Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

BBC-ն հրապարակել է 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկը: Ցանկի վրա աշխատել են 43 երկրների 209 կինոքննադատներ: Քննադատներից յուրաքանչյուրն առաջարկել է 10 կինոնկար:

Ֆիլմերի ընտրության հարցում միակ սահմանափակումն այն էր, որ ցանկում չպետք է ընդգրկվեն անգլալեզու ֆիլմեր:
Այսպես  Անդրեյ Տորկովսկու “Зеркало” ֆիլմը ցանկում 20-րդ տեղում է, իսկ 40-րդ և 57-րդ տեղերում համապատասխանաբար  “Андрей Рублев” և “Солярис” ֆիլմերն են:  Սերգեյ Էյզենշտեյնի “Броненосец «Потемкин” ֆիլմը 24-րդ հորիզոնականում է, իսկ Էլեմ Կլիմովի “Иди и смотри” ֆիլմը՝ 73-րդ:

Ցանկը գլխավորում է Ակիրա Կուրոսավայի 1954 թ. “Shichinin no samurai” («7 սամուրայներ») ֆիլմը: Երկրորդ և երրորդ հորիզոնականում են համապատասխանաբար Վիտտորիո դե Սիկայի  “Ladri di biciclette” («Հեծանիվ հափշտակողները») և Յասուձիրո Օձուի “Tôkyô monogatari” («Տոկիոյի հեքիաթը») գործերը:

Հիշեցնենք, որ լավագույն  ամերիկյան ֆիլմերի ցանկը BBC-ի կողմից հրապարակվել էր 3 տարի առաջ: Ցանկը գլխավորում էր Օրսոն Ուելսի “Citizen Kane” («Քաղաքացի Քեյն») ֆիլմը, իսկ եռյակում են Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի “Godfather” («Կնքահայր») և Ալֆրեդ Հիչքոքի “Vertigo” («Գլխապտույտ») ֆիլմերը:

Բացի այդ BBC-ն հրապարակել էր նաև կինեմատոգրաֆի պատմության լավագույն կատակերգությունների ցանկը, որտեղ ընդգրկվել են Բիլի Ուայլդերի  “Some Like It Hot” («Ջազում միայն աղջիկներն են»), Սթենլի Կուբրիկի “Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb” («Դոկտոր Սթրենջլով, կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը») և Վուդի Ալլենի “Annie Hall” («Էնի Հոլ») ֆիլմերը:

Աղբյուր՝ BBC, esquire


Ինչ դիտել տանը վիքենդին. համաշխարհային կինոյի դասական նմուշ «Հեծանիվներ գողացողները»

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Շատ շուտով կմեկնարկի “Peaky Blinders” սերիալի նոր եթերաշրջանը

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Վուդի Ալլենը նոր ֆիլմի վրա է աշխատում

Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

BBC-ին Մերիլին Մոնրոյի մասին պատմող նոր սերիալ կթողարկի

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Մեծերի արտասովոր պատմությունները

Երիտասարդ Սթենլի Կուբրիկի հեղինակային լուսանկարները

The Beatles-ի մասին ֆիլմ կթողարկվի նախկինում չտեսնված կադրերով

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]