Անդրեյ Կոնչալովսկի. 5 ֆիլմ - VNews

Անդրեյ Կոնչալովսկի. 5 ֆիլմ

2 7 - Անդրեյ Կոնչալովսկի. 5 ֆիլմ

1937-ի օգոստոսի 20-ին է ծնվել խորհրդային, ռուսական և ամերիկյան կինոյի հայտնի դեմքերից մեկը՝ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, հասարակական և քաղաքական գործիչ Անդրեյ Սերգեևիչ Միխալկով-Կոնչալովսկին:
Անդրեյ Կոնչալովսկին ծնվել է գրող Սերգեյ Միխալկովի և բանաստեղծուհի և թարգմանչուհի Նատալյա Կոնչալովսկայայի ընտանիքում: Նրա կրտսեր եղբայրը Նիկիտա Միխալկովն է:

Ձեզ համար առնանձնացրել ենք 5 ֆիլմ, որոնց ստեղծմանն անմիջական կապ ունի Անդրեյ Կոնչալովսկին:

1. Անդրեյ Ռուբլյով / Андрей Рублев. 1966

Ռեժ.՝ Անդրեյ Տարկովսկի

սցենար՝ Անդրեյ Տարկովսկի և Անդրեյ Կոնչալովսկի

Կարդացեք նաև՝  Հրանտ Մաթևոսյանը Անդրեյ Տարկովսկու մասին

Լեգենդար ռուս ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու լեգենդար գործը ցուցադրում է 15-րդ դարի Ռուսաստանը: Երկիրը ենթարկվում է թաթարների հարձակումներին, երկրի ներսում տիրում է սովը, մարդկային կյանքն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այս իրադրության ֆոնին ռեժիսորը ներկայացրել է լեգենդար նկարիչ Անդրեյ Ռուբլյովի կյանքը:
Նրան քննադատել են և թերագնահատել, սակայն ժամանակը գուցե ամեն բան իր տեղը դնի:
1969 թ. ֆիլմը Կաննի կինփառատոնին արժանացել է «Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի  մրցանակի»:

Կարդացեք նաև՝ Խորհուրդ է տալիս Նիկիտա Միխալկովը. 6 ֆիլմ

2. Սիրո գերին / Раба любви. 1975

ռեժ.՝ Նիկիտա Միխալկով

սցենար՝ Ֆրիդրիխ Գորենշտեյն, Անդրեյ Կոնչալովսկի

Մոսկվայից Ղրիմ է գնում համր կինոյի աստղ Օլգա Վոզնեսենսկայան: Նա չի հաշտվում նոր աշխարհի ու նոր բարքերի հետ: Ի՞նչ անի, ի վերջո հարմարվի նոր կյանքին, թե շարունակի պայքարել: Գուցե սիրահարվի՞:

1 2

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

Տարկովսկի Լուսանկարիչը

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ