«Անաբել 3» ֆիլմի ցուցադրության ժամանակ մարդ է մահացել - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Անաբել 3» ֆիլմի ցուցադրության ժամանակ մարդ է մահացել

 «Անաբելի անեծքը 3»/ «Annabelle Comes Home» ֆիլմի ցուցադրության ժամանակ մարդ է մահացել. այս մասին հայտնում է India Times պարբերականը:

77-ամյա Բերնարդ Չենինգին կինոթատրոնում նրա կողքին նստած կինը մահացած է գտել, երբ ֆիլմի ավարտից հետո լույսերը միացվել են: Չենինգը Թայլանդ էր մեկնել արձակուրդի ժամանակ և որոշել էր դիտել ֆիլմը միայնակ:

Դեպքի վայրում ներկա կանանցից մեկը պատմել է, որ բոլորը զարմացած ու խառնված էին, երբ պարզել են, որ մարդը մահացել է: Ոստիկանները դեռևս չեն հայտնել մահվան պատճառը, բայց գլխավոր վարկածը սրտի կաթվածը կամ այլ առողջական խնդիրն է:

Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «Անեծքը»/«The Conjuring» ֆիլմաշարի ժամանակ մարդ է մահանում: Դեռ 2016թ.-ին «Անեծքը 2» ֆիլմի ժամանակ սրտի կաթվածից մահացել էր 65-ամյա մեկ այլ տղամարդ:

Հիշեցնենք՝ «Անաբելի անեծքը 3»-ը «Անեծքը»/«The Conjuring» սարսափ ֆիլմաշարի արդեն 7-րդ մասն ու 2014թ.-ի «Անաբել»/«Annabelle» և 2017թ.-ի «Անաբել. Չարի ծնունդը»/«Annabelle: Creation» ֆիլմերի սիքվելն է: Ֆիլմը Հայաստանում սկսվել է ցուցադրվել հունիսի 27-ից:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝