Անդրեյ Զվյագինցևի 5 լավագույն գործերը - VNews

Անդրեյ Զվյագինցևի 5 լավագույն գործերը

127556 - Անդրեյ Զվյագինցևի 5 լավագույն գործերը

Ռուսական իրականության ամենասիրված, աշխարհում հայտնի ռեժիսորներից մեկը Անդրեյ Զվյագինցևն է: Ընդհամենը մի քանի տարվա ընթացքում նրա ֆիլմերը հասցրել են մեծ աղմուկ բարձրացնել ու ռեժիսորին արժանացնել բազում մրցանակների: Ռեժիսորի դեբյուտը կարելի է համարել 2003 թ. «Վերադարձ» ֆիլմը, որը մինչ օրս քննարկվում է:

VNews-ը ձեզ է ներկայացնում Զվյագինցևի 5 լավագույն ֆիլմերը:

 Վերադարձ/Возвращение, 2003

դերերում՝Կոնստանտին Լավրոնենկո, Վլադիմիր Գարին, Նատալիա Վդովինա ևն

Возвращение - Անդրեյ Զվյագինցևի 5 լավագույն գործերըԶվյագինցևի դեբյուտը և առաջին լուրջ գործը «Վերադարձն» է: Դրամատիկ այս կինոնկարի կենտրոնում է Իվան և Անդրեյ եղբայրների պատմությունը: Տղաները մեծացել են առանց հոր. մայրն է նրանց մասին հոգ տարել և դաստիարակել, անցել սարսափելի դժվարությունների միջով: Օրերից մի օր «անառակ» հայրը վերադառնում է, սակայն հայտնաբերում է, որ տանն իրեն ոչ ոք չէր սպասում: Ինչո՞ւ է հետ եկել, ի՞նչ նպատակ է նա հետապնդում, այսքան տարի անց ո՞ւմ է նա պետք: Ինչպե՞ս կարող են երբևէ հայրական սեր ու քնքշանք չտեսած երեխաները ընդունել այս օտար, բայց միևնույն ժամանակ հարազատ մարդուն և տանելի դարձնել նրա ներկայությունը: Ինչպե՞ս համակերպվել այն բանի հետ, որ երեխայի մեծանալու ու կազմավորվելու ամենակարևոր պահին հայրը բացակայել է:

2003 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե առյուծի»:

Վտարում/Изгнание, 2007

դերերում՝ Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Բոնևի ևն

127556 - Անդրեյ Զվյագինցևի 5 լավագույն գործերը 2007 թ. էկրաններ է բարձրանում Զվյագինցևի հաջորդ հուզիչ գործը՝«Վտարումը», որի իրադարձությունները նույնպես զարգանում են մի ընտանիքի շուրջ, որի անդամներն արդեն վաղուց խեխդվում են դատարկությունից: Ֆիլմի մեծ աղմուկ բարձրացնելն ու սիրվելը պայմանավորված է նրանով, որ այն անդրադառնում է շատերիս համար մեծ կարևորություն ներկայացնող խնդիրներին՝ ընտանիք, որտեղ այլևս սեր և հոգատարություն չկա, և սխալներ, որ ամբողջ կյանքում և գուցե դրանից հետո էլ կխարազանեն հոգիդ:
Եթե «Վերադարձում» ռեժիսորը շեշտը դնում է հայրերի և որդիների խնդիրների վրա, ապա այս ֆիլմում ռեժիսորը շեշտադրել է ամուսնու և կնոջ փախհարաբերությունները:
Մարդկային դրամա, սիրո բացակայություն, առօրյա, որ կլանել է ամեն գեղեցիկը, վառը և հուզիչը, ունայնության փոս, որ երբեք չի լցվի: Կինը ամուսնուն հայտնում է, թե իբր երեխա է ունենալու ուրիշ տղամարդուց, իսկ ամուսինը զայրանում է և ստիպում կնոջն ազատվել երեխայից: Ոչինչ անհետևանք չի անցնում, ոչինչ…
2007 թ. Լավրոնենկոն արժանացավ «Ոսկե արմավենու»:

Ելենա/Елена, 2011

դերերում՝Նադեժդա Մարկինա, Անդրեյ Սմիրնով, Յուրի Բորիսով ևն

vlcsnap 2014 07 21 00h16m18s10 - Անդրեյ Զվյագինցևի 5 լավագույն գործերը
Տեղափոխվում ենք 2011 թ., և այս անգամ էկրաններին է «Ելենան», որն ի սկզբանե պետք է նկարահանվեր ԱՄՆ-ում և Անգլիայում, հերոսուհու անունը պետք է Հելեն լիներ, իսկ ամուսնունը՝ Ռիչարդ, բայց ֆիլմի սցենարը չէր կարող ադապտացվել ամերիկյան իրականության մեջ, քանի որ այն, մեջբերում ենք. «չափազանց ռուսական է»: Արդյունքում ռեժիսորն այն նկարահանեց Ռուսաստանում:
Ելենան ապրում է Վլադիմիրի հետ, որը կնոջ մեջ միայն ծառա է տեսնում: Երկուսն էլ մեկ անգամ արդեն ամուսնացած են եղել, և երեխաներ ունեն առաջին ամուսնությունից, բայց նրանց հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեն: Ելենայի որդին ունի ընտանիք, սակայն նրանք շատ վատ պայմաններում են ապրում, իսկ Վլադիմիրի դուստրն ատում է հորը: Հայրերի և որդիների հավերժական խնդիրները պարզագույն և ճշմարտանման ձևով տեղ են գտել այս ֆիլմում:
Ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»՝ «Ժյուրիի մրցանակ» անվանակարգում:

Լևիաթան/Левиафан, 2014

դերերում՝Ելենա Լյադովա, Ալեքսեյ Սերեբրյակով, Վլադիմիր Վդովիչենկո ևն

3210984 718948 - Անդրեյ Զվյագինցևի 5 լավագույն գործերը
Այս ֆիլմը ռուսական իրականության մասին է և հաստատում «Եթե աղքատ ես, ձայն չունես, ուժ չունես, մեղավոր ես» պնդումը:
Ֆիլմի գաղափարը ծնվել է ռեժիսորի մոտ Նյու Յորքում: Այնտեղ նա ծանոթացել է Մարվին Ջոն Հիմեյերի պատմությանը: Մարվինը ավտոսրահ ուներ մի փոքրիկ քաղաքում: Տեղի իշխանությունները ցանկանում էին նրա ձեռքից վերցնել իր ունեցվածքը և հողը: Դատարանում հաջողության չհասնելով, Մարվինը բուլդոզերով ոչնչացնում է իր նախքին ավտոսրահը, 13 շենք ու շինություն, իսկ այնուհետև ինքնասպան է լինում:
Ֆիլմում գլխավոր հերոսը՝ Նիկոլայն ապրում է կնոջ և որդու հետ: Այստեղ ևս գլխավոր հերոսը դառնում է քաղաքապետի զոհ, որը սեփական կարիքները բավարարելու համար մտադրվում է նրանից խլել տունն ու փոքրիկ հողակտորը: Նիկալոյը մերժվում է դատարանի կողմից և նրան մնում է հարցին իր ձևով լուծում տալ, բայց ավաղ…

Ֆիլմը մի քանի հեղինակավոր մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Ոսկե արմավենու»՝ «Լավագույն սցենար» անվանակարգում:

Չսերը/Нелюбовь, 2017

դերերում՝ Մարիա Սպիվակ, Ալեքսեյ Ռոզին, Մատվեյ Նովիկով

1494312731 - Անդրեյ Զվյագինցևի 5 լավագույն գործերը
Ֆիլմի գաղափարը ռեժիսորի մոտ ծագել է շվեդ հանճարեղ ռեժիսոր Ինգմար Բերգմանի «Ամուսնական կյանքից հատվածներ» ֆիլմից: Զվյագինցևը մտադրվել է պատկերել ընտանեկան ճգնաժամ, երբ կա երեխա, բայց երբ նույնիսկ նրա ներկայությունը չի կարող փրկել ամուսնական կյանքը:
Ֆիլմի գլխավոր հերոսները Ժենյան և Բորիսը ամուսիններ են, բայց նրանցից յուրաքանչյուրն ընտանիքից դուրս իր կյանքն ունի, երեխան էլ շատ է ազդվում ծնողների վեճերից և պոռթկումներից: Մոր և հոր անմարդկային, միմյանց նկատմամբ ատելությամբ լցված և անգութ վեճերը լուրջ հարված են հասցնում երեխայի հոգեկանին: 12-ամյա Ալյոշան, սակայն, ծնողներին շատ է սիրում և ցանկանում է որ նրանք հաշտվեն, սակայն հերթական վեճերից մեկի ժամանակ երեխան կորում է…

Ֆիլմը 2017 թ. Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ժյուրիի մրցանակի»:

տես նաև՝ Անդրեյ Զվյագինցևն ասում է…


5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

Մոսֆիլմը ցուցադրում է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը

Երաժշտությունը՝ կադր. 5 կինոկոմպոզիտոր (մաս 2)

Անդրեյ Զվյագինցևը նոր ֆիլմ կնկարահանի

Նախորդ տարիներին «Ոսկե առյուծի» արժանացած լավագույն ֆիլմերից մի քանիսը

«Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը

Կաննի 71-րդ կինոփառատոն

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

5 հետաքրքիր ռուսական հեռուստասերիալներ

Ինգմար Բերգմանն ասել է…

Ռուսական «Նիկա» 2018 մրցանակաբաշխության մասնակից ֆիլմերից մի քանիսը

5 ֆիլմ դրամաների սիրահարների համար

Անդրեյ Զվյագինցև. ռեժիսորի մասին

2017-ի 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ Esquire-ի

10 ֆիլմ, որ կընկերակցեն ձեզ Ամանորի տոներին

Օսկար 2018. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդները