Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հոկտեմբերի 25-ին էկրաններ է բարձրանում իտալացի էսթետ Պաոլո Սորրենտինոյի նոր՝ «Լորո/Loro» ֆիլմը, որը պատմում է իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնիի մասին:
Լրատվամիջոցների իր հարցազրույցներում Սորրենտինոն պատմել է, թե ինչով էր պայմանավորված Բերլուսկոնիի մասին ֆիլմ նկարահանելու միտքը: Ռեժիսորի խոսքերով ինչ-որ լուրջ պատճառ չի եղել, ուղղակի վերջերս Բերլուսկոնիի քաղաքական ուժը և դիրքը մի փոքր թուլացել են և բերել է նրան, որ այսօր արդեն հնարավոր է օբյեկտիվորեն խոսել նրա մասին:
Ռեժիսորը այն հարցին, թե որտեղից է ստացել ֆիլմի նյութը և արդյոք հանդիպել է Բերլուսկոնիի կամ նրա ընկերների հետ, պատասխանել է, որ ուղղակի շատ է կարդացել վերջինիս մասին, տարբեր հոլավակներ դիտել, ինչպես նաև ապավինել սեփական երևակայությանը: Բացի այդ Սորրենտինոն հավելել է, որ թեպետ, ֆիլմի հիմքում իրական փաստեր են, այն ամբողջությամբ իրական չէ: «Ես ցանկանում էի ստեղծել այնպիսի պատմություն, որն առավելագույնս մոտ կլինի իրականությանը»,- ասել է Սորրենտինոն:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ռեժիսորը մտածված է բազմաթիվ գռեհիկ տեսարաններ ներառել ֆիլմում Պաոլոն պատասխանել է. «Այո՛, այս գործն այն մասին է, թե ինչ աշխարհում է ապրում Բերլուսկոնին և այո, ես գիտեմ, որ այդ աշխարհը գռեհիկ է: Սակայն, եկեք խոստովանենք, որ երբեմն անգամ գռեհիկությունը կարող է գեղեցիկ և գրավիչ լինել»:
Սորրենտինոյի երկրպագուներն անշուշտ տեղյակ են, որ ռեժիսորի ֆիլմերում գլխավոր դերերում հիմնականում հանդես է գալիս մեկ այն իտալացի տաղանդավոր արվեստագետ՝ դերասան Թոնի Սերվիլլոն: Լրագրողների այն հարցին, թե արդյոք Թոնիի ընտրությունը կարելի է բացատրել նրանով, որ դերասանը ոգեշնչում է Սորրենտինոյին և նրա հետ աշխատում է սցենարի շուրջ, Պաոլոն տվել է շատ սպառիչ պատասխան:
«Գիտեք, սովորաբար ես գրում եմ սցենարները, իսկ դերասանները միաձուլվում կամ չեն միաձուլվում կերպարներիս հետ, սակայն պատահում է, որ դերասաններն ազդում են այն կերպարների վրա, որոնց մարմնավորում են, կամ երբեմն պատահում է նաև, որ նրանք կարծիք են հայտնում այս կամ այն կերպարի մասին և ես սցենարում փոփոխություններ եմ մտցնում: Ես ուղղակի հուշում եմ, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն կերպարը, սակայն դրանց վերջնական տեսքի են բերում դերասաններս», -ասել է ռեժիսորը:
Իսկ դուք գիտեի՞ք, որ Իտալիայում ֆիլմը ցուցադրվել է երկու մասով, իսկ մենք միայն կտեսնենք դրա՝ մեկ մասից բաղկացած վերջնական տարբերակը: Ռեժիսորը խոստովանել է, որ Իտալիայում ֆիլմի այդ տարբերակի ցուցադրությունը պայմանավորված է նրանով, որ դրանում կա ավելորդ ինֆորմացիա, միայն իտալացիներին կհետաքրքրի և կհուզի:
Վերջում Սորրենտինոն հավելել է, որ հանդիսատեսը շատ գոհ է մնացել ֆիլմից:
Մեզ մնում է միայն սպասել և գնահատել մեր ժամանակների լավագույն իտալացի ռեժիսորներից մեկի՝ Պաոլո Սորրենտինոյի հերթական գլուխգործոցը:
…եվ վերջում. «Մաեստրո Սորրենտինո, Դուք սիրում եք իշխանությունը: Այդ մասին վկայում են Ձեր “Il divo – La spettacolare vita di Giulio Andreotti” , “Young Pope” և “Loro” ֆիլմերը: Իշխանավորներից էլ ո՞ւմ մասին կցանկանայիք ֆիլմ նկարահանել և ի՞նչ Եք կարծում՝ աշխարհում ինչ-որ բան փոխվում է, թե սեքսը, իշխանությունը և փողերը շարունակում են փչացնել մարդկանց»:
«Ես կուշտ եմ, այլևս ոչ մի իշխանավորի մասին ֆիլմ չեմ նկարահանելու: Իսկ ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին ասեմ, որ ինչքան էլ մեզ թվա, թե աշխարհում ինչ-որ բան կփոխվի, կամ փոխվում է, դա զառանցանք է: Ամեն ինչ եղել է և մնում է առաջվա պես և հենց դրանով էլ բացատրում եմ իմ՝ իշխանության մասին հետագայում ֆիլմ նկարահանելու դժկամությունը: Ուղղակի դու չես կարող անընդհատ միևնույն բանի մասին խոսել, հասկանո՞ւմ Եք», -ասել է ռեժիսորը:
Աղբյուր՝ kinopoisk
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո