Անջելինա Ջոլին,Սալմա Հայեքը և Մահերշալա Ալին միացել են Marvel-ի ընտանիքին - VNews

Անջելինա Ջոլին,Սալմա Հայեքը և Մահերշալա Ալին միացել են Marvel-ի ընտանիքին

67406934 10157316157532488 1033587204087087104 o - Անջելինա Ջոլին,Սալմա Հայեքը և Մահերշալա Ալին միացել են Marvel-ի ընտանիքին

Հուլիսի 20-ին Սան Դիեգոյում կայացած Comic-Con 2019 միջոցառման ժամանակ Marvel-ի կինոմատոգրաֆիական տիեզերքը ներկայացրել է իր՝ 4-րդ փուլում ընդգրկված ֆիլմերի հետ կապված ապագա պլանները: Ապագայում թողարկվելիք այս ֆիլմերի շարքում է նաև «Eternals»-ը/«Հավերժականները», որն ըստ նախնական տվյալների կթողարկվի 2020թ.-ի նոյեմբերի 6-ին: Հենց այս ֆիլմի շրջանակներում էլ Անջելինա Ջոլին, Սալմա Հայեքն ու Ռիչարդ Մադենը միացել են Marvel-ի սուպերհերոսների մեծ ընտանիքին:

Անջելինա Ջոլին մարմնավորելու է Թենային, Ռիչարդ Մադենը՝ Իկարիսին, Սալմա Հայեքը՝ Աջաքին, Քումաիլ Նանջիանին՝ Քինգոյին:

Ֆիլմը պատմելու է հավերժականների ցեղատեսակի մասին, որոնցից մեկն էր նաև Marvel-ի վերջին երկու ֆիլմերից մեզ ծանոթ Թանոսը, որը մատի մեկ շարժումով ոչնչացրեց մարդկության կեսին: Հավերժականներն անմահ էակներ են, որոնք դեռ դարեր առաջ ապրել են Երկիր մոլորակի վրա ու ձևավորել մարդկության քաղաքակրթությունն ու նրանց պատմությունը:

Comic-Con-ի ժամանակ Անջելինա Ջոլին՝ խոսելով ֆիլմի մասին, նշել է, որ ուրախ է Marvel-ի մեծ ընտանիքին միանալու համար ու անհամբեր սպասում է դրա նկարահանումներին ու թողարկմանը: Ջոլին նշել է, որ նա և քասթի մյուս անդամները կարդացել են սցենարն ու իսկապես սիրահարվել պատմությանը:

Ինչ վերաբերում է Մահերշալա Ալիին, ապա դերասանը կինոմատոգրաֆիական այս տիեզերքում դարձել է նոր Բլեյդը: Վերջինս շատերիս հայտնի հերոս է, որը, ունենալով վամպիրի կարողություններ, պայքարում է հենց վամպիրների դեմ: Այս կերպարին նախկինում մարմնավորել էր Ուեսլի Սնայփսը՝ Marvel-ի կինոմատոգրաֆիական տիեզերքից դուրս:

Դեռ հայտնի չէ, թե ինչ նախագիծ կլինի Բլեյդը՝ սերիա՞լ, թե՞ ֆիլմ, ո՞վ կա դերասական կազմում, ի՞նչ սցենարային գիծ կունենա այն, սակայն VNews-ը կշարունակի հետևել պրոեկտի զարգացումներին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Անջելինա Ջոլին հետաքրքիր փաստեր է պատմել իր երեխաների մասին

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Թողարկվել են Անջելինա Ջոլիի՝ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաստառները

Անջելինա Ջոլին նկարահանվել է оծանելիքի համարձակ գովազդում

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Թողարկվել է Անջելինա Ջոլիի «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

Ամերիկայի առաջին սուպերմոդել Ջիա Մարի Քարանջիի բացառիկ լուսանկարները

10 բան, որ գուցե չգիտես Անջելինա Ջոլիի մասին