավոր 70-ականներին Մեքսիկայում: Դրանք զարգանում են մի հասարակ ընտանիքի շուրջ:

Այս հաղթանակով Կուարոնը ստվերում թողեց Բրեդլի Քուփերին, Պիտեր Ֆարելլիին, Սփայք Լիին և Ադամ Մաքքեյին:

Ասում են՝ այս մրցանակով Կուարոնը ևս մեկ քայլով մոտեցել է Օսկարին:

Այլ մրցանակներ՝

Լավագույն ռեժիսորական աշխատանք դրամատիկ սերիալում 

Ադամ Մաքքեյ, “Succession”, էպիզոդ ՝ “Celebration”

Լավագույն ռեժիսորական աշխատանք կատակերգական սերիալում

Բիլ Հեյդեր, “Barry”, էպիզոդ՝ “Make Your Mark”

Լավագույն ռեժիսորական աշխատանք մինի-սերիալում

Բեն Սթիլեր, “Escape at Dannemora”

Լավագույն ռեժիսորական աշխատանք դոկումենտալ ֆիլմում

Թիմ Ուորդլ, “Three Identical Strangers”

Լավագույն ռեժիսորական աշխատանք գովազդային հոլովակում

Սփայք Ջոնզ, “Welcome Home”

Աղբյուր՝ buro247.ru


Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «25-րդ ժամ»

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Բրեդլի Քուփերը և Իրինա Շեյքը բաժանվում են

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

Դիտել ապրիլին կինոթատրոնում

Նկարիչը հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Այն, ինչ պետք է իմանալ «Լավագույն դերասան» անվանակարգում Օսկարի արժանացած Ռամի Մալեքի մասին

Արտյոմ Մանուկյանը “Green Book”-ի սաունդթրեքի երաժիշտներից է

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Օսկար 2019 ետնաբեմում (Լուսանկարներ)

Օսկար 2019-ի 5 լավագույն պահերը