fbpx

Անդրեյ Տարկովսկին ասել է…

  • Ես կարծում եմ, որ մարդուն պետք է դեռ մանկուց սովորեցնել ինքնուրույնության: Վստահ եմ, որ սեփական ներկայությունդ վայելելիս չպետք է ձանձրանաս, այլապես նման իրավիճակը շատ վտանգավոր է:

 

  • Եթե իմաստ փնտրեք, բաց կթողնեք այն ամենը, ինչ կատարվում է:

 

  • Հասարակությունը մարդկանց կարիքը չունի, մարդիկ հասարակության կարիքն ունեն: Հասարակությունը պաշտպանության, ինքնապահպանման հարկադիր ձևն է: Ի տարբերություն կենդանիների հոտի՝ մարդը պետք է միայնության մեջ, բնության գրկում ապրի, կենդանիների, բույսերի հետ կապի մեջ լինի: 

 

  • Եթե աշխարհն իդեալական լիներ, արվեստն անիմաստ կլիներ:

 

  • Հոգիս ներդաշնակության կարիք ունի, բայց աշխարհը ներդաշնակ չէ: 

 

  • Բառերն ինձ համար մարդու կողմից վերարտադրած աղմուկի արդյունքն են: 

  • Եթե ֆիլմիս ցուցադրության ընթացքում սրահում ընդհամենը 8 մարդ մնա, ես կաշխատեմ նրանց համար:

 

  • Թե ինչ է սերը, ես չեմ կարող ասել, ոչ թե այն պատճառով, որ ծանոթ չեմ դրան, այլ որովհետև չեմ կարող տալ վերջինիս սահմանումը: 

 

  • Գարշելի է. փող, փող, փող, փող. ոչ մի իրական, արժեքավոր բան չկա: Մարդկանց հետաքրքրում է միայն գումար վաստակելը. ես այլևս չեմ կարողանում նայել դրան: Ամեն ինչ կարելի է, ամեն ինչ թույլատրելի է, եթե դրանց համար փող են վճարում: 

 

  • Ես կարծում եմ, որ կինոն արվեստի բորոր տեսակներից ամենադժբախտն է: Նրան օգտագործում են, ասես այն մաստակ, ծխախոտ, իր լինի, այն գնում են: 

 

  • Եթե մարդկային գործունեությունից բացառենք այն աշխատանքները, որոնք ուղղված են շահույթ ստանալուն, կմնա միայն արվեստը

 

  • Զոհաբերությունն այն է, ինչին յուրաքանչյուր հասարակություն պետք է դիմի հանուն իր երեխաների. այո՛, մարդիկ պետք է զոհաբերվեն հանուն իրենց երեխաների:

 

  • Որպես ռեժիսոր ես պարտավոր եմ հանդիսատեսին ցույց տալ, թե ինչպիսին եմ ես տեսնում այս աշխարհը:

  • Մարդը երջանկության համար չի ծնվում. երջանկությունից ավելի կարևոր երևույթներ էլ կան: Իրականության փնտրտուքը միշտ ցավալի է լինում:

 

  • Զարմանում եմ, թե մարդիկ ոնց են ապրում: Նրանք իրենց այնպես են պահում, ասես իրենք են իրավիճակի տերը և չեն էլ փորձում հասկանալ, որ իրենց ուղղակի հնարավորություն են տվել ապրել այս կյանքն այնպես, որ օգտվեն ազատ լիենլու հնարավորությունից: Այս կյանքում, բացի մեզ շնորհած ազատությունից, ամեն ինչ սարսափելի է: 

 

  • Ազատությունը ինքդ քո և մյուսների արժանապատվությունը հարգելու մեջ է:

 

  • Ուրիշներին փրկել հնարավոր է միայն, եթե ինքդ քեզ փրկես: Եկել է անձնական խիզախության ժամանակը: Կազմակերպե՛ք խնջույք ժանտախտի ժամանակ. բոլորին փրկել հնարավոր է միայն քեզ փրկելով:

 

  • Գուցե և հույսը խաբկանք է, բայց այն ապրելու և սիրելու հնարավորություն է տալիս. առանց հույսի մարդ չի կարող գոյություն ունենալ:

 

  • Ինձ թվում է, որ ես ինձ քիչ եմ սիրում: Նրանք, ովքեր իրենց քիչ են սիրում, չգիտեն սեփական գոյության նպատակը և հետևաբար չեն կարող սիրել մյուսներին: 

 

  • Դիմացինի հանդեպ հարգանքը հիմնվում է այն համոզմունքի վրա, որ նա քեզանից անխելք չէ:

  • Բանն այն է, որ մենք ապրում ենք մեր կողմից հորինված աշխարհում: Հենց դրանով էլ պայմանավորված՝ մենք կախված ենք դրա թերություններից, մինչդեռ կարող էինք կախված լինել վերջինիս առավելություններից

 

  • Առանց փոխըմբռնման չես կարող ինքնադրսևորվել: 

 

  • Արվեստը գիտություն չէ և հետևաբար դուք չեք կարող այն փորձարկել:

 

  • Սարսափելին միշտ գեղեցիկի մեջ է թաքնված, և ինչպես նաև յուրաքանչյուր գեղեցկություն թաքնված է սարսափելիի մեջ: 

 

  • Արվեստագետը պարտավոր է հանգիստ լինել:

 

  • Փայլատակման պահերը ոչ այլ ինչ են, քան ճշմարտության ընկալման պահեր:

 

  • Իրական արվեստագետը ծառայում է անմահությանը. նա փորձում է անմահացնել աշխարհը և մարդկանց:

 

  • Արվեստը անվերջության և կերպարի միջև հավասարության ստեղծման փորձն է:

 

  • Ժամանակը մեր սեփական «Ես»-ի գոյության պայմանն է:

 

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…