Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մ.Թ.Ա. 49 թվականի հունվարի 10-ին մի զորավար մոտենալով Հռոմեական կայսրությունը երկու մասի բաժանող գետին` երկմտում էր` անցնե՞լ, թե՞ ոչ: Անցնելով նա կկայացներ անդառնալի որոշում` խախտելով սևը սպիտակի վրա գրված կանոնները, չանցնելով` հետ քայլ կաներ, բայց կապրեր ավելի խաղաղ:
Զորավարը նախընտրեց առաջինը` նա անցավ Ռուբիկոնը` ասելով `
«Վիճակը նետված է…»:
«Alea jacta est»
այդ կերպ մեկընդմիշտ փոխելով պատմության ու քաղաքակրթության հունը…
Այդ զորավարը Հուլիոս Կեսարն էր:
«անցնել Ռուբիկոն» արտահայտությունը դարձավ թևավոր խոսք` նշանակելով դիմել մի քայլի, որը անշրջելի կլինի: Զոհաբերել նախկին ձևն ու մտնել նոր բովանդակությանն ու իրականությանը համապատասխան ձևի մեջ: Ռիսկի դիմել` հույսը դնելով ապագայի վրա…
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, երբ Կեսարն անցավ Ռուբիկոնը:
Շատ պարզ` սկսվեց քաղաքացիական պատերազմը, քանի որ արգելվում էր զորքով հատել հյուսիսային և հարավային Իտալիան բաժանող սահմանը: Իսկ այդ քայլին գնացողը համարվում էր ազգի դավաճան և սեփական կյանքով էր պատասխան տալու…
Այդ ժամանակ Հռոմեական կայսրությունը ղեկավարվում էր Սենատի կողմից, իսկ Սենատի ներսում ապսամբության խմորումներ էին տեղի ունենում:
…որոնք պոտենցյալ Հռոմի ղեկավարը կարող էին դառնալ` Հուլիոս Կեսարը, Պոմպեոսը, որն արդեն ցույց էր տվել իր մարտավարական հնարավորությունները` կանխելով Սպարտակի ապստամբությունը և Մարկոս Կրասսոսը, որն էլ իր հերթին գիտակ քաղաքական գործիչ էր և զիծառայող:
Իրադարձությունների զարգացումը հանգեցրեց նրան, որ այս 3 զորավարները ստեղծեցին միասնական եռապետություն, սակայն ժամանակի ընթացքում վաղաժամ մահացավ Մարկոս Կրասսոսը և խաղահրապարակում մնացին Կեսարն ու Պոմպեոսը, որն էլ մի քանի տարի անց զոհվեց Կեսարի դեմ մղած ճակատամարտում:
Հուլիոս Կեսարը դարձավ Հռոմեական կայսրության միապետը: Բայց Սենատի ներսում դավաճանների օգնությամբ` կազմակերպվեց հարձակում Կեսարի վրա: Մահափորձի արդյունքում նրան դանակահարեցին 15 անգամ, որի հետևանքով հռոմեացի քաղաքական և ռազմական գործիչ Հուլիոս Կեսարը մահացավ` իր հետևից թողնելով մի ամբողջ կայսրություն և անդառնալի կտրած-անցած Ռուբիկոն…
Անցնե՞լ, թե՞ չանցնել` սա է խնդիրը…
Քաջություն հավաքելով` վճռական քայլի դիմել`ընդունելով անշրջելի հետևանքների արդյունքն ու պատասխանատվությունը, որը կարող է և՛ հաղթական լինել, և՛ կորուսյալ, բայց երկու դեպքում էլ Ռուբիկոնն անցած մարդը դառնում է ավելի իմաստուն և փորձառու…
Իսկ քանի՞ Ռուբիկոն եք անցել դուք:
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո